2 Թեսաղոնիկեցիներ 3։1-18

  • Միշտ աղոթեք (1-5)

  • Զգուշացնում է, որ կարգազանց չլինեն (6-15)

  • Եզրափակիչ խոսքեր (16-18)

3  Այսպիսով, եղբայրնե՛ր, միշտ աղոթեք մեզ համար,+ որ Եհովայի* խոսքը շարունակի արագորեն տարածվել+ և պատվով ընդունվել, ինչպես որ դուք եք պատվով ընդունել:  Նաև աղոթեք, որ Աստված փրկի մեզ վտանգավոր ու չար մարդկանցից,+ որովհետև բոլորը չէ, որ հավատ ունեն:+  Բայց Տերը հավատարիմ է իր խոսքին. նա կզորացնի ձեզ ու կպաշտպանի Չարից:  Որպես Տիրոջ հետևորդներ՝ մենք վստահում ենք ձեզ և գիտենք, որ դուք անում եք ու կանեք այն ամենը, ինչ մենք պատվիրում ենք:  Թող Տերը շարունակի ձեր սրտերին ճիշտ ուղղություն տալ, այն է՝ որ սեր ունենաք Աստծու հանդեպ+ և Քրիստոսին հետևելու համար դիմացկունություն դրսևորեք:+  Եղբայրնե՛ր, Տեր Հիսուս Քրիստոսի անունով ձեզ նաև պատվիրում ենք հեռու մնալ ամեն եղբորից, ով կարգազանց*+ է և չի հետևում այն ամենին,* ինչ սովորեցիք* մեզնից:+  Դուք գիտեք, թե մեր օրինակին հետևելով՝+ ինչպես պետք է վարվեք: Մենք անպատշաճ* վարմունք չենք ունեցել ձեզ մոտ եղած ժամանակ  և ձրիակեր չենք եղել,+ այլ օր ու գիշեր քրտնաջան աշխատել ենք, որպեսզի ձեզնից ոչ մեկի համար բեռ չլինենք:+  Պատճառն այն չէ, որ իրավունք չունենք+ ձեզնից մի բան խնդրելու, այլ ուզել ենք օրինակ թողնել, որ նմանվեք մեզ:+ 10  Ձեզ մոտ եղած ժամանակ միշտ պատվիրել ենք. «Եթե որևէ մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի»:+ 11  Բայց մեզ լուրեր են հասնում, որ ձեզնից ոմանք կարգազանց են,+ ընդհանրապես չեն աշխատում և խառնվում են իրենց չվերաբերող գործերին:+ 12  Այսպիսիներին Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում և հորդորում ենք, որ իրենց գործով զբաղվեն և իրենց վաստակած հացն ուտեն:+ 13  Ինչ վերաբերում է մյուսներիդ, եղբայրնե՛ր, մի՛ հանձնվեք, շարունակեք ճիշտն անել: 14  Իսկ եթե որևէ մեկը չհնազանդվի այս նամակում մեր տված հրահանգներին, աչքի տակ առեք նրան ու այլևս մի՛ ընկերակցեք նրա հետ,+ որ ամաչի: 15  Սակայն թշնամի մի՛ համարեք նրան, այլ շարունակեք խորհուրդ տալ՝+ որպես ձեր եղբոր: 16  Թող խաղաղություն պարգևող* Տերը ձեզ միշտ խաղաղություն տա ամեն ինչում:+ Թող Տերը բոլորիդ հետ լինի: 17  Այս ողջույնը ես՝ Պողոսս, գրում եմ իմ ձեռքով.+ այս ձեռագրից կարող եք ճանաչել իմ բոլոր նամակները: 18  Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր անզուգական բարությունը դրսևորի ձեր բոլորի հանդեպ:

Ծանոթագրություններ

Սա կարող է վերաբերել նրան, ով անհնազանդ է, չի ենթարկվում կարգուկանոնին և էապես շեղվել է քրիստոնեական չափանիշներից:
Կամ՝ «ուսուցմանը», «առաջնորդությանը»: Բռց.՝ «ավանդույթին»:
Կամ հնարավոր է՝ «նրանք սովորեցին»:
Բռց.՝ «կարգազանց»:
Բռց.՝ «խաղաղության»: