Անցնել բովանդակությանը

Ուսանողների այցը Եհովայի վկաների Մեքսիկայի մասնաճյուղ

Ուսանողների այցը Եհովայի վկաների Մեքսիկայի մասնաճյուղ

Ուսանողները, ովքեր էքսկուրսիա անցան Եհովայի վկաների Մեքսիկայի մասնաճյուղում՝ տպագրատանը և գրասենյակում, խոստովանեցին, որ այն օգնեց իրենց «ցրել նախապաշարումը», ինչպես ասվում էր «Գասետա» համալսարանական թերթում։

Ուսանողներն ասում են.

  • «Մեզ հաճելիորեն զարմացրեց այնտեղ տիրող մթնոլորտը.... փոխադարձ հարգանքը, հավասարությունը, քաղաքավարությունը, մաքրությունը»։

  • «Որպես թիմ միասին համագործակցելու նրանց պատրաստակամությունը պարզապես ընդօրինակման է արժանի»։

  • «Բոլորը կենտրոնացած էին իրենց աշխատանքի վրա, և ժպիտը փայլում էր նրանց դեմքին»։

  • «Միանշանակ, տպարանում աշխատանքի լավ կազմակերպվածությունը տպավորիչ էր»։

Նրանք Մեխիկոյի գրադարանավարության և արխիվային գործի ազգային ուսումնարանի ուսանողներ էին։

Եհովայի վկաները սիրով անվճար էքսկուրսիաներ են անցկացնում մոտ 100 երկրներում գործող իրենց մասնաճյուղերում և տպարաններում։ Ուսանողական խմբերը, որոնք ցանկանում են մասնակցել էքսկուրսիայի, կարող են տեղեկություններ գտնել ՄԵՐ ՄԱՍԻՆ > ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ & ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ բաժնում։ Մեզ կարող են այցելել նաև առանձին անհատներ և ընտանիքներ։