Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաները սովորեցնում են ծնողներին՝ ինչպես պաշտպանել երեխաներին մանկապիղծներից

Եհովայի վկաները սովորեցնում են ծնողներին՝ ինչպես պաշտպանել երեխաներին մանկապիղծներից

Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ ծնողները պետք է սիրեն, կրթեն ու պաշտպանեն իրենց երեխաներին և նրանց համարեն Աստծուց տրված պարգև (Սաղմոս 127:3; Առակներ 1:8; Եփեսացիներ 6:1–4)։ Այն բազմաթիվ վտանգներից մեկը, որոնցից պետք է ծնողները պաշտպանեն երեխաներին, մանկապղծությունն է։

Տասնամյակներ շարունակ Եհովայի վկաները հրատարակել և բաժանել են գրականություն, որը նպաստում է ընտանեկան փոխհարաբերությունների ամրապնդմանը։ Նրանք նաև պատրաստել և թողարկել են նյութեր, որոնք օգնում են ծնողներին պաշտպանել իրենց երեխաներին սեռական բռնության զոհ լինելուց և սովորեցնել նրանց՝ ինչպես պաշտպանվել մանկապիղծներից։ Ստորև ներկայացված է Վկաների կողմից հրատարակված այն նյութերի ցուցակը, որտեղ հստակ առաջնորդություն է տրամադրվում այս խնդրի առնչությամբ։ Ուշադրություն դարձրեք հատկապես, թե քանի լեզուներով և ինչ տպաքանակով են լույս տեսել այս նյութերը։ *

  • Վերնագիր՝ «Արյունապղծություն. գաղտնի հանցանք»

    • Հրատարակություն՝ «Արթնացե՛ք», փետրվարի 8, 1981 թ.

    • Տպաքանակ՝ 7 800 000

    • Լեզուներ՝ 34

  • Վերնագիր՝ «Օգնություն արյունապղծության զոհ դարձածներին»

    • Հրատարակություն՝ «Դիտարան», հոկտեմբերի 1, 1983 թ.

    • Տպաքանակ՝ 10 050 000

    • Լեզուներ՝ 102

  • Վերնագրեր՝ «Մանկապղծություն. մղձավանջ մայրերի համար», «Մանկապղծություն. «Ո՞վ նման բան կանի»», «Մանկապղծություն. դու կարո՛ղ ես պաշտպանել երեխայիդ»

    • Հրատարակություն՝ «Արթնացե՛ք», հունվարի 22, 1985 թ.

    • Տպաքանակ՝ 9 800 000

    • Լեզուներ՝ 54

  • Վերնագրեր՝ «Մանկապղծության անմեղ զոհերը», «Մանկապղծության պատճառած անտեսանելի վերքերը»

    • Հրատարակություն՝ «Արթնացե՛ք», հոկտեմբերի 8, 1991 թ.

    • Տպաքանակ՝ 12 980 000

    • Լեզուներ՝ 64

  • Վերնագրեր՝ «Երեխային սպառնացող վտանգ», «Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեր երեխաներին», «Ընտանիք. ապահով հանգրվան»

    • Հրատարակություն՝ «Արթնացե՛ք», հոկտեմբերի 8, 1993 թ.

    • Տպաքանակ՝ 13 240 000

    • Լեզուներ՝ 67

  • Վերնագիր՝ «Պաշտպանեք ձեր երեխաներին»

    • Հրատարակություն՝ Հանրային տեսանյութ-կոչ, համար 4, 2002 թ.

    • Լեզուներ՝ 2

  • Վերնագիր՝ «Աստված ինչպե՞ս պաշտպանեց Հիսուսին»

  • Վերնագրեր՝ «Վտանգ, որ անհանգստացնում է յուրաքանչյուր ծնողի», «Ինչպես պաշտպանել երեխային», «Տունդ ապահով հանգրվան դարձրու»

    • Հրատարակություն՝ «Արթնացե՛ք», հոկտեմբեր, 2007 թ.

    • Տպաքանակ՝ 34 267 000

    • Լեզուներ՝ 81

  • Վերնագրեր՝ «Ինչպե՞ս պաշտպանվեմ սեռական բռնությունից», «Ծնողների հարցերը. «Պե՞տք է արդյոք երեխայիս հետ խոսեմ սեքսի մասին»»

  • Վերնագիր՝ «Ինչպե՞ս սեռական դաստիարակություն տալ երեխաներին»

    • Հրատարակություն՝ jw.org կայքի հոդված, սեպտեմբերի 5, 2013 թ.

    • Լեզուներ՝ 64

Եհովայի վկաները կշարունակեն կրթական նյութեր հրատարակել ծնողների և երեխաների համար՝ պաշտպանելու նրանց այն աղետից, որ կոչվում է մանկապղծություն։

^ պարբ. 3 Հրատարակման ամսաթվերը՝ ըստ անգլերենի։

Իմացիր ավելին

ԱՐԹՆԱՑԵ՛Ք

Ինչպես լինել լավ ծնող

Ինչպե՞ս կարող ես օգնել երեխայիդ դիմագրավելու բարոյականության հետ կապված խնդիրները։