Ատլանտան ջերմորեն ողջունում է Եհովայի վկաներին
«Ձեր կազմակերպության անդամներին հարկավոր է մեծ պատվի արժանացնել այն բանի համար, որ նրանք ուժգին ցանկությամբ և մեծ ոգևորությամբ ծառայում են Աստծու թագավորությանը։ Բարեգործություն անելու ձեր ջանքերը և հանուն ձեր հավատակիցների ու հասարակության ներդրած ձեր միջոցները անչափ կարևոր են և գնահատելի»։
Այս մեջբերումը արված է Ատլանտա քաղաքի (Ջորջիա նահանգ, ԱՄՆ) քաղաքապետ Կասիմ Ռիդի գրած նամակից։ Այս նամակով նա իր համաձայնությունը տվեց Եհովայի վկաներին՝ Ատլանտայում երեք մեծ համաժողովներ անցկացնելու համար։
Բացի այդ, Ատլանտայի քաղաքային խորհուրդը համաժողովի պատվիրակների պատվին մի ծանուցագիր հրապարակեց, որում գրված էր. «Ամբողջ աշխարհում մոտ ութ միլիոն Եհովայի վկաներ խոսում են հարյուրավոր լեզուներով և ապրում են տարբեր երկրներում, սակայն.... դուք միավորված եք և ունեք ընդհանուր նպատակներ.... [դուք] ուզում եք փառաբանել Եհովային՝ Աստվածաշնչի Հեղինակին և բոլոր բաների Արարչին»։
2014թ. հուլիսին և օգոստոսին Ատլանտայում տեղի ունեցան երեք համաժողովներ՝ երկուսը անգլերեն լեզվով, իսկ մեկը՝ իսպաներեն։ 28 երկրներից պատվիրակներ էին ժամանել։ Համաժողովի ծրագիրը անգլերենից միաժամանակ թարգմանվում էր ռուսերեն և ճապոներեն այդ լեզվով խոսող պատվիրակների համար։ Երեք համաժողովներին ներկաների ընդհանուր թիվը կազմեց 95689։
2014թ.-ին Եհովայի վկաները կազմակերպել են 24 միջազգային համաժողովներ ինը երկրներում։ Այս համաժողովներից 16-ը անցկացվել է Միացյալ Նահանգների տարբեր մասերում։