Անցնել բովանդակությանը

Ֆիլիպիններում կրթության ոլորտի աշխատողները JW.ORG կայքը օգտակար են համարում

2016 թ.-ին Եհովայի վկաները առանձնաշնորհում ունեցան Ֆիլիպինների Զամբոանգա դել Նորտե նահանգի մի խումբ մանկավարժների ցույց տալու, թե կրթական տեսանկյունից որքան արժեքավոր են jw.org կայքի տեսանյութերն ու հոդվածները։ Վկաները նախ այցելեցին նահանգի մայրաքաղաք Դիպոլոգում գտնվող կրթության նախարարություն։ Նախարարության պաշտոնյաներին այնքան տպավորեց jw.org կայքը, որ Վկաներին հրավիրեցին ներկայացնելու 30-րոպեանոց ցուցադրություն առաջիկա երեք սեմինարների ժամանակ, որոնք կազմակերպվել էին Զամբոանգա դել Նորտեի տարբեր համայնքների ուսուցիչների համար։

Ինչպե՞ս ներկայացվեցին ցուցադրությունները

Վկաները կայքից հատուկ ընտրված տեսանյութեր և հոդվածներ ցույց տվեցին ուսուցիչներին, որոնց թիվը յուրաքանչյուր սեմինարի ժամանակ հասնում էր մոտ 300-ի։ Ներկաներին հատկապես դուր եկավ «Պարտքե՞ր ունես» հոդվածը։ Ուսուցիչներից շատերն այն կարծիքին էին, որ ներկայացված նյութերը օգտակար կլինեն ոչ միայն իրենց աշակերտների համար, այլև հենց իրենց՝ ուսուցիչների։ Բոլորը վերցրին «Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները» թերթիկը, որտեղ համառոտ ներկայացված է, թե հետաքրքիր և օգտակար տեղեկությունների ինչ մեծ ընտրանի կա jw.org կայքում։ Ուսուցիչներից ոմանք նաև տեսանյութեր բեռնեցին մեր կայքից։

Երեք ցուցադրությունները այնպիսի մեծ հաջողություն ունեցան, որ նահանգի կրթության նախարարությունը քայլեր ձեռնարկեց, որպեսզի հավելյալ ցուցադրություններ կազմակերպվեն օգնելու համար կրթական հաստատություններում աշխատող մոտ 600 հոգեբան-խորհրդատուների և ուրիշ մանկավարժների։ Եվ կրկին այդ միջոցառման համար գնահատանքի բազմաթիվ անկեղծ խոսքեր ասվեցին։

«Վեբ կայքը մեծ օգնություն է»

Ավելի ուշ ներկաներից ոմանք պատմեցին, թե ցուցադրությունն ու վեբ կայքն ինչպես են օգնել իրենց։ «Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ,— ասաց մի ուսուցչուհի։— Կայքը շատ օգտակար է իմ աշակերտներին կրթելու հարցում»։ Իսկ մեկ ուրիշ ուսուցչուհի խոստովանեց. «Ես շատ բաներ ունեմ սովորելու, հատկապես սթրեսը հաղթահարելու վերաբերյալ։ Այս վեբ կայքը մեծ օգնություն է ոչ միայն փոքրերի, այլև մեծերի համար»։

350-ից ավելի մանկավարժներ, ովքեր ներկա եղան jw.org կայքի ցուցադրությանը, ավելի շատ տեղեկություն ստանալու ցանկություն հայտնեցին։ Վկաները հավելյալ գրականություն և Աստվածաշնչի վրա հիմնված գործնական խորհուրդներ տվեցին բոլոր ցանկացողներին։

Եհովայի վկաները ուրախ են, որ Զամբոանգա դել Նորտեում կազմակերպված ցուցադրությանը 1 000-ից ավելի մանկավարժներ ներկա եղան և իմացան, թե ուսուցողական ինչ ազդեցիկ միջոց է jw.org կայքը։ Այս արժեքավոր կրթական գործիքը կարող է օգտակար լինել ողջ աշխարհի մանկավարժների համար, քանի որ այն պարունակում է բազմաթիվ գործնական խորհուրդներ էթիկական, բարոյական և հոգևոր հարցերի վերաբերյալ։ *

^ պարբ. 9 Ֆիլիպիններում կրթական հաստատությունները պատասխանատվություն ունեն ոչ միայն գիտելիքներ փոխանցելու աշակերտներին, այլև «նրանց մեջ արմատավորելու էթիկական և հոգևոր արժեքներ, [ինչպես նաև] նպաստելու նրանց անձի բարոյական որակների և ինքնակարգապահության ձևավորմանը» (Ֆիլիպինների Հանրապետության՝ 1987 թ. Սահմանադրություն, հոդված 14, մաս 3.2)։