1 Տարեգրություն 5։1-26
5 Սրանք էին Իսրայելի առաջնեկի՝ Ռուբենի+ որդիները (ճիշտ է, նա առաջնեկն էր, բայց քանի որ պղծեց իր հոր անկողինը,+ առաջնեկության իրավունքը տրվեց Իսրայելի որդի Հովսեփի որդիներին,+ և ինքը տոհմաբանության մեջ չգրանցվեց որպես առաջնեկ:
2 Թեև Հուդան+ գերազանցում էր իր եղբայրներին, և առաջնորդը նրանից էր սերելու,+ սակայն առաջնեկության իրավունքը Հովսեփին տրվեց).
3 Իսրայելի առաջնեկ Ռուբենի որդիներն էին Հանոքը, Փալլուսը, Եսրոնը և Քարմին:+
4 Հովելի որդիներն էին Սեմայիան, նրա որդին՝ Գոգը, նրա որդին՝ Սեմեին,
5 նրա որդին՝ Միքան, նրա որդին՝ Ռեայիան, նրա որդին՝ Բաալը,
6 և նրա որդին՝ Բեերահը, որին Ասորեստանի թագավոր Թգլատպալասարը+ գերի տարավ: Նա Ռուբենյանների գլխավորներից էր:
7 Սրանք էին նրա եղբայրները՝ ըստ տոհմաբանության մեջ գրանցված տոհմերի. Հեյելը, որը գլխավորն էր, Զաքարիան
8 և Բաղան՝ Ազազի որդին՝ Սեմայի թոռը՝ Հովելի ծոռը. Բաղայի տոհմը բնակվում էր Արոերից+ մինչև Նաբավ ու Բաալ-Մեոն+ ընկած տարածքում:
9 Քանի որ նրանց անասունները շատացել էին Գաղաադում,+ նրանք արևելքում ընդարձակեցին իրենց բնակության տարածքը՝ հասնելով անապատ, որը ձգվում է մինչև Եփրատ գետը:+
10 Սավուղի օրոք նրանք պատերազմեցին հագարացիների դեմ, պարտության մատնեցին նրանց և բնակվեցին նրանց վրաններում՝ Գաղաադից դեպի արևելք գտնվող ամբողջ տարածքում:
11 Գադի սերունդները բնակվում էին Ռուբենյանների հարևանությամբ՝ Բասանում, և նրանց բնակության տարածքը հասնում էր մինչև Սելքա:+
12 Բասանում գլխավորը Հովելն էր, երկրորդը՝ Սաֆամը, ապա՝ Հանային ու Սաֆատը:
13 Նրանց եղբայրները, որոնք իրենց գերդաստանից էին, սրանք էին. Միքայել, Մեսուլամ, Սաբա, Հովրե, Հաքան, Զիա և Եբեր. ընդհանուր հաշվով՝ յոթ հոգի:
14 Նրանք Բուզի որդի Հակդոյի որդի Հեսիսայի որդի Միքայելի որդի Գաղաադի որդի Հարոայի որդի Հուրիի որդի Աբիհայիլի որդիներն էին:
15 Աքին, որը Աբդիելի որդին էր և Գունիի թոռը, իրենց գերդաստանի գլուխն էր:
16 Նրանք ապրում էին Գաղաադում,+ Բասանում,+ դրա կախյալ* ավաններում և Սարոնի բոլոր արոտավայրերում՝ մինչև դրանց սահմանները:
17 Նրանք բոլորը տոհմաբանության մեջ գրանցվեցին Հուդայի թագավոր Հովաթամի+ և Իսրայելի թագավոր Հերոբովամի*+ իշխանության օրոք:
18 Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի ցեղի կեսի զորքում 44 760 ռազմիկ կար, որոնք վահան ու սուր էին կրում, զինված էին նետ ու աղեղով և մարզված էին պատերազմելու համար:
19 Նրանք պատերազմեցին հագարացիների+ և Հետուրի, Նաֆեսի+ ու Նոդաբի սերունդների դեմ:
20 Աստված օգնեց նրանց պատերազմի ժամանակ և հագարացիներին ու նրանց հետ եղող բոլոր մարդկանց նրանց ձեռքը մատնեց, որովհետև նրանք Աստծուց օգնություն խնդրեցին պատերազմելիս: Աստված լսեց նրանց աղերսանքը, քանի որ ապավինեցին իրեն:+
21 Նրանք ավար վերցրին նրանց անասուններին՝ 50 000 ուղտ, 250 000 ոչխար ու 2 000 էշ, և գերության տարան 100 000 մարդու:
22 Պատերազմը ճշմարիտ Աստված էր վարում,+ և դրա շնորհիվ նրանք շատերին սպանեցին: Նրանք բնակվեցին այդ ժողովրդի տարածքում մինչև իրենց գերեվարվելը:+
23 Մանասեի ցեղի կեսի սերունդները մեծաթիվ էին.+ նրանք բնակվում էին Բասանից մինչև Բաալ-Հերմոն,+ Սանիր և Հերմոն լեռն ընկած տարածքում:
24 Նրանց գերդաստանների գլուխներն էին Աֆերը, Եսսին, Ելիելը, Եզրիելը, Երեմիան, Օդավիան և Հաքդիելը: Նրանք զորեղ ռազմիկներ էին, անվանի մարդիկ և գերդաստանների գլուխներ:
25 Բայց նրանք հավատարիմ չեղան իրենց նախահայրերի Աստծուն և պաշտեցին այն աստվածներին,*+ որոնց պաշտող ազգերին Աստված բնաջնջել էր նրանց առաջից:
26 Այդ ժամանակ Իսրայելի Աստվածը դրդեց* Ասորեստանի թագավոր Փուլին,+ այսինքն՝ Թգլատպալասարին,+ որ նա Ռուբենյաններին, Գադյաններին և Մանասեի ցեղի կեսին գերի վերցնի ու տանի Քալա, Քաբոր, Հարա և Գոզան գետի մոտ,+ որտեղ նրանք ապրում են մինչև այսօր:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «շրջակա»:
^ Այսինքն՝ Հերոբովամ II-ի:
^ Բռց.՝ «պոռնկություն գործեցին աստվածների հետ»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:
^ Բռց.՝ «արթնացրեց ոգին»: