1 Տարեգրություն 8։1-40
8 Բենիամինի+ որդիներն էին Բաղան՝+ առաջնեկը, երկրորդը՝ Ասբելը,+ երրորդը՝ Աարան,
2 չորրորդը՝ Նովան, և հինգերորդը՝ Ռաֆան:
3 Բաղայի որդիներն էին Ադդարը, Գերան,+ Աբիուդը,
4 Աբիսուան, Նեեմանը, Աքուքը,
5 Գերան, Սուֆանը և Հուրամը:
6 Ավոդի որդիները, որոնք Գեբայի+ բնակիչների գերդաստանների գլուխներն էին, և որոնք գերեվարվեցին Մանաքաթ, սրանք էին.
7 Նեեմանը, Աքիան ու Գերան, որն էլ տեղահանել էր նրանց : Գերան ունեցավ Օզային և Աքիուդին:
8 Սաարիմը երեխաներ ունեցավ Մովաբի տարածքում* այն բանից հետո, երբ մովաբացիներին վռնդեց այնտեղից: Հուսիմն ու Բաարան նրա կանայք էին:*
9 Նրա կինն էր նաև Գոդեսը, որը նրա համար ծնեց Հոբաբին, Սաբիային, Մեսային, Մելքոմին,
10 Հեուզին, Սեքիային ու Մարմային: Սրանք էին Սաարիմի որդիները, որոնք գերդաստանների գլուխներ էին:
11 Հուսիմը Սաարիմի համար ծնեց Աբիտոբին ու Ելփաալին:
12 Ելփաալի որդիներն էին Եբերը, Միսաամը և Սամեդը (որը կառուցեց Օնոն+ և Լոդը՝+ իր կախյալ* ավաններով),
13 նաև Բերիան և Սեման: Այս մարդիկ Այելոնի+ բնակիչների գերդաստանների գլուխներն էին: Նրանք վռնդեցին Գեթի բնակիչներին:
14 Աքիովը, Սոսեկը, Հերեմոթը,
15 Զաբադիան, Արադը, Եդերը,
16 Միքայելը, Եսփան և Հովքան Բերիայի որդիներն էին:
17 Զաբադիան, Մեսուլամը, Ազակին, Քաբերը,
18 Եսամարին, Եզլիան և Հոբաբը Ելփաալի որդիներն էին:
19 Հակիմը, Զեքրին, Զաբդին,
20 Ելիենան, Սալթին, Ելիելը,
21 Ադայիան, Բարեան և Սամարաթը Սեմեիի որդիներն էին:
22 Եսփանը, Եբերը, Ելիելը,
23 Աբդոնը, Զեքրին, Հանանը,
24 Հանանիան, Էլամը, Անաթոթիան,
25 Եֆադիան և Փանուելը Սոսեկի որդիներն էին:
26 Սամսարին, Սեհարիան, Գոթողիան,
27 Հիարասիան, Եղիան և Զեքրին Հերոամի որդիներն էին:
28 Նրանք գերդաստանների գլուխներ էին, ինչպես նշված է տոհմաբանության մեջ, և ապրում էին Երուսաղեմում:
29 Գաբաոնի հայրը՝* Հեյելը, բնակվում էր Գաբաոնում:+ Նրա կնոջ անունը Մաաքա էր:+
30 Նրա որդիներն էին Աբդոնը, որը առաջնեկն էր, Սուրը, Կիսը, Բաալը, Նադաբը,
31 Գեդորը, Աքիովը և Զաքարը:
32 Մակելոթը ունեցավ Սիմաային: Նրանք բոլորը ապրում էին իրենց եղբայրների* կողքին՝ Երուսաղեմում:
33 Ները+ ունեցավ Կիսին, Կիսը ունեցավ Սավուղին,+ Սավուղը ունեցավ Հովնաթանին,+ Մելքիսավեին,+ Աբինադաբին+ ու Եսբաալին:*+
34 Հովնաթանի որդին Մերի-Բահաղն էր:*+ Մերի-Բահաղը ունեցավ Միքային:+
35 Միքայի որդիներն էին Փիթոնը, Մելեքը, Թարեն և Աքազը:
36 Աքազը ունեցավ Հովադանին, Հովադանը ունեցավ Գալամեթին, Ազամոթին և Զամրիին: Զամրին ունեցավ Մոսային:
37 Մոսան ունեցավ Բանաային: Բանաայի որդին Ռաֆան էր, նրա որդին՝ Ելեասան, և նրա որդին՝ Եսելը:
38 Եսելը ուներ վեց որդի: Նրանց անուններն էին՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Հանան: Սրանք բոլորը Եսելի որդիներն էին:
39 Նրա եղբոր՝ Եսեկի որդիներն էին Ուլամը՝ առաջնեկը, երկրորդը՝ Հեուսը, և երրորդը՝ Ելիֆալետը:
40 Ուլամի որդիները զորեղ ռազմիկներ էին՝ նետաձիգներ: Նրանք շատ որդիներ ու թոռներ ունեին, ընդհանուր հաշվով՝ 150 հոգի: Նրանք բոլորը Բենիամինի սերունդներն էին:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «դաշտում»:
^ Կամ հնարավոր է՝ «այն բանից հետո, երբ նա վռնդեց իր կանանց՝ Հուսիմին ու Բաարային»:
^ Կամ՝ «շրջակա»:
^ Կամ՝ «հիմնադիրը»:
^ Այսինքն՝ մյուս Բենիամինյանների:
^ Կոչվում է նաև Հեբուսթե:
^ Կոչվում է նաև Մեմփիբոսթե: