Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

JW.ORG—Թարմություն բոլորի կյանքում

JW.ORG—Թարմություն բոլորի կյանքում

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ օգուտներ են քաղում jw.org կայքից։ Եհովայի վկաների գլխավոր վարչությունը բազմաթիվ շնորհակալական նամակներ է ստացել։ Ձեզ ենք ներկայացնում մինչև 2014 թ. մայիսը մեր ստացած որոշ նամակներ։

Օգուտներ, որ քաղել են երեխաները

«Երեխաս մանկապարտեզից միշտ հետը ուրիշների մատիտներն ու փոքր խաղալիքները, նույնիսկ արևային ակնոցներ էր բերում։ Անընդհատ փորձում էինք հասկացնել, որ այն, ինչ նա է անում, գողություն է, իսկ գողությունը լավ բան չէ։ Նա այդպես էլ չէր հասկանում, մինչև որ jw.org-ից բեռնեցինք ու նայեցինք «Գողանալը վատ բան է» մուլտֆիլմը։ Այն մեծ ազդեցություն թողեց և «բուժեց» մեր տղային։ Մուլտֆիլմը նայելուց հետո նա որոշեց բոլոր իրերը վերադարձնել տերերին։ Նա հիմա համոզված է, որ գողությունը վատ բան է Աստծու աչքում։ Վեբ կայքը մեզ շատ օգնեց» (Դ. Ն., Աֆրիկա)։

««Գողանալը վատ բան է» մուլտֆիլմը.... «բուժեց» մեր տղային»

«Իմ երեխաները շատ են սիրում վեբ կայքը։ Նրանք անիմացիոն տեսանյութեր են բեռնում, որոնք սովորեցնում են կիրառել Աստվածաշնչի սկզբունքները, օրինակ, ստախոսության և գողության մասին։ Նրանք ուրիշ արժեքավոր դասեր էլ են սովորում, որոնք նրանց պետք կգան ողջ կյանքի ընթացքում և կօգնեն, որ հասարակության մեջ պիտանի մարդ լինեն» (Օ. Վ., Վեստ Ինդիա)։

Օգուտներ, որ քաղել են դպրոցականները

«Ինձ համար դպրոց գնալը ծանր պարտականություն էր դարձել։ Ուզում էի թողնել ուսումս, բայց մի օր jw.org կայքում կարդացի «Ինչի՞ս է պետք դպրոցը» հոդվածը։ Սկսեցի այլ տեսանկյունից նայել այդ հարցին։ Հասկացա, որ դպրոցն օգնում է ինձ պատրաստվել ապագա կյանքին և սովորեցնում է լինել պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն» (Ն. Ֆ., Աֆրիկա)։

«Կայքում տեղ գտած խորհուրդները, որ տրվում են պատանիներին, օգնել են, որ ես դպրոցում կառչած մնամ բարոյական բարձր չափանիշներին»

«Կայքում տեղ գտած խորհուրդները, որ տրվում են պատանիներին, օգնել են, որ ես դպրոցում կառչած մնամ բարոյական բարձր չափանիշներին։ Հասկացել եմ, թե ինչպես կարող եմ կենտրոնանալ իմ ուսման վրա և այլ բաներով չտարվել» (Գ., Աֆրիկա)։

«Աշխատակիցներիցս մեկը մտահոգված ասաց, որ դպրոցում իր դստերը ծաղրում են, հատկապես մի աղջիկ։ Երեխայի վրա դա այնքան վատ էր անդրադարձել, որ նա վախենում ու մի քանի օր էր՝ դպրոց չէր գնում։ Ես նրան պատմեցի «Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների» անիմացիայի մասին, որը կա jw.org-ում։ Նրան հատկապես դուր եկավ կատակի միջոցով լարվածությունը ցրելու խորհուրդը։ Նա խոսեց իր աղջկա հետ, թե ինչպես կարող է դիմադրել ծաղրուծանակին։ Արդյունքում՝ երեխան հաղթահարեց վախի զգացումը, իսկ ժամանակի ընթացքում խնդիրը լուծվեց, և նրան ծաղրող աղջիկը նույնիսկ սկսեց ընկերական լինել նրա հանդեպ» (Վ. Ք., Արևելյան Եվրոպա)։

Օգուտներ, որ քաղել են երիտասարդները

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ինչո՞ւ եմ մարմնիս վրա կտրվածքներ անում» հոդվածի համար, որը կարդացի կայքում։ Արդեն երկար ժամանակ էր՝ պայքարում էի այդ հակման դեմ։ Ինձ թվում էր՝ միայն ես նման խնդիր ունեմ, ու վախենում էի, որ ինձ ոչ ոք չի հասկանա։ Հոդվածում նշված օրինակները ինձ շատ օգնեցին։ Փաստորեն՝ ինձ հասկանում են» (երիտասարդ աղջիկ, Ավստրալիա)։

