Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Լուսանկարներ, որ գրավիչ են դարձնում մեր հրատարակությունները

Լուսանկարներ, որ գրավիչ են դարձնում մեր հրատարակությունները

Ինչպե՞ս են մեր լուսանկարիչները ստեղծում այնպիսի լուսանկարներ, որոնք գրավիչ են դարձնում մեր հրատարակությունները և պատկերավոր կերպով հաղորդում հոդվածների ասելիքը։ Որպեսզի հասկանանք, թե ինչ փուլերով է անցնում այս գործընթացը, տեսնենք, թե ինչպես է ստեղծվել 2015 թ. սեպտեմբերի «Արթնացե՛ք»-ի շապիկը։ *

  • Դիզայն։ Պատերսոնում (Նյու Յորք) գտնվող «Դիտարանի» կրթական կենտրոնի գեղարվեստական ձևավորման բաժնի աշխատողները սկզբում ընթերցեցին «Հավասարակշռված տեսակետ փողի վերաբերյալ» հոդվածը, ապա այդ հոդվածին վերաբերող էսքիզներ պատրաստեցին։ Այնուհետև նրանք այդ էսքիզները ներկայացրին Կառավարիչ մարմնի գրական կոմիտեին, որն ընտրեց ամենալավ տարբերակը՝ լուսանկարելու համար։

    Գրական կոմիտեի կողմից ուսումնասիրված շապիկների մի քանի տարբերակ

  • Վայր։ Բանկում լուսանկարներ անելու փոխարեն՝ աշխատող խումբը նկարահանումներն արեց «Դիտարանի» կրթական կենտրոնի սպասասրահներից մեկում։ *

  • Քասթինգ։ Նկարահանման բոլոր մասնակիցները Եհովայի վկաներ էին։ Ընտրվեցին այն մարդիկ, ովքեր կստեղծեին մեծ քաղաքի բանկի հաճախորդի տիպիկ կերպար։ Որպեսզի մեր հրատարակություններում մարդկանց նկարները հաճախ չկրկնվեն, նկարահանման մասնակիցների և տվյալ հրատարակությանը վերաբերող տվյալները գրանցվում են։

  • Բեմիրեր։ Գեղարվեստական ձևավորման բաժինը օգտագործեց այլ երկրի թղթադրամ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե գործողությունը իրականացվում է ԱՄՆ-ից դուրս։ Նկարահանող խումբը օգտագործեց համապատասխան բեմիրեր, որպեսզի հնարավորինս իրական և բնական տեսարան ստեղծվի։ Քրեյգ անունով մի լուսանկարիչ ասում է. «Պետք է հաշվի առնել ամեն մի մանրուք»։

  • Հանդերձանք և գրիմ։ «Բանկում» տեղի ունեցող նկարահանումների համար մասնակիցները իրենց հագուստները բերեցին։ Սակայն լինում են դեպքեր, երբ հարկավոր է պատմական իրադրություն ստեղծել։ Քանի որ այդ ժամանակ անհրաժեշտ են տվյալ դարաշրջանին հատուկ զգեստներ, գեղարվեստական ձևավորման բաժինը կարող է ուսումնասիրություններ անել և պատրաստել համապատասխան զգեստներ։ Գրիմյորները գրիմի միջոցով ստեղծում են տվյալ ժամանակաշրջանին կամ իրավիճակին համապատասխան կերպարներ։ Քրեյգը ասում է. «Քանի որ այսօր առկա են բարձր լուծաչափի լուսանկարչական տեխնիկա և էկրաններ, մենք պետք է առավել քան երբևէ ուշադրություն դարձնենք բոլոր մանրուքներին, քանի որ մի փոքր սխալն անգամ կարող է փչացնել նկարը»։

  • Նկարահանումներ։ Լուսանկարիչները հոգ տարան, որ լուսավորությունը «բանկում» համապատասխանի ցերեկային լուսավորությանը։ Ամեն նկարահանումից առաջ լուսանկարիչները պետք է վստահ լինեն, որ լուսավորությունը ճիշտ է ընտրված (օրինակ՝ արևի լույս է, լուսնի լույս է կամ արհեստական լուսավորություն), որ ստեղծել են տվյալ իրադրությանը համապատասխան լուսավորություն, և որ այն ճիշտ տրամադրություն է հաղորդում։ Քրեյգը ասում է. «Եթե տեսանյութում մի քանի կադրերի միջոցով է տրամադրություն փոխանցվում, այս դեպքում մենք տրամադրություն ենք ստեղծում միայն մեկ լուսանկարի միջոցով, և այս հարցում կարևոր դեր է խաղում լուսավորությունը»։

  • Ֆոտոխմբագրում։ Այնուհետև ֆոտոխմբագիրները թղթադրամի նկարը աղոտ դարձրին, որպեսզի ուշադրություն հրավիրեն նկարում պատկերված մարդկանց վրա, ոչ թե այն բանի վրա, թե դա որ երկրի թղթադրամն է։ Չնայած դռների և պատուհանների շրջանակները կարմիր էին, խմբագիրները համակարգչային ծրագրի միջոցով դրանք կանաչ ներկեցին, որպեսզի այն ներդաշնակ լինի շապիկի ընդհանուր գույնին։

Նկարահանումներ միայն Պատերսոնում չեն արվում։ Ողջ աշխարհի մասնաճյուղերում, որ գտնվում են Ավստրալիայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Կանադայում, Հարավային Կորեայում, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ճապոնիայում, Մալավիում, Մեքսիկայում և այլ երկրներում, կան լուսանկարիչներ, որոնք լուսանկարներ են անում մեր հրատարակությունների համար։ Ամեն ամիս Պատերսոնի գեղարվեստական ձևավորման բաժինը մոտ 2 500 լուսանկար է ավելացնում իր տվյալների շտեմարանում։ Այդ լուսանկարներից շատերը օգտագործվում են «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի համար։ 2015 թ.-ին դրանց տպաքանակը ամեն ամիս կազմել է ավելի քան 115 միլիոն։ Այս մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար դուք կարող եք էքսկուրսիա անցնել Պատերսոնի կրթական կենտրոնում (Նյու Յորք) կամ այլ երկրներում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղերում։

Եհովայի վկան առաջարկում է ամսագիրը ծառայության ժամանակ

^ պարբ. 2 Շապիկի համար շատ լուսանկարներ են արվում, սակայն բոլորը չեն օգտագործվում։ Դրանցից շատերը պահվում են ֆոտոարխիվում և հետագայում օգտագործվում են այլ նախագծերի համար։

^ պարբ. 4 Եթե նկարահանումը տեղի է ունենում քաղաքի որևէ փողոցում, գեղարվեստական ձևավորման բաժինը հաճախ թույլտվություն է խնդրում իշխանություններից և նշում է նկարահանման մասնակիցների ստույգ թիվը, սարքավորումների քանակը և այն, թե ինչ լուսավորություն է օգտագործելու։

Իմացիր ավելին

Ի՞նչ է Բեթելը

Բեթելը մի առանձնահատուկ վայր է, որը կարևոր նպատակի է ծառայում։ Իմացիր՝ ովքեր են այնտեղ ծառայում։

Ինչպե՞ս է Եհովայի վկաների գրականությունը պատրաստվում և թարգմանվում

Մենք գրականություն ենք հրատարակում ավելի քան 750 լեզուներով։ Ինչպե՞ս է այս հսկայածավալ գործն իրականացվում։