Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Թարգմանչական գործը Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում

Թարգմանչական գործը Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում

Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայի 5 այլ երկրներում ապրող մոտ 290 թարգմանիչներ աստվածաշնչյան գրականությունը թարգմանում են 60-ից ավել լեզուներով։ Ինչո՞ւ է այդքան ջանք ներդրվում այս գործում։ Պատճառն այն է, որ երբ մարդիկ գրականությունը ստանում են իրենց հարազատ լեզվով, հավանականությունն ավելի մեծ է, որ Աստվածաշնչի պատգամը կհասնի նրանց սրտին (1 Կորնթացիներ 14:9

Թարգմանությունների որակը ավելի բարձրացնելու համար որոշ թարգմանիչներ, ովքեր աշխատում էին Մեխիկոյի Եհովայի վկաների մասնաճյուղում, տեղափոխվեցին թարգմանչական գրասենյակներ, որ գտնվում են այդ լեզուներով խոսող մարդկանց բնակավայրերում։ Ինչո՞վ էր դա օգտակար։ Թարգմանիչները ավելի շատ են շփվում տվյալ լեզվով խոսողների հետ, ուստիև իրենց համար ավելի հեշտ է լինում թարգմանել հրատարակությունները բնական ու հեշտ ընկալվող լեզվով։

Ի՞նչ են ասում իրենք՝ թարգմանիչները, այս փոփոխության մասին։ Ֆեդերիկոն, ով թարգմանում է գեռերո նահուատլ լեզվով, ասում է. «Մոտ տասը տարի Մեխիկոյում ծառայելու ժամանակ ես միայն մի ընտանիք գտա, որ խոսում էր իմ մայրենի լեզվով։ Իսկ այստեղ՝ թարգմանչական գրասենյակի շրջակայքում գտնվող քաղաքներում, գրեթե բոլորն են հաղորդակցվում դրանով»։

Կարինը, ով թարգմանում է ստորին գերմաներենով Մեքսիկայի Չիուաուա նահանգում գտնվող գրասենյակում, ասում է. «Այստեղ՝ մենոնիտների միջավայրում ապրելը օգնում է ինձ հետևել կենդանի լեզվում տեղի ունեցող փոփոխություններին։ Մենք ապրում և աշխատում ենք փոքր քաղաքում, ու երբ ես պատուհանից դուրս եմ նայում, տեսնում եմ այն մարդկանց, որոնց համար թարգմանում ենք»։

Նեիֆին, ով ծառայում է Մեքսիկայի Մերիդա քաղաքում գտնվող գրասենյակում, ասում է. «Երբ Աստվածաշնչի ուսուցում ենք անցկացնում մայա լեզվով, տեսնում ենք՝ արտահայտություններ կան, որ այդքան էլ հասկանալի չեն նրանց համար։ Դա օգնում է մեզ, որ դրանք ավելի բնական թարգմանելու տարբերակներ մտածենք»։

Ի՞նչ օգուտներ են քաղում նրանք, ովքեր կարդում են այս թարգմանությունները։ Տեսնենք մի օրինակ։ Էլենան, ում մայրենի լեզուն տլապանեկն է, մոտ 40 տարի կանոնավորաբար հաճախել է Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին։ Բայց քանի որ դրանք անցկացվում էին իսպաներենով, նա չէր հասկանում։ «Ես պարզապես ուզում էի այնտեղ լինել»,— ասում է նա։ Սակայն երբ Աստվածաշունչը ուսումնասիրեց իր մայրենի լեզվով տպագրված գրքույկների միջոցով, Աստծու հանդեպ նրա սերը մեծացավ, և 2013-ին նա իր կյանքը նվիրեց Եհովային։ Էլենան ասում է. «Շնորհակալ եմ Եհովային, որ հիմա կարող եմ հասկանալ Աստվածաշունչը»։

Իմացիր ավելին

Ինչպե՞ս է Եհովայի վկաների գրականությունը պատրաստվում և թարգմանվում

Մենք գրականություն ենք հրատարակում ավելի քան 750 լեզուներով։ Ինչպե՞ս է այս հսկայածավալ գործն իրականացվում։