«Հոդվածում նշված օրինակները ինձ շատ օգնեցին։ Փաստորեն՝ ինձ հասկանում են»

«Jw.org կայքում հեշտությամբ եմ օգտակար նյութեր գտնում երիտասարդներին վերաբերող խնդիրների մասին։ Ինձ հատկապես օգնեց սեռական ոտնձգության մասին մի հոդված, որի շնորհիվ հասկացա, թե ինչ է դա, և որ դրա զոհն եմ եղել։ Սովորեցի, թե ինչպես կարող եմ պաշտպանել ինքս ինձ» (Թ. Վ., Վեստ Ինդիա)։

Օգուտներ, որ քաղել են ծնողները

«Տղաս հիպերակտիվ պատանի է։ Հաճախ հոգնում եմ նրա անկանխատեսելի և արտառոց պահվածքից։ Դա էր պատճառը, որ նրա հետ հաղորդակցվելը դժվարացել էր։ Jw.org կայքի «Ամուսիններ և ծնողներ» բաժնում իմ իրավիճակին համապատասխանող շատ հոդվածներ գտա։ Դրանց շնորհիվ սովորեցի շփվել տղայիս հետ։ Նա նույնպես շատ օգուտներ քաղեց կայքից։ Հիմա նա կիսվում է ինձ հետ ու պատմում է այն ամենը, ինչ ուրախացնում կամ անհանգստացնում է իրեն» (Կ. Բ., Աֆրիկա)։

«Կայքում հաճախ ճիշտ ժամանակին լույս են տեսնում հոդվածներ, որոնց միջոցով կարողանում ենք օգնել երեխաներին հաղթահարել իրենց դժվարությունները»

«Մեզ՝ ծնողներիս համար jw.org կայքի միջոցով երեխաներին սովորեցնելը գերագույն հաճույք է։ Օրինակ՝ իսկական ընկեր գտնելու մասին անիմացիան օգնեց երեխաներիս հասկանալ, թե ինչ է ընկերությունը, և այնպիսի ընկերներ ընտրել, որոնք լավ ազդեցություն կթողնեն իրենց վրա։ Կայքում հաճախ ճիշտ ժամանակին լույս են տեսնում հոդվածներ, որոնց միջոցով կարողանում ենք օգնել երեխաներին հաղթահարել իրենց դժվարությունները։ Կայքն օգտակար խորհուրդների հարուստ շտեմարան է» (Է. Լ., Եվրոպա)։

Օգուտներ, որ քաղել են ամուսնական զույգերը

«Ես ու կինս արդեն վեց տարի է՝ ամուսնացած ենք։ Տարբեր դաստիարակության, տարբեր հայացքներ և հաղորդակցվելու տարբեր սովորություններ ունենալու պատճառով մեր ընտանիքում, ինչպես որ մյուս ընտանիքներում, լուրջ խնդիրներ էին լինում։ Սակայն իրավիճակը փոխվեց, երբ մի անգամ կայքում ուշադրությունս գրավեց «Ինչպես լինել ուշադիր լսող» հոդվածը։ Այնտեղ գործնական խորհուրդներ էր տրվում, թե ինչպես դառնալ ուշադիր լսող։ Կարդացածիս մասին ասացի կնոջս։ Այժմ փորձում ենք միասին կիրառել խորհուրդները» (Բ. Բ., Վեստ Ինդիա)։

«Այս կայքի միջոցով իմ ամուսնությունը փրկվեց»

«Արդեն մեկ տարի է՝ շփվում եմ Եհովայի վկաների հետ, և ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել jw.org կայքի համար։ Այնտեղից շատ բան եմ սովորել, ինչպես ինքնատիրապետում դրսևորեմ և լավ ամուսին ու լավ հայր լինեմ։ Անկեղծ խոստովանում եմ, որ այս կայքի միջոցով իմ ամուսնությունը փրկվեց» (Լ. Գ., Վեստ Ինդիա)։

Օգուտներ, որ քաղել են խուլերը

«Jw.org կայքը ինձ կենդանություն տվեց։ Ամերիկյան ժեստերի լեզվով տեսանյութերի շնորհիվ սկսեցի ավելի լավ տիրապետել այդ լեզվին։ Մշտապես այն զգացումն ունեի, թե կյանքս աննպատակ է անցնում, բայց երբ նայեցի «Տեսնում եմ Աստվածաշունչը իմ լեզվով» տեսանյութը, այն ջերմացրեց սիրտս և օգնեց, որ դրական տեսանկյունից նայեմ կյանքին» (Ջ. Ն., Աֆրիկա)։

