Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Երջանկաբեր գործոններ անկայուն ժամանակներում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Երջանկաբեր գործոններ անկայուն ժամանակներում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Այս անկայուն ժամանակներում միշտ չէ, որ կարող ենք վերահսկել, թե մեզ ինչ կպատահի։ Այդուհանդերձ, մեր երջանկությունը հաճախ ավելի շատ կախված է մեր վերաբերմունքից, ոչ թե հանգամանքներից։ Աստվածաշնչում ասվում է, որ չնայած խնդիրներին՝ «ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է», այսինքն՝ վայելում է կյանքը (Առակներ 15։15)։ Ի՞նչ կարող ենք անել, որ մեր երջանկությունը չպակասի և դեռ մի բան էլ ավելանա։ Հետևյալ աստվածաշնչյան խորհուրդները կարող են օգտակար լինել։

Պայքարել մտահոգության դեմ

 Աստվածաշունչն ասում է. «Մտահոգությունը ընկճում է մարդու սիրտը, բայց բարի խոսքը ուրախացնում է այն» (Առակներ 12։25

Պայքարել միայնության զգացումի դեմ

 Աստվածաշունչն ասում է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17

Սիրեք Աստծուն և մարդկանց

 Աստվածաշունչն ասում է. «Սիրեք ձեր Աստված Եհովային ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով և ձեր ամբողջ մտքով.... «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես»» a (Մատթեոս 22։37-39

  •   Աղոթքը կօգնի, որ ավելի շատ սիրենք Աստծուն։ Ավելին իմանալու համար՝ կարդացեք «Աստված լսո՞ւմ է մեր աղոթքները» հոդվածը։

  •   Մարդկանց հանդեպ սեր ցույց կտանք՝ հետևելով Ոսկե կանոնին։ Հավելյալ տեղեկությունների համար ընթերցեք «Ի՞նչ է «Ոսկե կանոնը»» հոդվածը։

 Գուցե ցանկանաք ավելին իմանալ այն մասին, թե Աստվածաշունչը ինչպես կարող է օգնել ձեզ երջանիկ լինել այս անկայուն ժամանակներում։ Հորդորում ենք փորձել Աստվածաշնչի մեր անվճար ինտերակտիվ դասընթացը։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18