Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշունչը մայրենի լեզվով

Աստվածաշունչը մայրենի լեզվով

Եհովայի վկաները նվիրում են Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը բոլոր նրանց, ովքեր ուզում են կարդալ այն։

Թեև տարբեր աստվածաշնչյան ընկերություններ Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանությունների միլիարդավոր օրինակներ են հրատարակել, սակայն աղքատության և կրոնական նախապաշարման պատճառով շատերը չունեն այն իրենց մայրենի լեզվով։ Ուստի Եհովայի վկաները առաջարկում են «Նոր աշխարհ» թարգմանությունը ավելի քան 115 լեզուներով։

Ահա որոշ օրինակներ։

  • Ռուանդա։ «Մենք շատ աղքատ ենք,— պատմում են Սիլվեստրեն և Վենանտին, որոնք չորս երեխա ունեն։— Չէինք կարողանում մեր ընտանիքի բոլոր անդամների համար Աստվածաշունչ գնել։ Հիմա յուրաքանչյուրս ունի իր «Նոր աշխարհ» թարգմանությունը կինյառուանդա լեզվով, և միասին կարդում ենք Աստվածաշունչն ամեն օր»։

    Այդ երկրում մի անգլիկան եկեղեցու քահանա այսպես արտահայտվեց. «Սա մի Աստվածաշունչ է, որը ես հասկանում եմ։ Այն ավելի լավն է, քան իմ կարդացած մյուս բոլոր Աստվածաշնչերը։ Եհովայի վկաները իսկապես հետաքրքրված են մարդկանցով»։

  • Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ Որոշ եկեղեցիներ հրաժարվեցին Եհովայի վկաներին վաճառել Աստվածաշունչ լինգալա լեզվով, որն ամենատարածված լեզուն է այդ երկրում։

    Ուստի զարմանալի չէ, որ երբ լույս տեսավ «Նոր աշխարհ» թարգմանությունը լինգալա լեզվով, այստեղ ապրող Վկաները մեծ խանդավառությամբ սկսեցին օգտագործել և բաժանել այն։ Այս թարգմանության լույսընծայումն իսկապես մեծ ոգևորություն առաջացրեց համաժողովի ժամանակ։ Նույնիսկ ոստիկանները, ովքեր ներկա էին մարզադաշտում՝ համաժողովի անցկացման վայրում, հերթ էին կանգնել, որ իրենց համար մեկական Աստվածաշունչ վերցնեն։

  • Ֆիջի։ Ֆիջի լեզվով Աստվածաշունչն այնքան թանկ էր, որ Վկաներից շատերը օգտագործում էին անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանությունը։ 2009-ին, սակայն, Ֆիջիում Եհովայի վկաները ստացան Հունարեն Գրությունների «Նոր աշխարհ» թարգմանությունը (Նոր Կտակարանը) իրենց մայրենի լեզվով։

    Մի մարդու այնքան էր գրավել ֆիջի լեզվով «Նոր աշխարհ» թարգմանության պարզությունը, որ նա խնդրեց գրքի մի օրինակ։ Սակայն տեղի Վկաներն ասացին, որ բոլոր գրքերն արդեն բաժանված են, և նա պետք է առնվազն մեկ ամիս սպասի, մինչև Աստվածաշնչերի հաջորդ խմբաքանակը առաքվի իրենց քաղաք։ Չցանկանալով այդքան երկար սպասել՝ այս տղամարդը համաձայն էր անցնել 35 կիլոմետր և հանդիպել մի Վկայի, որը կարող էր իրեն Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության մի օրինակ տալ։ Նա ասաց. «Այս թարգմանությունը շատ ավելի լավն է, քան այն, որ մենք սովորաբար կարդում ենք։ Այն շատ պարզ է գրված և շատ հեշտ է հասկանալ»։

  • Մալավի։ Երբ Դավիդեն սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ, տեղի բապտիստական կազմակերպության ներկայացուցիչները գնացին նրանց տուն և հետ վերցրին այն Աստվածաշունչը, որ տվել էին նրան։ Ուստի Դավիդեի երազանքն էր, որ չիչևա լեզվով «Նոր աշխարհ» թարգմանություն լինի։

    Քանի որ Աստվածաշունչը շատ թանկ արժեր Մալավիում, նա մտածում էր, թե ինչպես է իր համար նորը ձեռք բերելու։ «Նոր աշխարհ» թարգմանությունը ստանալուց հետո նա ասաց. «Հիմա ես ունեմ ավելի լավ Աստվածաշունչ, քան այն, որ ունեի»։

Ավելի քան 60 տարի առաջ, երբ Նյու Յորք քաղաքում անցկացված համաժողովին հայտարարվեց, որ լույս է տեսել անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանության մի մասը, ունկնդիրներին հորդոր տրվեց. «Կարդացե՛ք այն։ Ուսումնասիրե՛ք.... Բաժանե՛ք այն նաև ուրիշներին»։ Այդ նպատակն իրականացնելու համար Եհովայի վկաները հրատարակել են «Նոր աշխարհ» թարգմանության ավելի քան 175 միլիոն օրինակ։ Բացի դրանից, հիմա արդեն դուք կարող եք այս Աստվածաշունչը կարդալ օնլայն մոտ 50 լեզուներով։

 

Իմացիր ավելին

Ինչպե՞ս է Եհովայի վկաների գրականությունը պատրաստվում և թարգմանվում

Մենք գրականություն ենք հրատարակում ավելի քան 750 լեզուներով։ Ինչպե՞ս է այս հսկայածավալ գործն իրականացվում։