«Jw.org կայքը ինձ կենդանություն տվեց»

«Վեբ կայքը իսկապես անգին գանձ է։ Ես կամավոր աշխատող եմ՝ օգնում եմ խուլ մարդկանց, հատկապես երիտասարդներին։ Ժեստերի լեզվով բազմազան նյութերի շնորհիվ ավելի եմ զարգացրել այդ լեզվի իմ իմացությունը։ Կայքն օգնում է, որ կարողանամ աջակցել նրանց, ովքեր ուզում են իրենց ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել և ուրիշների հետ շփման մեջ ուրախություն գտնել» (Ք. Ջ., Վեստ Ինդիա)։

Օգուտներ, որ քաղել են կույրերը

«Ես մի կույր մարդ եմ, որը շատ օգուտներ է քաղել jw.org-ից։ Կայքը հնարավոր է դարձնում անմիջապես ստանալ այն տեղեկությունները, որոնք փոստով ստանում եմ ամիսներ հետո։ Կայքի շնորհիվ ես ինձ ընտանիքի և հասարակության լիարժեք անդամ եմ զգում։ Հիմա ես տեղեկությունները ստանում եմ միաժամանակ իմ ընկերների հետ, ովքեր տեսնում են» (Կ. Ա., Հարավային Ամերիկա)։

«Կայքի շնորհիվ ես ինձ ընտանիքի և հասարակության լիարժեք անդամ եմ զգում»

«Նրանց համար, ովքեր չգիտեն Բրայլի լեզուն և չունեն բավականաչափ փող կույրերի համար նախատեսված գրքեր գնելու, jw.org-ը անգին գանձ է։ Ձայնագրությունների շնորհիվ կույրերը տեսնող մարդկանց հետ միաժամանակ ստանում են նույն տեղեկությունները։ Այս կայքը ստեղծված է բոլոր մարդկանց համար՝առանց խտրականության։ Այն օգնում է, որ մենք՝ կույրերս, մեզ արժեքավոր և հասարակության լիիրավ անդամ զգանք» (Ռ. Դ., Աֆրիկա)։

Օգուտներ, որ քաղել են հոգևորապես քաղցածները

«Ձեր կայքը, ի տարբերություն մյուս կրոնական կայքերի, հեղեղված չէ այնպիսի կրոնական արտահայտություններով ու բառերով, որոնք միայն քահանաներն են հասկանում։ Այն նաև չի ծանրաբեռնում մարդկանց միտքը չափից շատ տեղեկությունով։ Ձեր կայքից հեշտ է օգտվել։ Այնտեղ ամեն ինչ պարզ է և զերծ փիլիսոփայությունից։ Այն հավատը չի ներկայացնում որպես բարդ, անհասանելի մի բան, այլ ցույց է տալիս, որ ցանկացած մարդ կարող է հավատ ունենալ և զարգացնել» (Ա. Գ., Ասիա)։

«Ձեր կայքից հեշտ է օգտվել.... Այն ցույց է տալիս, որ ցանկացած մարդ կարող է հավատ ունենալ և զարգացնել»

«Կյանքս տաղտկալի կլիներ առանց jw.org-ի։ Հոգևոր խավարի մեջ գտնվող այս աշխարհում այն ինձ համար ասես լուսարձակ լինի։ Ես կարող եմ և՛ կարդալ, և՛ լսել հոդվածներ, որոնք բացատրում են Աստծու տեսակետը տարբեր հարցերի շուրջ։ Այնտեղ գտնում եմ կարևոր շատ հարցերի պատասխաններ» (Ջ. Չ., Վեստ Ինդիա)։

«Անչափ երախտապարտ եմ այն հոգևոր աջակցության համար, որ հասնում է ինձ Հարավային Ամերիկայի հեռավոր այս ջունգլիներում։ Առանց այս վեբ կայքի ես կորած էի» (Մ. Ֆ., Հարավային Ամերիկա)։

Իմացիր ավելին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ի՞նչ կարելի է գտնել մեր վեբ կայքում

Կարող ես իմանալ մեր ու մեր հավատալիքների մասին, ինչպես նաև գտնել քեզ հետաքրքրող հարցերի աստվածաշնչյան պատասխանները։

ԴԻՏԱՐԱՆ

Հնարավո՞ր է արդյոք հասկանալ Աստվածաշունչը

Եհովա Աստված ցանկանում է, որ դու իմանաս ճշմարտությունը։ Նա կօգնի քեզ հասկանալու Աստվածաշունչը։