Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հատուկ համաժողովներ անցկացվեցին յոթ երկրներում

Հատուկ համաժողովներ անցկացվեցին յոթ երկրներում

Վերջերս Եհովայի վկաները հատուկ համաժողովներ անցկացրին Բրազիլիայում, Իռլանդիայում, Իսրայելում, Կոստա Ռիկայում, Հոնկոնգում, Նոր Զելանդիայում և Շվեդիայում։ Առաջինը տեղի ունեցավ 2012-ի հուլիսին Շվեդիայում, իսկ վերջին երեքը՝ 2013-ի հունվարին Կոստա Ռիկայում և Նոր Զելանդիայում։

Մեր կազմակերպած մյուս եռօրյա համաժողովների նման՝ այս հատուկ համաժողովների ժամանակ էլ են հնչում աստվածաշնչյան ելույթներ, լինում են ցուցադրումներ և ներկայացումներ։

Հատուկ համաժողովներին հրավիրվում են պատվիրակներ տարբեր երկրներից։ Համաժողովներից առաջ նրանք հնարավորություն են ունենում հյուրընկալ երկրում մասնակցելու նախապես կազմակերպված էկսկուրսիաների։

Բրազիլիայում տեղի ունեցած համաժողովի պատվիրակներից մեկն ասաց. «Շատ տպավորիչ էր զգալ այն բացառիկ սերը և հյուրասիրությունը, որ դրսևորեցին մեր եղբայրները։ Ասես միանգամից շատ հարազատներ ձեռք բերեցի»։

Մեկ այլ պատվիրակ, ով ներկա եղավ Հոնկոնգում անցկացված հատուկ համաժողովին, ասաց. «Պարզապես ցնցված էի՝ տեսնելով, թե ինչպես են մանդարինյան լեզվով խոսող պատվիրակները իրենց կրծքին ամուր սեղմել մայրենի լեզվով աստվածաշնչյան նոր հրատարակությունները։ Նրանց դեմքին փայլում էր ժպիտը, իսկ աչքերը լիքն էին արցունքով»։

Ամեն տարի Եհովայի վկաները աշխարհի տարբեր մասերում անցկացնում են մարզային համաժողովներ, որոնց ներկա են լինում միլիոնավոր մարդիկ։

Համաժողովները լայն հնարավորություն են ընձեռում ներկաներին վայելելու այն սերը, ուրախությունն ու խաղաղությունը, որ տիրում են համաշխարհային եղբայրության մեջ։ Այս ոգին հատկապես ակնհայտ է հատուկ և միջազգային համաժողովների ժամանակ։ Ընդմիջումների ընթացքում ներկաները հաճույքով շփվում են, միասին ճաշում են, հուշանվերներ են փոխանցում իրար, միասին նկարվում են, ողջագուրվում և փոխանակում են իրենց կոնտակտային տվյալները։

Ինչպես մեր մյուս համաժողովներին, այնպես էլ հատուկ համաժողովներին հրավիրվում են ոչ միայն Եհովայի վկաները, այլև մյուսները։

 

Իմացիր ավելին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ինչո՞ւ են Եհովայի վկաները համաժողովներ կազմակերպում

Տարին երեք անգամ մենք համաժողովներ ենք կազմակերպում։ Ի՞նչ օգուտներ ենք քաղում այս համաժողովներից։