1 Տարեգրություն 7։1-40
7 Իսաքարի որդիներն էին Թոլան, Փուան, Հասուբը և Սամրոնը.+ ընդհանուր հաշվով՝ չորս հոգի:
2 Թոլայի որդիներն էին Օզին, Ռաֆայիան, Հերիելը, Հեմային, Եբսամը և Շամուելը: Նրանք իրենց գերդաստանների գլուխներն էին: Թոլայի տոհմում զորեղ ռազմիկներ կային: Դավթի օրոք նրանց թիվը 22 600 էր:
3 Օզիի սերունդներն* էին Եզերիան և նրա որդիները՝ Միքայելը, Աբդիան, Հովելը և Եսիան. ընդհանուր հաշվով՝ հինգ հոգի: Սրանք բոլորը իրենց գերդաստանների գլուխներն էին:
4 Նրանք և իրենց սերունդները շատ կանայք ու որդիներ ունեին, ուստի նրանց զորքում, համաձայն իրենց գերդաստանների տոհմաբանության, զինվորական ծառայության համար պիտանի 36 000 զինվոր կար:
5 Նրանց եղբայրները, որոնք Իսաքարի մյուս տոհմերից էին, զորեղ ռազմիկներ էին: Տոհմաբանության մեջ գրանցված բոլոր ռազմիկների թիվը ընդհանուր հաշվով 87 000 էր:+
6 Բենիամինի որդիներն էին+ Բաղան,+ Բոքորը+ և Հեդիելը.+ ընդհանուր հաշվով՝ երեք հոգի:
7 Բաղայի որդիներն էին Եսբոնը, Օզին, Օզիելը, Հերիմոթը և Իրին. ընդհանուր հաշվով՝ հինգ հոգի: Նրանք իրենց գերդաստանների գլուխներն էին, զորեղ ռազմիկներ: Նրանց տոհմաբանության մեջ գրանցված ռազմիկների թիվը 22 034 էր:+
8 Բոքորի որդիներն էին Զամիրան, Հովասը, Եղիեզերը, Ելիոենան, Ամրին, Հերեմոթը, Աբիան, Անաթոթը և Գալամեթը: Սրանք բոլորը Բոքորի որդիներն էին:
9 Նրանց սերունդների տոհմաբանության մեջ, որոնք նշված էին գերդաստանների գլուխների անուններով, գրանցված էին 20 200 զորեղ ռազմիկներ:
10 Հեդիելի+ որդիներն էին Բիլհանը և նրա որդիները՝ Հեուսը, Բենիամինը, Ավոդը, Քանանան, Զեթանը, Թարսիսը և Աքիսահարը:
11 Սրանք բոլորը Հեդիելի որդիներն էին և իրենց գերդաստանների գլուխները: Նրանց սերունդներում պատերազմելու պատրաստ 17 200 զորեղ ռազմիկներ կային:
12 Սուփիմյաններն ու Օփիմյանները Իրի+ սերունդներն էին:* Հուսիմյանները Աքերի սերունդներն էին:
13 Նեփթաղիմի որդիներն էին+ Հասիելը, Գունին, Հասիրը և Սեղումը. նրանք Բալլայի սերունդներն* էին:+
14 Մանասեի+ որդիներից մեկը Ասրիելն էր, որին ծնել էր նրա ասորի հարճը: (Նա ծնել էր Մաքիրին՝+ Գաղաադի հորը:
15 Մաքիրը կանայք առավ Օփիմի և Սուփիմի համար: Նրա քրոջ անունը Մաաքա էր): Երկրորդ որդին Սալպաադն էր,+ որը միայն դուստրեր ուներ:+
16 Մաքիրի կինը՝ Մաաքան, որդի ծնեց և անունը Փերեշ դրեց: Փերեշի եղբոր անունը Սարես էր, և նրա որդիներն էին Ուլամը և Ռեկեմը:
17 Ուլամի որդին* Բեդանն էր: Նրանք Մանասեի որդի Մաքիրի որդու՝ Գաղաադի որդիներն էին:
18 Գաղաադի քույրը Մոլեքեթն էր: Նա ծնեց Եսուդին, Աբիեզերին և Մաալային:
19 Սեմիդայի որդիներն էին Աքիանը, Սյուքեմը, Լիկեին և Անիամը:
20 Եփրեմի+ որդիներն էին Սուտալան,+ նրա որդին՝ Բարադը, նրա որդին՝ Թաաթը, նրա որդին՝ Ելեադան, նրա որդին՝ Թաաթը,
21 նրա որդին՝ Զաբադը, նրա որդին՝ Սուտալան: Նրա* որդիներն էին նաև Եզերը ու Ելիադը: Բնիկ գեթացիները+ սպանեցին նրանց, որովհետև նրանք գնացել էին, որ տիրանային նրանց անասուններին:
22 Սպանվածների հայրը՝ Եփրեմը, շատ օրեր սուգ էր անում, և նրա եղբայրները գալիս էին, որ մխիթարեին նրան:
23 Հետո Եփրեմը հարաբերություն ունեցավ իր կնոջ հետ, և նա հղիացավ ու մի որդի ծնեց: Եփրեմը նրա անունը Բերիա* դրեց, քանի որ իր կինը ծնեց այն ժամանակ, երբ դժբախտություն էր պատահել իր ընտանիքում:
24 Նրա* դուստրը Սեերան էր, որը կառուցեց Վերին և Ստորին Բեթ-Օրոնը,+ ինչպես նաև Օզան-Սեերան:
25 Նրա* որդիներն էին Ռաֆենը և Ռասեֆը: Ռասեֆի որդին Թալեն էր, նրա որդին՝ Թաանը,
26 նրա որդին՝ Լադանը, նրա որդին՝ Ամիուդը, նրա որդին՝ Ելիսաման,
27 նրա որդին՝ Նավեն, և նրա որդին՝ Հեսուն:*+
28 Եփրեմի սերունդների հողատարածքներն ու բնակավայրերն էին Բեթելը՝+ իր կախյալ* ավաններով, արևելքում՝ Նաարանը, արևմուտքում՝ Գազերը՝ իր կախյալ ավաններով, ինչպես նաև Սյուքեմը՝ իր կախյալ ավաններով, մինչև Այյա* և դրա կախյալ ավանները:
29 Սահմանի մյուս կողմում Մանասեի սերունդներին պատկանում էին Բեթ-Սեանը՝+ իր կախյալ ավաններով, Թանաքը՝+ իր կախյալ ավաններով, Մեգիդոն՝+ իր կախյալ ավաններով, և Դորը՝+ իր կախյալ ավաններով: Այս քաղաքներում էին ապրում Իսրայելի որդի Հովսեփի սերունդները:
30 Ասերի որդիներն էին Եմնան, Եսուան, Եսվին և Բերիան:+ Նրանց քույրը Սերան էր:+
31 Բերիայի որդիներն էին Քաբերը և Մելքիելը՝ Բարսայիթի հայրը:
32 Քաբերը ունեցավ Հաֆալեթին, Սոմերին, Քոթամին և Շավային՝ նրանց քրոջը:
33 Հաֆալեթի որդիներն էին Փասաքը, Բամայելը և Ասվաթը: Նրանք Հաֆալեթի որդիներն էին:
34 Սամերի* որդիներն էին Աքին, Ռաոգան, Հեուբան և Արամը:
35 Նրա եղբոր՝ Հելեմի* որդիներն էին Սոֆան, Եմանան, Սելեսը և Ամալը:
36 Սոֆայի որդիներն էին Սուան, Առնաֆարը, Սուալը, Բարին, Եմրան,
37 Բոսորը, Օդը, Շամման, Սալիսան, Եթրանը և Բեերան:
38 Հեթերի որդիներն էին Հեֆոնեն, Փասփան և Արան:
39 Ուլլայի որդիներն էին Արահը, Անիելը և Ռասիան:
40 Սրանք բոլորը Ասերի որդիներն էին. նրանք իրենց գերդաստանների գլուխներն էին՝ ընտրված զորեղ ռազմիկներ և զորապետների գլուխներ: Նրանց զորքում, համաձայն իրենց տոհմաբանության,+ զինվորական ծառայության համար պիտանի 26 000 ռազմիկ կար:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «որդիները»:
^ Կամ հնարավոր է՝ «Սուփիմը և Օփիմը Իրի որդիներն էին»:
^ Բռց.՝ «որդիները»:
^ Բռց.՝ «որդիները»:
^ Ըստ ամենայնի, Եփրեմի:
^ Նշանակում է «դժբախտությամբ»:
^ Խոսքը կա՛մ Եփրեմի, կա՛մ Բերիայի մասին է:
^ Խոսքը կա՛մ Եփրեմի, կա՛մ Բերիայի մասին է:
^ Եբր.՝ Յեհոշուա: Նշանակում է «Եհովան փրկություն է»:
^ Կամ հնարավոր է՝ «Գազա»: Սա այն Գազան չէ, որը փղշտացիների երկրում էր:
^ Կամ՝ «շրջակա»:
^ 32-րդ համարում՝ Սոմեր:
^ Ըստ ամենայնի, նա 32-րդ համարում հիշատակված Քոթամն է: