Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օգնում ենք կալանավորներին

Օգնում ենք կալանավորներին

Ամեն օր ԱՄՆ-ի կալանավայրերից Եհովայի վկաների մասնաճյուղ բազմաթիվ նամակներ են գալիս։ Ազատազրկման մեջ գտնվող մարդիկ ցանկանում են հոգևոր օգնություն ստանալ։

Մենք արձագանքում ենք նրանց խնդրանքներին և քայլեր ենք ձեռնարկում, որ մոտակա ժողովներից համապատասխան քարոզիչներ այցելեն և օգնեն նրանց Աստվածաշունչ ուսումնասիրելու, լինեն նրանք բանտում, բերդում կամ նման այլ կարգի կալանավայրերում։

Որոշ կալանավայրերում մեր քարոզիչները կանոնավորաբար ժողովի հանդիպումներ են անցկացնում։ Օրինակ՝ մի անգամ բանտերից մեկում 32 հոգի ներկա եղավ հանրային ելույթին, որը ներկայացվեց բանտի երկու բակերում։

Հաճելի է տեսնել, թե ինչ բարերար ազդեցություն են թողել այս այցելությունները կալանավորների վրա։ Ինդիանա նահանգի բանտերից մեկում մի մարդ, որը ցմահ դատապարտվել էր մարդասպանության համար, մեծ փոփոխություններ արեց իր մեջ և մկրտվեց՝ դառնալով Եհովայի վկա։

Մի Եհովայի վկա հետևյալն ասաց Կալիֆորնիայի ուղղիչ աշխատանքային գաղութներից մեկում գտնվող կալանավորի վերաբերյալ, որի հետ ինքը Աստվածաշունչ էր ուսումնասիրում. «Ես տեսել եմ՝ ինչպիսին էր նա սկզբում և ինչ փոփոխություններ է արել։ Այն, ինչ նա արել է մկրտության պահանջներին համապատասխանելու համար, ահռելի է»։

Շատ բանտարկյալներ ընդունում են ճշմարտությունը, թեև դրանով իսկ վտանգում են իրենց կյանքը, քանի որ խզում են բանդայի հետ իրենց կապը։ Նրանց անվտանգությունն ապահովելու համար ոմանց տեղափոխել են մենախուց կամ մեկ այլ կալանավայր։

Նրանց կյանքը փոխելու Աստվածաշնչի զորությունը անչափ տպավորել է կալանավայրերի անձնակազմերին։ Որոշ Վկաներ շնորհակալագրեր և պատվոգրեր են ստացել կալանավայրերում իրենց կատարած լավ աշխատանքների և բարերար ազդեցության թողնելու համար։

 

Իմացիր ավելին

Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները

Հիսուսն ասաց, թե ինչու մենք առաջնորդության կարիք ունենք և որ երկու սկզբունքները առաջնային կարևորություն ունեն։