Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հաղթահարում ենք նախապաշարումները

Հաղթահարում ենք նախապաշարումները

Եհովայի վկաները հավատում են, որ Աստծու աչքում բոլոր ռասաներին պատկանող մարդիկ հավասար են (Գործեր 10:34, 35)։ Աստվածաշնչյան կրթության միջոցով նրանք փորձում են օգնել մարդկանց ազատվել նույնիսկ խոր արմատներ գցած նախապաշարումներից։

Բացի դրանից, Վկաները չեն աջակցում որևէ շարժման, որի հիմքում ընկած է ռասայական կամ էթնիկական ատելությունը։ Օրինակ՝ նացիզմի ժամանակաշրջանում թե՛ Գերմանիայում, թե՛ այլ երկրներում Եհովայի վկաները հրաժարվեցին որևէ ձևով սատարել Հիտլերի ատելության արշավին։ Հարյուրավորներ իրենց կյանքով վճարեցին դրա համար։

Նմանապես 1994-ին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ Վկաները ոչ թե կոչ արեցին իրենց հավատակիցներին մասնակցել դրան, այլ ոմանք անգամ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մարդկանց, որոնք հետապնդվում էին ու սպանվում։

Քանի որ ցանկանում ենք օգնել բոլորին, մենք հրատարակում և տարածում ենք աստվածաշնչյան գրականություն մոտ 600 լեզուներով։ Իսկ մեր ժողովները գրկաբաց ընդունում են մարդկանց «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» (Հայտնություն 7:9

 

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Նախապաշարումից զերծ աշխարհ. ե՞րբ

Իրական դեպքերը ցույց են տալիս, թե ինչպես է Աստվածաշունչը օգնում ազատվելու նախապաշարումից։ Ե՞րբ է նախապաշարմանը վերջ դրվելու։

ԴԻՏԱՐԱՆ

Կրոնը և պատերազմները

Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին սիրել մերձավորին։ Այսօրվա կրոնները պահո՞ւմ են այդ պատվիրանը։