Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ընդամենը 60 օրում

Ընդամենը 60 օրում

2013 թ. հուլիսի 5-ին Միացյալ Նահանգների Բեթելի ընտանիքը ուրախ հայտարարություն լսեց։ Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը ասաց. «Գնորդի հետ համաձայնության ենք եկել Բրուքլինի համալիր շինությունների՝ Ադամս Սթրիթ 117 և Սենդզ Սթրիթ 90 հասցեներում գտնվող 6 շենքերի վաճառքի հարցում։ * Ըստ համաձայնության՝ այս տարի մինչև օգոստոսի կեսը 1–5 մասնաշենքերից պետք է դուրս գանք»։

Ակնհայտ էր, որ սա ահռելի աշխատանք պահանջող գործ էր։ Այս 5 շենքերի ընդհանուր մակերեսը՝ բոլոր հարկերի մակերեսների գումարը, հավասար է 11 ֆուտբոլի դաշտի մակերեսի։ Եվ այս հսկայական տարածքը պետք էր ազատել ընդամենը 60 օրում։

Տասնամյակներ շարունակ այս 5 շենքերը ծառայել են որպես տպարան և կազմատուն, սակայն 2004 թ.-ին տպարանը այստեղից տեղափոխվեց Ուոլքիլ (Նյու Յորք)։

Այդ ժամանակվանից սկսած՝ շենքերը օգտագործվել են որպես պահեստ։ Պահեստում պահվել են շինարարական նյութեր, գործիքներ և գրասենյակային կահույք, որոնք օգտագործվել են Միացյալ Նահանգներում և այլ վայրերում շինարարական ծրագրերի իրականացման համար։

Մանրակրկիտ պլանավորում էր անհրաժեշտ այդքան կարճ ժամանակում շինություններն ազատելու համար։ Սկզբում որոշվեց, թե ինչը պետք է ծախել, ինչը թափել և ինչը պահել։ Հետո որոշվեց, թե ինչպես պետք է գործը իրականացվի, որ այն արվի ապահով և արդյունավետ կերպով։

Բեթելի ընտանիքը իր տքնաջան աշխատանքով թիկունք կանգնեց այս գործին։ Բացի այդ, 41 կամավորներ ժամանակավորապես հրավիրվեցին Բեթել օգնելու համար։ Նրանք եկել էին Միացյալ Նահանգների տարբեր մասերից։ Շատերը ուժեղ և ամուրի երիտասարդներ էին։ Բոլորն էլ ընդունել էին Բեթելում 6–10 շաբաթով աշխատելու հրավերը՝ թողնելով իրենց ընտանիքը, ընկերներին և աշխատանքը։ Իսկ ի՞նչ են նրանք ասում իրենց նշանակման մասին։

21-ամյա Ջորդանը, ով եկել էր Վաշինգտոն նահանգից, ասում է. «Ափսոս, որ դիմումս ավելի շուտ չէի լրացրել»։

Տեխաս նահանգից եկած Ստիվենը, ով 20 տարեկան է, ասում է. «Ես զգում էի ինձ աշխարհի տարբեր մասերից հավաքված մի մեծ, երջանիկ ու ջանասեր ընտանիքի անդամ»։

Ջաստինը, ով 23 տարեկան է, գրում է. «Այստեղ՝ Բեթելում, ես ինձ տանն եմ զգում։ Սերը, ընկերակցությունը և հոգևոր մթնոլորտը պարզապես հիասքանչ են»։

20-ամյա Ադլերը, ով եկել էր Պուերտո Ռիկոյից, ասում է. «Շուտ արթնանալը շատ դժվար էր, բայց այստեղ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ կարող եմ ընկերություն անել հավիտյան»։

Ուիլյամը, ով 21 տարեկան է, ասում է. «Դեռ փոքրուց երազել եմ Բեթելում ծառայելու մասին։ Սկզբում մտածում էի, որ այստեղ ինձ միայնակ, շփոթված և կաշկանդված կզգամ, բայց սխալվում էի։ Բեթելում ծառայելը իմ կյանքի լավագույն ժամանակն է եղել։ Ես չեմ պատկերացնում Բեթելից ավելի լավ տեղ»։

Կամավորները հասցրեցի՞ն ավարտել աշխատանքը։ Այո՛, այն էլ 55 օրում։

^ պարբ. 2 Սենդզ Սթրիթ 90 հասցեում գտնվող բնակելի շենքը հարկավոր է ազատել 2017 թ. ընթացքում։

Իմացիր ավելին

Ի՞նչ է Բեթելը

Բեթելը մի առանձնահատուկ վայր է, որը կարևոր նպատակի է ծառայում։ Իմացիր՝ ովքեր են այնտեղ ծառայում։