Երկրորդ Օրենք 24։1-22

  • Ամուսնություն և ամուսնալուծություն (1-5)

  • Գնահատանք կյանքի նկատմամբ (6-9)

  • Հոգատարություն աղքատների հանդեպ (10-18)

  • Կանոններ ճռաքաղի վերաբերյալ (19-22)

24  «Եթե տղամարդն ամուսնանա մի կնոջ հետ, բայց հետո նրա վարքում անվայել բան նկատի, ու կինն իր աչքից ընկնի, ապա պետք է ամուսնալուծության վկայական կազմի,+ տա նրա ձեռքը և ասի, որ հեռանա իր տնից:+  Կինը նրա տնից հեռանալուց հետո կարող է ուրիշի հետ ամուսնանալ:+  Իսկ եթե այդ մարդն էլ հրաժարվի նրանից,* ամուսնալուծության վկայական կազմի, նրա ձեռքը տա և դուրս անի իր տնից, կամ եթե այդ երկրորդ ամուսինը մահանա,  ապա առաջին ամուսինը չի կարող նորից կնության առնել նրան, քանի որ նա անմաքուր է իր համար. դա գարշելի է Եհովայի աչքին: Այդպիսի մեղքերով չպղծեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն:  Նոր ամուսնացած տղամարդը մեկ տարով ազատված կլինի բանակի ծառայությունից կամ այլ պարտականություններից, որ մնա իր տանը և ուրախություն պատճառի իր կնոջը:+  Ոչ ոք չպետք է պարտքի դիմաց գրավ վերցնի երկանքը* կամ դրա վերին աղացքարը,+ քանի որ այդպես մարդու ապրուստի միջոցն* է գրավ վերցնում:  Եթե պարզվի, որ որևէ մեկը առևանգել է իր իսրայելացի եղբայրներից մեկին, դաժանորեն է վերաբերվել նրան ու վաճառել է,+ ապա առևանգողը պետք է մահվան մատնվի:+ Վերացրեք չարիքը ձեր միջից:+  Եթե բորոտության* դեպք լինի, սերտորեն հետևեք ղևտացի քահանաների բոլոր հրահանգներին:+ Ճշգրտորեն կատարեք այն ամենը, ինչ պատվիրել եմ նրանց:  Հիշեք, թե ձեր Աստված Եհովան ինչ արեց Մարիամին, երբ դուրս էիք եկել Եգիպտոսից:+ 10  Եթե մեկին պարտքով որևէ բան տաք,+ դրա դիմաց նրա առաջարկած գրավը վերցնելու համար նրա տուն չներխուժեք: 11  Դրսում կանգնեք, և պարտք վերցնողը թող ինքը գրավը բերի ու տա ձեզ: 12  Բայց եթե այդ մարդը կարիքավոր է, չպառկեք քնելու, քանի դեռ գրավ տված նրա հագուստը ձեզ մոտ է:+ 13  Արևը մայր մտնելուն պես անպատճառ վերադարձրեք այն, որ նա իր հագուստով պառկի քնելու:+ Այդ ժամանակ նա կօրհնի ձեզ, և դուք արդար կհամարվեք ձեր Աստված Եհովայի առաջ: 14  Աղքատ կամ կարիքավոր վարձու աշխատողին վճարելիս խարդախություն չանեք՝ լինի նա ձեր եղբայրներից, թե ձեր երկրում՝ ձեր քաղաքներում ապրող պանդուխտներից:+ 15  Հենց նույն օրը՝ մինչև արևի մայր մտնելը, տվեք նրան իր աշխատավարձը,+ քանի որ նա կարիքավոր է, և նրա կյանքը կախված է իր վարձից: Այլապես նա կբողոքի Եհովային, և դուք մեղավոր կհամարվեք:+ 16  Հայրերը չպետք է մահվան մատնվեն երեխաների արածների պատճառով, և երեխաները չպետք է մահվան մատնվեն հայրերի արածների պատճառով:+ Յուրաքանչյուրը պետք է մահվան մատնվի միայն իր մեղքի համար:+ 17  Պանդուխտի ու որբի* դատական գործը քննելիս անարդար չվարվեք+ և այրու հագուստը պարտքի դիմաց գրավ չվերցնեք:+ 18  Հիշեք, որ դուք ստրուկ էիք Եգիպտոսում, և ձեր Աստված Եհովան ազատեց* ձեզ այնտեղից:+ Ահա թե ինչու եմ տալիս այս պատվերը: 19  Եթե ձեր արտի բերքը հավաքեք ու պատահմամբ այնտեղ խուրձ թողնեք, չվերադառնաք դրա հետևից: Այն թողեք պանդուխտի, որբի և այրու համար,+ որպեսզի ձեր Աստված Եհովան օրհնի ձեզ ձեր բոլոր գործերում:+ 20  Երբ ձեր ձիթենին թափ տալով բերքը հավաքեք, ճյուղերին մնացած հատիկները նորից թափ չտաք: Դրանք թողեք պանդուխտի, որբի և այրու համար:+ 21  Երբ ձեր խաղողի այգու բերքը հավաքեք, հետ չդառնաք ճռաքաղ անելու:* Ինչ որ մնա, թողեք պանդուխտի, որբի և այրու համար: 22  Հիշեք, որ դուք ստրուկ էիք Եգիպտոսում: Դրա համար էլ այս պատվերն եմ տալիս ձեզ»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ատի նրան»:
Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:
Կամ՝ «կյանքը», «հոգին»:
«Բորոտություն» թարգմանված եբր. բառը լայն իմաստ ունի և կարող է վերաբերել մաշկային տարբեր վարակիչ հիվանդությունների, նաև հագուստի կամ տան պատերի վրա հայտնվող վարակիչ ախտերի:
Կամ՝ «անհայր երեխայի»:
Բռց.՝ «փրկագնեց»:
Խաղողի բերքահավաքից հետո վազերի վրա մնացած մանր ողկույզները հավաքելը: