2 Կորնթացիներ 2։1-17
2 Որոշել եմ, որ երբ նորից գամ ձեզ մոտ, չտխրեցնեմ ձեզ:
2 Եթե տխրեցնեմ ձեզ, էլ ո՞վ ինձ կուրախացնի, չէ՞ որ բոլորդ տխուր կլինեք:
3 Այդ պատճառով էլ ձեզ նամակ էի գրել, որ երբ գամ, չտխրեմ ձեզ համար, այլ ուրախանամ: Վստահ եմ, որ ինչը ուրախացնում է ինձ, բոլորիդ է ուրախացնում:
4 Ձեզ գրեցի՝ արցունքներն աչքերիս, սրտի կսկիծով ու խիստ անհանգստացած, բայց գրեցի ոչ թե տխրեցնելու համար,+ այլ որ իմանաք, թե որքան շատ եմ ձեզ սիրում:
5 Նա, ով տխրության պատճառ է եղել,+ ավելի շուտ ոչ թե ինձ է տխրեցրել, այլ ինչ-որ չափով՝ ձեզ բոլորիդ, բայց չեմ ուզում չափից շատ կենտրոնանալ դրա վրա:*
6 Մեծամասնության կողմից այդ մարդուն տրված խիստ խրատը բավական է:
7 Այժմ, ընդհակառակը, դուք պետք է սրտանց ներեք ու մխիթարեք նրան,+ որ ծայրահեղ տխրությամբ չհամակվի ու չվհատվի:*+
8 Խնդրում եմ, հավաստիացրեք նրան, որ սիրում եք իրեն:+
9 Ձեզ գրել էի նաև, որ տեսնեմ, թե արդյոք ամեն հարցում հնազանդ կլինեք, թե ոչ:
10 Ում ներում եք, ես էլ եմ ներում: Եվ եթե ես ինչ-որ բան ներում եմ, ինչ էլ որ դա լինի, հանուն ձեր բարօրության եմ անում Քրիստոսի առաջ,
11 որպեսզի Սատանայի խորամանկության զոհը չդառնանք:+ Չէ՞ որ անտեղյակ չենք նրա հնարքներին:*+
12 Երբ ժամանեցի Տրովադա՝+ Քրիստոսի մասին բարի լուրը հռչակելու, իմ առաջ ծառայության դուռ բացվեց Տիրոջ գործում,*
13 բայց չնայած դրան՝ սիրտս* անհանգիստ էր, քանի որ չգտա իմ եղբորը՝ Տիտոսին:+ Ուստի հրաժեշտ տվեցի այնտեղի եղբայրներին ու մեկնեցի Մակեդոնիա:+
14 Շնորհակալություն Աստծուն, ով միշտ Քրիստոսի հետ հաղթական երթում առաջնորդում է մեզ և իր մասին գիտելիքների բույրը մեր միջոցով տարածում է ամեն տեղ:
15 Մենք՝ Քրիստոսի մասին հռչակողներս, Աստծու համար անուշ բույր ենք: Եվ այդ բույրն առնում են թե՛ փրկության ճանապարհին գտնվողները, թե՛ դեպի կործանում գնացողները:
16 Կործանվողների համար դա մահվան հոտ է, որ դեպի մահ է տանում,+ իսկ փրկության ճանապարհով գնացողների համար դա կյանքի բույր է, որ դեպի կյանք է տանում: Եվ այսպես՝ ո՞վ ունի համապատասխան որակներ՝ այս ծառայությունը կատարելու համար:
17 Մե՛նք, քանի որ Աստծու խոսքի առևտուր անողներ չենք,*+ ինչպես շատերն են, այլ որպես Աստծու կողմից ուղարկվածներ և Քրիստոսի աշակերտներ՝ Աստծու առաջ ամենայն անկեղծությամբ ենք խոսում:

