Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Գաղաադ» դպրոցի 138-րդ դասարանի ավարտական ծրագիրը

«Գաղաադ» դպրոցի 138-րդ դասարանի ավարտական ծրագիրը

2015 թ. մարտի 14-ին Եհովայի վկաների կրթական կենտրոնում (Պատերսոն, Նյու Յորք) տեղի ունեցավ «Գաղաադ» դպրոցի 138-րդ դասարանի ավարտական միջոցառումը։ Ծրագիրը դիտեցին ընդհանուր թվով ավելի քան 14 000 մարդ, այդ թվում նրանք, ովքեր վիդեոկապով էին նայում այն։ Ծրագիրը սկսվեց Թագավորության չորս նոր երգերի երաժշտությամբ, որոնք հետո երգեցին բոլոր ներկաները։ *

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը ծրագրի նախագահողն էր։ Բացման խոսքում նա հորդորեց ուսանողներին իրենց մեջ չպահել ստացած գիտելիքները, այլ դրանք օգտագործել ի նպաստ ուրիշների (2 Տիմոթեոս 2:2

Եղբայր Ջեքսոնը բերեց Մովսեսի օրինակը։ Որոշ ժամանակ նրա վրանն էր, այսպես ասած, երկրպագության կենտրոն Իսրայել ազգի համար։ Սակայն երբ խորանը պատրաստեցին, ճշմարիտ երկրպագության կենտրոնը դարձավ խորանը։ Ակներևաբար, Մովսեսին չէր կարելի մտնել խորանի Սրբությունների Սրբություն կոչվող բաժինը. այդ առանձնաշնորհումը տրվեց միայն քահանայապետին։ Ոչ մի հիմք չկա մտածելու, որ Մովսեսը դժգոհ էր այդ փոփոխությունից։ Ընդհակառակը՝ նա հավատարմորեն աջակցեց Ահարոնին քահանայապետի նրա նոր նշանակման մեջ (Ելք 33:7–11; 40:34, 35)։ Ի՞նչ ենք սովորում Մովսեսից։ Եղբայր Ջեքսոնը ասաց. «Ձեր առանձնաշնորհումները գանձ համարեք, բայց մի՛ սեփականացրեք»։

«Կվախենա՞ս տերևի սոսափյունից»։ Այս վերնագրով ելույթը ներկայացրեց եղբայր Քենեթ Ֆլոդինը, ով օգնում է Կառավարիչ մարմնի ուսումնական կոմիտեում։ Նա խոսեց այն մասին, որ ուսանողները հնարավոր է հայտնվեն այնպիսի իրավիճակում, որ վախեցնող թվա, օրինակ՝ հալածանքի կամ բարդ հանձնարարությունների պատճառով։ Մեջբերելով Ղևտական 26:36 համարից՝ եղբայրը քաջալերեց ուսանողներին նման բաները համարել ոչ թե անհաղթահարելի իրավիճակ, այլ ընդամենը չորացած տերև։ Այնուհետև նա բերեց Պողոս առաքյալի օրինակը, ով շատ դժվարությունների տոկաց, քանի որ ապավինում էր Եհովային (2 Կորնթացիներ 1:8, 10

«Ի՞նչ եք դուք փնտրում»։ Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը ներկայացրեց ծրագրի հաջորդ ելույթը։ Նա քննարկեց Առակներ 13:12-ում գրված սկզբունքը, որտեղ ասվում է. «Ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը»։ Ցավոք, շատերը ողջ կյանքում հիասթափված են ապրում, քանի որ իրենց սիրտը դրել են այնպիսի նպատակների մեջ, որոնց երբեք չեն հասնի, օրինակ՝ հարստության ու փառքի։

Հիսուսի օրերում ոմանք ունեին սխալ ակնկալիքներ Հովհաննես Մկրտչի հետ կապված (Ղուկաս 7:24–28)։ Նրանք, հնարավոր է, սպասում էին, որ փիլիսոփայի պես նա աբստրակտ ուսմունքներից կխոսի՝ ասելով իրենց ականջին հաճելի բաներ։ Եթե այդպես է, ուրեմն նրանք հիասթափվեցին, քանի որ Հովհաննեսը սովորեցնում էր հստակ ճշմարտություններ։ Ոմանք էլ հավանաբար ուզում էին տեսնել ազդեցիկ տեսքով մի մարդու։ Սակայն Հովհաննեսը աղքատի պես էր հագնված։ Իսկ նրանք, ովքեր մարգարե էին ուզում տեսնել, չհիասթափվեցին, քանի որ Հովհաննեսը մարգարե էր ու դեռ ավելին, նա Մեսիայի համար ճանապարհ պատրաստողն էր (Հովհաննես 1:29

Եղբայր Սանդերսոնը հորդորեց ուսանողներին ճիշտ բաներ փնտրել։ Ճանաչում ձեռք բերելու կամ իրենց նշանակման մեջ հատուկ վերաբերմունք ակնկալելու փոխարեն՝ նրանք իրենց ստացած կրթությունը պետք է օգտագործեն ուրիշներին օգտակար լինելու համար։ Նրանք դա կարող են անել՝ «Գաղաադում» իրենց ստացած գիտելիքները քույրերին ու եղբարներին փոխանցելով, զորացնելով նրանց հավատը և սիրելով նրանց։ «Ձգտեք խոնարհաբար ծառայել ձեր եղբայրներին ու քույրերին։ Ձեր լավագույնն արեք Եհովայի կամքը կատարելու համար,— ասաց եղբայր Սանդերսոնը։— Եվ այն, ինչ կգտնեք, ձեզ չի հիասթափեցնի»։

«Կերակրեք քաղցածներին»։ Այս թեման զարգացրեց Ջեյմս Քոթոնը՝ Աստվածապետական դպրոցների բաժնում ծառայող ուսուցիչներից մեկը։ Եղբայր Քոթոնն ընդգծեց այն միտքը, որ բոլորը սիրված, գնահատված և հավանության արժանացած լինելու կարիք ունեն։ Նույնիսկ Հիսուսն ուներ դրա կարիքը։ Ուստի երբ նա մկրտվեց, Եհովան ջերմ խոսքեր ասաց նրան (Մատթեոս 3:16, 17

Եհովան մեզ օժտել է խոսքով քաջալերելու և զորացնելու կարողությամբ, և նա ակնկալում է, որ մենք կօգտագործենք այդ կարողությունը (Առակներ 3:27)։ «Սովորեք լավը տեսնել մարդկանց մեջ և հետ մի՛ պահեք ձեզ բարի խոսք ասելուց»,— հորդորեց եղբայր Քոթոնը։ Անկեղծ գովեստի խոսքերը կօգնեն մեր հավատակիցներին տեսնել, որ իրենց ջանքերը զուր չեն։

«Մինչև վերջին կաթիլը»։ Ուսումնական կոմիտեում օգնող եղբայր Մարկ Նումերը ներկայացրեց ծրագրի հաջորդ ելույթը։ Պողոս առաքյալի օրինակով նա ուսանողներին հորդորեց չբավարարվել՝ անելով միայն պահանջվածի նվազագույնը։ Պողոսի պես՝ նրանք էլ իսկական ուրախություն կզգան, եթե մինչև վերջին կաթիլը իրենց «թափեն» ուրիշների համար (Փիլիպպեցիներ 2:17, 18

Նույնիսկ դժվարությունների ժամանակ առաքյալը չհանձնվեց։ Նա իրեն մինչև վերջին կաթիլը թափեց, քանի որ մինչև մահ շարունակեց տրամադրել իր անձը։ Ուստի կարող էր հանգիստ խղճով ասել. «Ես ավարտեցի մրցավազքը» (2 Տիմոթեոս 4:6, 7)։ Եղբայր Նումերը ուսանողներին քաջալերեց ընդօրինակել Պողոսին՝ հավատարմորեն աջակցելով Թագավորության գործին իրենց նշանակման մեջ։

Դեպքեր։ «Գաղաադի» ուսուցիչ Մայքլ Բարնետը ներկայացրեց ծրագրի հաջորդ բաժինը, որի ժամանակ ուսանողներից ոմանք ցուցադրեցին վերջին հինգ ամիսներին ծառայության ժամանակ իրենց հետ պատահած հետաքրքիր դեպքերից մի քանիսը։

Կրկին ու կրկին ուսանողները լավ արդյունքների էին հասել՝ զգոն լինելով, որ բաց չթողնեն վկայություն տալու ոչ մի առիթ և փորձելով մարդկանց հայտնել բարի լուրը նրանց սրտի լեզվով՝ մայրենի լեզվով։ Օրինակ՝ ուսանողներից մեկն ասաց, որ այն տարածքում, որտեղ ծառայելու էր, շատ իսպանախոս մարդիկ կան։ Ուստի մի օր ծառայության դուրս գալուց առաջ մի քանի իսպաներեն արտահայտություն սովորեց JW Language հավելվածի միջոցով։ Նույն օրը նա փողոցում հանդիպեց իսպանախոս մի մարդու։ Իր սովորած մի քանի արտահայտությունների օգնությամբ նա զրույց սկսեց նրա հետ, որի արդյունքում այդ մարդու և նրա ընտանիքի չորս անդամների հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։

Հարցազրույցներ։ Ուիլյամ Թերները, ով օգնում է Կառավարիչ մարմնի ծառայողական կոմիտեում, չորս շրջանավարտների հետ հարցազրույց անցկացրեց մինչև «Գաղաադ» նրանց ունեցած փորձի, ինչպես նաև այստեղ ստացած իրենց կրթության մասին։

Ուսանողները իրենց դասերից պատմեցին մտքեր, որոնք քաջալերական են եղել։ Օրինակ՝ նրանցից մեկն ասաց, թե ինչ է սովորել Ղուկաս 10-րդ գլխի արձանագրությունից։ Հիսուսի ուղարկած 70 աշակերտները ուրախացան, երբ ծառայության մեջ լավ արդյունքներ ունեցան։ Թեև Հիսուսը ուրախացավ նրանց հետ, սակայն ասաց, որ նրանք ուրախանան ոչ միայն արդյունքներով, այլև գլխավորաբար այն բանի գիտակցումով, որ Եհովային հաճելի է տեսնել իրենց ներդրած ջանքերը։ Սա հիշեցնում է մեզ, որ իսկական ուրախությունը կախված է ոչ թե մեր հանգամանքներից, այլ Եհովայի հավանությունն ունենալուց։

Եղբայր Թերները, մեջբերելով Փիլիպպեցիներ 1։6-ը, ուսանողներին հավաստիացրեց, որ Եհովան «բարի գործ» է սկսել իրենց մեջ և կշարունակի իրենց հետ լինել։

«Աչքերդ հառած պահիր Եհովային»։ Կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը ներկայացրեց ծրագրի գլխավոր ելույթը։ Նա ասաց, որ, ճիշտ է, մենք չենք կարող տեսնել Եհովային, սակայն կարող ենք մեր աչքը հառած պահել նրա վրա։ Ինչպե՞ս։

Կերպերից մեկը, որ կարող ենք տեսնել Եհովային, նրա ձեռքի գործերը քննելն է, որից շատ բան ենք իմանում նրա մասին։ Բացի այդ, Եհովան «լուսավորել է մեր սրտի աչքերը» (Եփեսացիներ 1:18)։ Որքան շատ ենք կարդում Աստվածաշունչը, այնքան ավելի ենք իմանում Եհովայի մասին։ Իսկ որքան շատ բան ենք իմանում Եհովայի մասին, այնքան ավելի մոտ ենք զգում նրան։

Մենք հատկապես ուզում ենք մեծ ուշադրություն դարձնել Ավետարաններին, որովհետև դրանք շատ պարզ պատկերում են Եհովային իր Որդու խոսքերի ու գործերի միջոցով։ Հիսուսն այնքան հստակ արտացոլեց Եհովային, որ կարող էր ասել. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14:9

Եղբայր Հերդը ունկնդիրներին քաջալերեց, որ Հիսուսի օրինակի միջոցով ոչ միայն տեսնեն Եհովային, այլև ընդօրինակեն իրենց տեսածը։ Օրինակ՝ ինչպես որ Հիսուսը ջանք չխնայեց ուրիշներին կերակրելու համար, այնպես էլ մենք ուզում ենք ջանք չխնայել մեր ստացած հոգևոր սնունդը ուրիշներին տալու համար։

Եթե մեր աչքերը հառած պահենք Եհովային, ի՞նչ կլինի արդյունքը։ Մենք կունենանք նույն վստահությունը, որ ուներ այն սաղմոսերգուն, ով գրեց. «Եհովան միշտ իմ առջևում է։ Ես չեմ սասանվի, քանի որ նա իմ աջ կողմում է» (Սաղմոս 16:8

Եզրափակիչ մաս։ Դիպլոմները ստանալուց հետո շրջանավարտներից մեկը կարդաց դասարանի շնորհակալական նամակը։ Ծրագիրը եզրափակեց եղբայր Ջեքսոնը։ Նա ուսանողներին ասաց, որ չպետք է մտածեն, թե եղբայրներին ու քույրերին միշտ պետք է նոր կամ բարդ բաներ սովորեցնեն։ Պարզապես նրանց պետք է հիշեցնեն այն, ինչ նրանք արդեն իսկ գիտեն։ Եղբայր Ջեքսոնը նաև ընդգծեց խոնարհության կարևորությունը։ Իրենց անձի կամ «Գաղաադում» ստացած գիտելիքների վրա ուշադրություն հրավիրելու փոխարեն՝ շրջանավարտները պետք է մարդկանց ուշադրությունը ուղղեն Աստվածաշնչի և մեր հրատարակությունների վրա։ Այսպես նրանք ոչ թե կհուսահատեցնեն նրանց, ովքեր գուցե երբեք հնարավորություն չունենան «Գաղաադում» սովորելու, այլ կոգևորեն՝ օգնելով, որ օգուտներ քաղեն այն հոգևոր բարիքներից, որ մատչելի են բոլորին։ Ծրագրի վերջում բոլորը հեռացան հոգևորապես կերտված և քույրերին ու եղբայրներին ծառայելու մեծ վճռականությամբ։

Էբբի Ֆրիման և Միրիամ

Ջոել Ասեբես

Այրիյանց Արսեն և Ալյոնա

Այնուրա Ալլահվերդիևա

Անդրիակատ Ատսա և Լալաթիանա

Քլարկ Դեյլ և Սոնյա

Դեյվիս Մայքլ և Կատրինա

Թրենթ Էդսոն

Ալեքսանդր Ֆոմին

Ժոզե Ֆրանսուա

Խուան Խիովանեյի

Հոլիս Մարկ և Ջիլ

Դանիել Յովանովիչ

Կաբիցուա Ուեգ և Ռեյչլ

Թոնգ-ին Կիմ

Յուրի Կուչերենկո

Լի Ռոբերտ և Սամանտա

Մբա Ժիլ և Քրիստիան

Նայնգ Ջո և Կա Թոն

Նամբա Վիկտոր և Էմի

Նիլ Էբենիզեր և Սոնի

Դեյվի Նուագու

Միրեյ Ռազուք

Ռոդրիգես Սոսթենես և Էլի

Դավի Սեուլյա

Էյկի Սոբա

Սիմաու Սոունա

Անյա վան Լովերեն

Գվեն Ուիլյամս

Ուորու Կ. Աբդիել և Արմանդ

^ պարբ. 2 Նոր երգերը մեկ շաբաթ առաջ տրամադրվել էր բոլոր նրանց, ովքեր ներկա էին լինելու ծրագրին։

^ պարբ. 32 Ոչ բոլոր երկրներն են նշված քարտեզի վրա։

^ պարբ. 34 Ոչ բոլոր շրջանավարտներն են ընդգրկված։

Իմացիր ավելին

Ի՞նչ դպրոցներ կան ռահվիրաների համար

Ի՞նչ դպրոցներ են կազմակերպված նրանց համար, ովքեր իրենց ժամանակը լիարժեքորեն նվիրել են Թագավորության քարոզչության գործին։