Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հրավիրում ենք ձեզ այցելել Միացյալ Նահանգների Բեթել

Հրավիրում ենք ձեզ այցելել Միացյալ Նահանգների Բեթել

«Մենք անկրկնելի տպավորություններով ենք հեռանում Բեթելից։ Այս այցելության հուշերը միշտ վառ կմնան մեր սրտում»։ Այսպես արտահայտվեց Վանուատուից Միացյալ Նահանգների մեր մասնաճյուղ այցելած մի ամուսնական զույգ։ Ամեն տարի 70 հազարից ավել մարդ նման զգացումներ է ունենում Բեթել այցելելուց հետո։

Իսկ դուք եղե՞լ եք Միացյալ Նահանգների Բեթելում։ Եթե ոչ, հրավիրում ենք ձեզ։

Ինչ կտեսնեք երեք գլխավոր համալիրներում։

Գլխավոր վարչություն, Բրուքլին, Նյու Յորք։ Էքսկուրսավարի հետ կշրջեք ու կիմանաք, թե ինչ է արվում ամբողջ աշխարհում բարի լուրը կազմակերպված քարոզելու համար։ Այնտեղ կա նաև երկու ցուցասրահ, որտեղ կարող եք շրջել ինքնուրույն։ «Ժողովուրդ Եհովայի անվան համար» կոչվող ցուցասրահում ներկայացվում է Եհովայի ժողովրդի պատմությունը՝ առաջին դարից մինչև մեր օրերը։ Իսկ մյուսում, որը կոչվում է «Աստվածաշունչը և Աստծու անունը», ցուցադրված են Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանություններ, որտեղ գրված է եղել Աստծու անունը։

Աստվածապետական կրթական կենտրոն, Պատերսոն, Նյու Յորք։ Կիմանաք այստեղ անցկացվող դպրոցների մասին, ինչպիսիք են՝ «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցը և մասնաճյուղի կոմիտեի անդամների և նրանց կանանց համար նախատեսված դպրոցը։ Ցուցատախտակների և տեսանյութերի միջոցով նաև կտեղեկանաք, թե ինչ աշխատանք է արվում գրասենյակներում՝ գեղարվեստական ձևավորման, ձայնագրման և տեսագրման, ինչպես նաև իրավաբանական ու ծառայողական բաժիններում։

Տպագրություն և առաքում, Ուոլքիլ, Նյու Յորք։ Էքսկուրսավարի հետ շրջելով՝ կտեսնեք, թե ինչպես են Աստվածաշնչերը և աստվածաշնչյան գրականությունը տպագրվում ու առաքվում Միացյալ Նահանգների, Կարիբյան ծովի կղզիների և աշխարհի այլ երկրներում գտնվող ժողովներ։

Որքա՞ն է տևում ամբողջ էքսկուրսիան։

Էքսկուրսավարի ուղեկցությամբ էքսկուրսիան Բրուքլինում տևում է մոտ մեկ ժամ, Պատերսոնում՝ երկու ժամ, իսկ Ուոլքիլում՝ ժամ ու կես։

Ովքե՞ր են էքսկուրսավարները։

Նրանք Բեթելի տարբեր բաժիններում ծառայողներ են։ Էքսկուրսիաները համարվում են բաղկացուցիչ մաս այն ծառայության, որով նրանք թիկունք են կանգնում համաշխարհային կրթական գործունեությանը։ 2014 թ. մայիսի տվյալներով՝ Բեթելի այս երեք համալիրներում ծառայում էր ավելի քան 5 000 հոգի, որոնցից 3 600-ը պատրաստված են էքսկուրսիա անցկացնելու համար։ Էքսկուրսիաներն անցկացվում են մոտ 40 լեզուներով։

Ի՞նչ արժե էքսկուրսիան։

Էքսկուրսիաներն անվճար են։

Այցելելու համար պարտադի՞ր է լինել Եհովայի վկա։

Ոչ։ Շատերն են այցելում, որ Եհովայի վկա չեն։ Թե՛ Վկաները, թե՛ ոչ Վկաները այստեղ ծանոթանում են այն աշխատանքին, որ արվում է համաշխարհային քարոզչական գործունեությունը կազմակերպելու համար։

Մի հնդիկ մուսուլման կին Պատերսոնում էքսկուրսիա անցնելուց հետո ասաց. «Ես էլ կուզեի այստեղ ծառայել։ Անչափ շնորհակալ եմ ինձ այս պատվին արժանացնելու համար»։

Կարելի՞ է երեխաների բերել։

Իհարկե։ Բեթելը տեսնելը երեխաների վրա մեծ ազդեցություն կարող է թողնել։ Ջոն անունով մի այցելու գրում է. «Տունդարձի ամբողջ ճանապարհին երեխաները Բեթելի մասին էին խոսում։ Մինչ այդ Բեթելում ծառայելը նրանց համար անիրական մի բան էր, իսկ հիմա նրանք դա դարձրել են իրենց նպատակը»։

Հնարավո՞ր է ուրիշ երկրներում էլ այցելել Եհովայի վկաների մասնաճյուղ։

Այո։ Բազմաթիվ երկրների մասնաճյուղերում կազմակերպվում են էքսկուրսիաներ։ Հասցեն գտնելու համար մտիր «Տեղեկություններ մասնաճյուղերի և էքսկուրսիաների մասին» էջը։ Սրտանց հրավիրում ենք ձեզ էքսկուրսիայի մեր մասնաճյուղերից որևէ մեկում։

Իմացիր ավելին

Ի՞նչ է իրականացվում Եհովայի վկաների մասնաճյուղում

Բոլոր այցելուների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ։ Հրավիրում ենք քեզ մեր մասնաճյուղերից մեկը տեսնելու։