Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Անմոռանալի ճամփորդություն

Անմոռանալի ճամփորդություն

Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են այցելում Եհովայի վկաների գլխավոր վարչություն և Միացյալ Նահանգների մասնաճյուղ, որ գտնվում են Նյու Յորք նահանգում։ Այս շինությունները կոչվում են Բեթել, որը եբրայերեն անուն է և նշանակում է «Աստծու տուն»։ Հեռու-մոտիկ վայրերից եկած այցելուները տեսնում են՝ ինչպես է մեր գրականությունը պատրաստվում և մեր գործը կազմակերպվում, ինչպես նաև հանդիպում են այստեղ ծառայող իրենց ընկերներին։ Վերջերս մեր այցելուների մեջ կար մեկը, ով վճռել էր ամեն գնով կատարել այդ ճամփորդությունը։

Մարսելուսը Եհովայի վկա է և ապրում է Ալյասկայի Անքորիջ քաղաքում (ԱՄՆ)։ Նա հազիվ կարողանում է մի քանի բառ ասել, քանի որ տարիներ առաջ նա կաթված է տարել։ * Նա գամված է հաշմանդամի սայլակին և անգամ սովորական բաներ անելու համար օգնության կարիք ունի։ Չնայած այս խնդրին՝ նա մեծ ցանկություն ուներ Բեթելը տեսնելու։ Եվ նրա այդ երազանքը վերջապես իրականացավ։

«Նա չէր հանձնվում,— պատմում է Քորին՝ Մարսելուսի ընկերը, որն օգնել է նրան կատարելու այդ ճանապարհորդությունը։— Պարբերաբար զանգում էր ինձ՝ իմանալու, թե ինչ նորություն կա։ Ու քանի որ «հա» կամ «չէ» ասելուց բացի ուրիշ ոչինչ չէր կարողանում ասել, ես էի նրան տարբեր հարցեր տալիս»։ Նրանց հեռախոսազրույցները հիմնականում այսպիսին էին՝

—Ուզում ես՝ գամ քեզ մո՞տ։

—Չէ։

—Ուզում ես՝ բժի՞շկ կանչեմ։

—Չէ։

—Բեթել գնալու մասին նորություննե՞ր ես ուզում իմանալ։

—Հա։

«Այնուհետև ես պատմում ու բացատրում էին նրան, թե ինչպես ենք քայլ առ քայլ մոտենում իր նպատակի իրականացմանը։ Իսկ հիմա անչափ ուրախ եմ, երբ տեսնում եմ, որ նրա երազանքը կատարվել է»։

Մարսելուսի համար այս ճամփորդությունն անելը որոշ խնդիրների հետ էր կապված։ Քանի որ նրա եկամուտը սահմանափակ էր, նա երկու տարի խնայողություն արեց, որ կարողանա փակել ճանապարհածախսը և հասնել Նյու Յորք՝ տնից 5 400 կիլոմետր հեռու։ Բացի այդ, հաշվի առնելով նրա ֆիզիկական վիճակը՝ հարկավոր էր, որ մեկը նրան ուղեկցեր։ Եվ վերջապես, նա պետք է իր բժշկի թույլտվությունն ունենար նման ճամփորդություն կատարելու համար։ Թռիչքից ընդամենը օրեր առաջ նա ստացավ այդ թույլտվությունը։

Երբ Մարսելուսը եկավ Նյու Յորք, նա մասնակցեց Բրուքլինում, Պատերսոնում և Ուոլքիլում անցկացվող էքսկուրսիաներին։ Նա տեսավ հսկա տպագրահաստոցը, որով Աստվածաշունչ ու այլ գրքեր են տպագրվում։ Տեսավ, թե ինչպես է մեր գործը կազմակերպվում։ Շրջեց «Աստվածաշունչը և Աստծու անունը», ինչպես նաև «Ժողովուրդ Եհովայի անվան համար» ցուցասրահներում։ Նա շատերի հետ ծանոթացավ ու նոր ընկերներ ձեռք բերեց։ Դա իսկապես որ անմոռանալի ճամփորդություն էր։

Շատերն են խոստովանում, որ բառեր չեն գտնում նկարագրելու համար Բեթելում ստացած իրենց տպավորությունները։ Երբ Մարսելուսին հարցրին՝ արժեր արդյոք այդքան ջանք թափել Բեթելը տեսնելու համար, նա երեք անգամ կրկնեց՝ հա՛։

Անկասկած Բեթել այցելելը անմոռանալի տպավորություններ կթողնի նաև քեզ ու քո ընտանիքի վրա։ Մեր բոլոր մասնաճյուղերում այցելուները ցանկալի հյուրեր են։ Իսկ դու կայցելե՞ս մեզ։

^ պարբ. 3 Մինչ այս հոդվածը պատրաստվում էր հրատարակվելու, 2014 թ. մայիսի 19–ին Մարսելուսը մահացավ։

Իմացիր ավելին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ի՞նչ է Բեթելը

Բեթելը մի առանձնահատուկ վայր է, որը կարևոր նպատակի է ծառայում։ Իմացիր՝ ովքեր են այնտեղ ծառայում։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ի՞նչ է իրականացվում Եհովայի վկաների մասնաճյուղում

Բոլոր այցելուների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ։ Հրավիրում ենք քեզ մեր մասնաճյուղերից մեկը տեսնելու։