Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հանցագործները փոխում են իրենց կյանքը

Հանցագործները փոխում են իրենց կյանքը

Իսպանիայում Եհովայի վկաները այցելում են 68 բանտերում ազատազրկման մեջ գտնվողներին, և նրանցից մոտ 600 հոգու հետ Աստվածաշունչ են ուսումնասիրում։

Այցելողներից մեկը Միգելն է, ով Վկա դառնալուց առաջ 12 տարի անցկացրել է ճաղերի ետևում։ Հիմա նա ամեն շաբաթ գալիս է բանտ։ Ի՞նչ նպատակով։ Որպեսզի օգնի բանտարկյալներին, որ փոխեն իրենց կյանքը, ինչպես ինքն է արել։

Անցած ութ տարիների ընթացքում նա ուսումնասիրություն է անցկացրել շատ բանտարկյալների հետ։ Միգելն ասում է. «Լավ եմ զգում, երբ օգնում եմ իմ նախկին բանտի բանտարկյալներին։ Ուրախանում եմ, երբ տեսնում եմ՝ որքան են ուզում դուրս գալ հանցագործ աշխարհից»։

Երբ Միգելը չորս տարեկան էր, հարբած վարորդը վրաերթի ենթարկեց նրա հորը, ինչի պատճառով վերջինս մահացավ։ Նրա այրիացած մայրը ստիպված էր երկար աշխատել ընտանիքի կարիքները հոգալու համար։

Միգելն ու իր մեծ եղբայրը սկսեցին բացակայել դասերից։ Նրանք սրա-նրա տնից ու մեքենայից բաներ էին թռցնում։ 12 տարեկանում Միգելը արդեն փոքրիկ գող էր, իսկ 15-ում սկսեց մեծ փողեր աշխատել՝ թմրանյութերի առևտրով զբաղվելով։ Սակայն թանկարժեք հերոինի և կոկաինի հանդեպ ունեցած նրա կախվածությունը մղում էր նրան ավելի շատ գողություն անելու։ 16 տարեկանից նա պարբերաբար հայտնվում էր ճաղերի հետևում և համարվում էր անուղղելի հանցագործ։ «Մտածում էի, որ մի օր կա՛մ բանտում կմեռնեմ, կա՛մ էլ թմրանյութերի բարձր դոզայի տակ,— ասում է Միգելը։— Ինձ զգում էի ինչպես ճանճը սարդոստայնում»։

1994-ին Միգելի ընկերներից մեկը խնդրեց մի Վկայի նամակ գրել Միգելին, որն այդ ժամանակ բանտում էր։ Այդ նամակից նա իմացավ, որ Աստված նպատակ ունի երկիրը նորից դրախտ դարձնելու։ Վկան հորդորում էր Միգելին փոխել իր կյանքը, որպեսզի կարողանար տեսնել ու վայելել այդ կյանքը։ «Նրա խոսքերը հասան իմ սրտին։ Այդ օրը ամեն ինչ փոխվեց ինձ համար։ Ես որոշեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, թեև հասկանում էի, որ ինձ համար շատ դժվար կլինի»։

Միգելը գիտակցում էր դա, քանի գտնվում էր թմրանյութերի և ծխախոտի «ճահճում»։ Երկուսն էլ մատչելի էին, և նա կարող էր ազատորեն ձեռք բերել դրանք։ Նրա հետ նույն խցում փակված հանցագործը ամեն օր թմրանյութ էր առաջարկում նրան։ Միգելը միշտ աղոթում էր Աստծուն, որ ուժ տա իրեն դիմադրելու և հաղթահարելու այդ կախվածությունը։ Ի վերջո նրան դա հաջողվեց։

Երեք ամիս անց Միգելը սկսեց իր համոզմունքների մասին պատմել բանտակիցներին։ Հաջորդ տարի ազատ արձակվեց և մկրտվեց՝ դառնալով Եհովայի վկա։ Նա նաև պատրաստվում էր ամուսնանալ, երբ հանկարծ մի խնդիր ծագեց։ Կային մի քանի դատավարություններ՝ Միգելի հետ կապված, որոնք դեռ ընթացքի մեջ էին, և ամուսնությունից մեկ ամիս առաջ դատարանը դատապարտեց նրան տասը տարի ազատազրկման։ Սակայն երեքուկես տարի անց նա ազատվեց բանտից լավ վարքի համար։ Վերջապես նրա ամուսնությունը կայացավ։ Նա այլևս երբեք չվերադարձավ իր նախկին հանցագործ կյանքին։

 

Իմացիր ավելին

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։