Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաները պատվոգիր ստացան շրջակա միջավայրի պաշտպանության համար

Եհովայի վկաները պատվոգիր ստացան շրջակա միջավայրի պաշտպանության համար

Եհովայի վկաների Մեքսիկայում գտնվող տպագրատունը յոթ տարի անընդմեջ պարգևատրվում է «Մաքուր ձեռնարկություն» պատվոգրով։

2012 թ. սեպտեմբերի 26-ին Մեքսիկայի կառավարությունը Եհովայի վկաներին հատուկ պատվոգիր շնորհեց «շրջակա միջավայրի պաշտպանության և դրա հանդեպ դրսևորած հոգատար վերաբերմունքի համար»։

«Մաքուր ձեռնարկություն» ծրագրի նպատակն է խթանել արդյունաբերության զարգացումը այնպես, որ շրջակա միջավայրի համար անվտանգ լինի։ Եհովայի վկաները ամեն տարի մասնակցում են այդ ծրագրին, թեև նրանց ձեռնարկությունը շահույթ չի հետապնդում։ Մեքսիկայում մեր տպարանի մամլո խոսնակը ասաց. «Պատվոգրին արժանանալու համար մենք պետք է փաստեր ներկայացնեինք, որ տպարանի գործունեությունը և արտադրական թափոնները համապատասխանում են տեղի շրջակա միջավայրի պահպանման պահանջներին յոթ տարբեր ոլորտներում. օդ, ջուր, կենցաղային թափոններ, քիմիական թափոններ, անվտանգություն, էլեկտրաէներգիա և միջավայրի պաշտպանության դասընթաց։ Արդյունաբերական ձեռնարկությունները պարտավորված չեն մասնակցել այս ծրագրին։ Մենք մասնակցում ենք կամավորության սկզբունքով»։

Ուր էլ լինեն, Եհովայի վկաները ամեն ջանք թափում են, որ ոչ մի կերպ չվնասեն Երկիր մոլորակի մեզ համար այդքան կենսական էկոհամակարգը։