Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Գրադարան, որ միշտ քեզ հետ է

Գրադարան, որ միշտ քեզ հետ է

2013 թ. հոկտեմբերի 7-ին Եհովայի վկաները հրատարակեցին մի հավելված սմարթֆոնների և պլանշետների համար, որը հնարավորություն է տալիս կարդալ և ուսումնասիրել Աստվածաշունչը։ Այն կոչվում է JW Library։ Այս անվճար հավելվածում տեղ են գտել Աստվածաշնչի անգլերեն վեց թարգմանություններ, այդ թվում՝ King James-ը և «Նոր աշխարհ» թարգմանության 2013 թ. վերահրատարակությունը։ *

Ո՞րն է նպատակը

Միլիոնավոր մարդիկ օգտագործում են սմարթֆոններ, պլանշետներ և նմանատիպ այլ սարքեր աշխատանքի կամ հաղորդակցման համար։ Ինչո՞ւ համար կազմվեց JW Library հավելվածը, եթե նման դյուրակիր սարքեր օգտագործողները արդեն jw.org կայքի միջոցով կարողանում են կարդալ Աստվածաշունչը և ուսումնասիրություններ անել։

Առաջին՝ եթե հավելվածը արդեն տեղակայված է սարքում, այլևս ինտերնետ կապի կարիք չկա դրանից օգտվելու համար։ Երկրորդ՝ հավելվածը այնպես է կազմված, որ օգտվողը հեշտությամբ կարող է բացել աստվածաշնչյան համարը և մանրակրկիտ փնտրտուքներ անել դրա վերաբերյալ։

JW Library-ն օգնում է Աստվածաշունչ ուսումնասիրելիս

Երբ առաջին անգամ բացում եք JW Library հավելվածը, երևում են Աստվածաշնչի գրքերի անունները։ Երբ ընտրում եք դրանցից մեկը, երևում են գլուխները։ Ու երբ բացում եք ձեր ուզած գլուխը, ընդամենը վայրկյաններ են պետք ցանկացած համար գտնելու համար։ Հավելվածում կան նաև՝

  • Ծանոթագրություններ, որոնք պարունակում են լրացուցիչ ինֆորմացիա

  • Զուգահեռ հղումներ, որոնք ցույց են տալիս խոսքին առնչվող այլ համարներ

  • Որոնման հնարավորություն, որի միջոցով օգտագործողը կգտնի բոլոր այն տեղերը, որտեղ հանդիպում է իր ուզած բառը կամ արտահայտությունը

  • Աստվածաշնչի յուրաքանչյուր գրքի համառոտ բովանդակությունը

  • Աղյուսակ, որտեղ ներկայացված է, թե ով է աստվածաշնչյան տվյալ գիրքը գրի առել, որտեղ և երբ է այն գրվել, և որքան ժամանակահատված է ընդգրկում

  • Գունավոր քարտեզներ, աղյուսակներ, ժամանակային սանդղակներ և սխեմաներ

Ինչպես Եհովայի վկաների մյուս հրատարակությունները, JW Library-ն նույնպես անվճար է։ Աստվածաշնչյան այս հավելվածը, որը լիովին ֆինանսավորվել է կամավոր նվիրաբերություններով, արդեն ավելի քան մեկ միլիոն անգամ ներբեռնվել է (2 Կորնթացիներ 9:7)։ Դու էլ բեռնիր և օգտվիր այս բացառիկ գրադարանից, որը կարող է միշտ քեզ հետ լինել։

^ պարբ. 2 2014-ի հունվարին այս հավելվածը թարմացվեց։ Այժմ այնտեղ տեղ են գտել նաև «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկը և երգարանը, որ օգտագործում են Եհովայի վկաները։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Աստվածաշունչ ուսումնասիրելով միլիոնավոր մարդիկ գտնում են կյանքի կարևոր հարցերի պատասխանները։ Կուզե՞ս միանալ նրանց։