2 Թագավորներ 19։1-37
19 Երբ Եզեկիա թագավորը լսեց այդ խոսքերը, պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու գնաց Եհովայի տուն:+
2 Նա արքունիքի վերակացու Եղիակիմին, քարտուղար Սեբնային և քահանաներից ավագներին, որոնք նույնպես քուրձ էին հագել, ուղարկեց Ամոզի որդու՝ Եսայիա+ մարգարեի մոտ:
3 Նրանք ասացին Եսայիային. «Եզեկիան ասում է. «Այս օրը նեղության, կշտամբանքի* և անպատվության օր է, որովհետև երեխաները ուր որ է պետք է ծնվեն,* բայց ծնելու ուժ չկա:+
4 Գուցե քո Աստված Եհովան լսի ռաբսակի բոլոր խոսքերը, որին նրա տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկել է կենդանի Աստծուն ծաղրելու,+ և գուցե քո Աստված Եհովան նրանից հաշիվ պահանջի նրա խոսքերի համար: Ուստի աղոթիր+ նրանց համար, ովքեր ողջ են մնացել»»:
5 Եզեկիա թագավորի ծառաները Եսայիային հաղորդեցին այս խոսքերը,+
6 և մարգարեն ասաց նրանց. «Ձեր տիրոջը ասեք. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մի՛ վախեցիր+ քո լսած խոսքերից, որոնցով Ասորեստանի թագավորի սպասավորները անարգեցին ինձ:+
7 Ես նրան միտք կտամ,* որ երբ լուր լսի, վերադառնա իր երկիր: Եվ այնպես կանեմ, որ նա սրից ընկնի իր երկրում»»»:+
8 Ռաբսակը, լսելով, որ Ասորեստանի թագավորը հեռացել է Լաքիսից,+ վերադարձավ նրա մոտ ու տեսավ, որ նա Լեբնայի դեմ է կռվում:+
9 Երբ Ասորեստանի թագավորը լսեց, որ Եթովպիայի թագավոր Թարական դուրս է եկել իր դեմ պատերազմելու, կրկին պատգամաբերներ ուղարկեց+ Եզեկիայի մոտ, որ ասեն.
10 «Հուդայի թագավոր Եզեկիային ասե՛ք. «Թող քո Աստվածը, որին դու ապավինում ես, չխաբի քեզ՝ ասելով. «Երուսաղեմը Ասորեստանի թագավորի ձեռքը չի մատնվի»:+
11 Դու լսել ես, թե Ասորեստանի թագավորներն ինչ են արել բոլոր երկրներին. նրանք կործանել են դրանք:+ Կարծում ես՝ դու փրկվելո՞ւ ես:
12 Չէ՞ որ լսել ես այն ազգերի մասին, որոնց բնաջնջել են իմ նախահայրերը: Մի՞թե նրանց աստվածները փրկել են նրանց: Որտե՞ղ են հիմա Գոզանը, Խառանը,+ Ռեսեֆը, Եդենի ժողովուրդը, որը Թելասարում էր:
13 Որտե՞ղ են Եմաթի ու Արփադի թագավորները, Սեֆարուիմ, Անա և Իվա քաղաքների թագավորները»»:+
14 Եզեկիան պատգամաբերների ձեռքից վերցրեց նամակներն ու կարդաց: Ապա գնաց Եհովայի տուն, փռեց դրանք* Եհովայի առաջ+
15 և սկսեց աղոթել+ Եհովային. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, որ նստած ես գահի վրա՝ քերովբեների վերևում,*+ դո՛ւ ես երկրի բոլոր թագավորությունների միակ ճշմարիտ Աստվածը:+ Դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը:
16 Խոնարհիր ականջդ, ո՜վ Եհովա, և լսիր:+ Բացիր աչքերդ,+ ո՜վ Եհովա, և տես: Լսիր Սենեքերիմի հաղորդած խոսքերը, որոնցով նա ծաղրում է քեզ՝ կենդանի Աստծուդ:
17 Եհո՛վա, ճիշտ է, Ասորեստանի թագավորները ոչնչացրել են ազգերին ու ավերել են նրանց երկրները,+
18 նրանց աստվածներին հրի են մատնել, որովհետև դրանք աստվածներ չէին,+ այլ մարդու ձեռքի գործեր՝+ փայտ ու քար, դրա համար էլ կարողացել են ոչնչացնել դրանց:
19 Բայց հիմա, ո՜վ մեր Աստված Եհովա, խնդրում եմ, փրկի՛ր մեզ նրա ձեռքից, որ երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դո՛ւ, ո՜վ Եհովա, միայն դո՛ւ ես Աստված»:+
20 Ամոզի որդի Եսայիան Եզեկիային այս խոսքերը փոխանցեց. «Ահա թե ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Ես լսեցի Ասորեստանի թագավոր Սենեքերիմի մասին աղոթքդ:+
21 Եվ ահա թե ես՝ Եհովաս, ինչ եմ ասում նրա դեմ.
«Սիոնի կույս դուստրը քեզ արհամարհում է, ծիծաղում է քեզ վրա:
Երուսաղեմի դուստրը, նայելով քեզ, շարժում է գլուխը:
22 Դու ո՞ւմ ծաղրեցիր և ո՞ւմ անարգեցիր,+Ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիր+Եվ ո՞ւմ նայեցիր գոռոզ աչքերով.
Չէ՞ որ Իսրայելի Սրբին:+
23 Պատգամաբերներիդ+ միջոցով ծաղրեցիր Եհովային+ ու ասացիր.
«Իմ բազմաթիվ մարտակառքերովԵս լեռների բարձունքը կելնեմ՝Լիբանանի ամենահեռավոր վայրերը:
Կկտրեմ նրա վեհաշուք մայրիներն ու ընտիր գիհիներըԵվ կմտնեմ նրա ամենահեռավոր թաքստոցները՝ ամենախիտ անտառները:
24 Ջրհորներ կփորեմ և օտար ջրեր կխմեմ,Իմ ոտնաթաթերով կցամաքեցնեմ Եգիպտոսի բոլոր գետերը»:*
25 Մի՞թե դու չես լսել. դեռ հին ժամանակներից է որոշվել:*+
Վաղեմի օրերից եմ նպատակադրել+Եվ հիմա կիրականացնեմ:+
Ամրացված քաղաքները դու ավերակների կույտի կվերածես:+
26 Նրանց բնակիչները անօգնական կլինեն,Նրանք կզարհուրեն ու կամաչեն,Կնմանվեն դաշտի բուսականության և կանաչ խոտի,+Կտուրների վրա բուսած խոտի, որը խանձվում է արևելյան քամուց:
27 Ես լավ գիտեմ, թե երբ ես նստում, երբ ես դուրս գալիս ու ներս մտնում+Եվ թե երբ ես ցասումով լցվում իմ դեմ,+
28 Որովհետև քո զայրույթն+ ու քո մռնչոցը ականջիս են հասել:+
Ես քո քթին կարթ կանցկացնեմ, սանձ կդնեմ քո բերանին+Եվ քո եկած ճանապարհով քեզ հետ կտանեմ»:+
29 Թող սա նշան լինի քեզ* համար. այս տարի կուտեք ինքնիրեն բուսած հացահատիկը,* երկրորդ տարո՛ւմ էլ կուտեք նույն տեղում բուսած հացահատիկը,+ բայց երրորդ տարում սերմ կցանեք ու կհնձեք, խաղողի այգիներ կտնկեք և դրանց պտուղը կուտեք:+
30 Իսկ Հուդայի ժողովրդից նրանք, ովքեր կփրկվեն ու ողջ կմնան,+ արմատ կգցեն և պտուղ կտան,
31 որովհետև Երուսաղեմից փրկվածներ են դուրս գալու, և Սիոն լեռից՝ ողջ մնացածներ: Ես՝ Զորքերի տեր Եհովաս, կանեմ դա նախանձախնդրությամբ:+
32 Դրա համար ահա թե ես՝ Եհովաս, ինչ եմ ասում Ասորեստանի թագավորի մասին.+
«Նա չի մտնելու այս քաղաք,+Նետ չի արձակելու այստեղ,Նա վահանով չի գնալու նրա դեմ,Նրա դիմաց պատնեշ չի կանգնեցնելու:+
33 Նա իր եկած ճանապարհով հետ է դառնալուԵվ այս քաղաք չի մտնելու,– ասում եմ ես՝ Եհովաս:–
34 Ես կպաշտպանեմ այս քաղաքը+ և կփրկեմ այնՀանուն ինձ+ ու հանուն իմ ծառա Դավթի»»»:+
35 Հենց այդ գիշեր Եհովայի հրեշտակը դուրս եկավ և ասորեստանցիների բանակում 185 000 հոգու սպանեց:+ Երբ վաղ առավոտյան մարդիկ վեր կացան, տեսան, որ իրենց շուրջբոլորը դիակներ են:+
36 Ուստի Ասորեստանի թագավոր Սենեքերիմը հետ քաշվեց, վերադարձավ Նինվե+ ու մնաց այնտեղ:+
37 Մի անգամ, երբ նա իր աստծու՝ Նեսրոքի տանը* խոնարհվում էր նրա առաջ, իր իսկ որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, սրով սպանեցին նրան+ ու փախան Արարատի երկիր:+ Սենեքերիմից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ասարհադոնը:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «հասել են արգանդի բերանը»:
^ Կամ՝ «վիրավորանքի»:
^ Բռց.՝ «ոգի կդնեմ նրա մեջ»:
^ Բռց.՝ «այն»:
^ Կամ հնարավոր է՝ «միջև»:
^ Կամ՝ «Նեղոսի ջրանցքները»:
^ Բռց.՝ «արվել»:
^ Կամ՝ «թափված հացահատիկից բուսածը»:
^ Այսինքն՝ Եզեկիայի:
^ Կամ՝ «տաճարում»: