Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչեր արդեն Ճապոնիայից

Աստվածաշնչեր արդեն Ճապոնիայից

Կոշտ կազմով և շքեղ Աստվածաշնչերի պահանջարկը բավարարելու համար Եհովայի վկաները Ճապոնիայի Էբինա քաղաքում՝ իրենց տպարանում, տեղադրեցին կազմարարական սարքավորումներ։

Սկզբում որոշ մտավախություններ կային, քանի որ երկրաշարժից և ցունամիից հետո, որ եղավ Ճապոնիայում 2011-ի մարտի 11-ին, պարբերաբար հովհարային անջատումներ էին լինում։

Այդուհանդերձ, նախագիծը մեկնարկեց 2011-ի սեպտեմբերին։ Երեք ամիս էլ չէր անցել, երբ նոր կազմարան-հոսքագծով լույս տեսավ չինարեն Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության առաջին տպաքանակը։

Լիովին ավտոմատացված կազմարան-հոսքագիծը ունի մոտ 400 մետր երկարություն։ Հոսքագծով առաջ շարժվելուն զուգընթաց տպված էջերը կարվում են, սեղմվում, կազմվում, շարվում իրար հետ և տեղավորվում ստվարաթղթե արկղերում, որոնք այնուհետև փակվում ու դասավորվում են փայտե հարթակների վրա։

Համագործակցություն. հաջողության գաղտնիք

Նախագիծը իրականացնելու համար անհրաժեշտ էր ամեն ինչ մանրակրկիտ ծրագրել։ Օրինակ՝ սարքավորումները հարկավոր էր տեղավորել փայտե արկղերում և դասավորել 34 կոնտեյներում, որից հետո դրանք Եվրոպայից ուղարկել Ճապոնիա։

Միացյալ Նահանգների մասնաճյուղի տասը անդամներ գնացին Ճապոնիա աջակցելու եղբայրներին։ Ոմանք մնացին 6 ամիս, որ սովորեցնեն նախագիծն իրականացնողներին, թե ինչպես գործարկել և սպասարկել սարքավորումը։

Նոր կազմարան-հոսքագիծը գրավեց Ճապոնիայում գործող կազմատների, տպարանների և հրատարակչությունների ուշադրությունը։ 2012 թ. մարտի 19-ին հարյուրից ավել մարդ՝ տարբեր արդյունաբերական ձեռնարկություններից, էքսկուրսիա անցան տպարանում։ Նրանց տպավորությունները մեծ էին։

Գնալուց առաջ յուրաքանչյուրը ստացավ հոսքագծում կազմված «Նոր աշխարհ» թարգմանության մեկական օրինակ։

Այժմ արդեն Ճապոնիայի մասնաճյուղը, Միացյալ Նահանգների և Բրազիլիայի մասնաճյուղերի պես, թողարկում է կոշտ կազմով Աստվածաշնչեր Եհովայի վկաների համար։

«Հաջորդ գործը.... ամենադժվարը կլինի»

Վկաները և այլ ընկերությունների աշխատակիցները, ովքեր օգնում էին նախագիծն իրականացնելիս, հաճույքով էին համագործակցում։ Մի ոչ Վկա աշխատող նույնիսկ ասաց. «Դուք ընտանիքի պես եք ինձ համար»։

Աշխատանքներն ավարտելու վերջին օրը մի ուրիշ ոչ Վկա աշխատող ասաց. «Հաջորդ գործը, որ պետք է անեմ ամենադժվարը կլինի, քանի որ այն չի լինի այնքան հաճելի, որքան սա էր»։

 

Իմացիր ավելին

Գլոբալ հրատարակչություն—Թող մարդիկ ճանաչեն Աստծուն

Եհովայի վկաները աշխարհի տարբեր երկրներում ունեն 15 խոշոր տպարաններ, որտեղ մոտ 700 լեզուներով հրատարակվում է աստվածաշնչյան գրականություն։