Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Վկա պացիենտները հաճախ ավելի արագ են ապաքինվում

Վկա պացիենտները հաճախ ավելի արագ են ապաքինվում

ԱՎՍՏՐԱԼԻԱ։ «Պացիենտները, որոնք Եհովայի վկա են և հրաժարվում են արյան փոխներարկումից, իրականում ավելի արագ են ապաքինվում, քան մյուս պացիենտները»,— նշվում է «Սիդնեյ մորնինգ հերալդ» թերթի 2012 թ. հոկտեմբերի 2-ի համարում (The Sydney Morning Herald)։

Հոդվածում մեջբերվում էին կլինիկական հիվանդանոցի և Սիդնեյի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջեյմս Իսբիստերի խոսքերը։ Թերթում գրված էր. «Պրոֆեսոր Իսբիստերն ասում է, որ Եհովայի վկաներն ավելի լավ բուժում են ստանում այն բժիշկների կողմից, ովքեր ջանում են պահպանել [Վկա պացիենտների] արյունը։ Արդյունքում՝ նրանց մոտ դրական ելքով վիրահատություններն ավելի շատ են, իսկ հոսպիտալացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրած ժամանակն ավելի կարճ է, քան այն պացիենտներինը, որոնց վիրահատության ժամանակ արյան փոխներարկում է արվում»։

Բժիշկ Իսբիստերը միակը չէ, որ այսպես է արտահայտվել։ Սրտի վիրահատություն տարած Վկա պացիենտների մասին «Ընդհանուր բժշկության արխիվները» պարբերականի օգոստոսի 13–27, 2012 համարում ասվում էր. «Վկաները ավելի քիչ հետվիրահատական բարդություններ են ունեցել և ավելի կարճ ժամանակ են մնացել հիվանդանոցում, քան նույն խնդրով դիմած պացիենտները, որոնց արյուն է փոխներարկվել» (Archives of Internal Medicine)։