1 Տարեգրություն 4։1-43
4 Հուդայի որդիներն էին Փարեսը,+ Եսրոնը,+ Քարմին, Հուրը+ և Սոբալը:+
2 Սոբալի որդի Ռեայիան ունեցավ Հեթին: Հեթը ունեցավ Աքիմային և Լաադին: Նրանցից սերեցին սարաացիների տոհմերը:+
3 Եթամի+ հոր* որդիներն էին Հեզրայելը, Եսման ու Եդբասը (նրանց քրոջ անունը Եսելելփոն էր):
4 Փանուելը Գեդորի հայրն էր, իսկ Եզերը՝ Հուսայի հայրը: Նրանք Եփրաթայի առաջնեկ որդու՝ Հուրի+ որդիներն էին (Հուրը Բեթլեհեմի հայրն էր):+
5 Ասքուրը՝+ Թեկուեի+ հայրը, երկու կին ուներ, որոնց անուններն էին Ելաա և Նաարա:
6 Նաարան նրա համար ծնեց Ոքոզամին, Օֆերին, Թեմանին և Ահասթարիին: Սրանք Նաարայի որդիներն էին:
7 Ելաայի որդիներն էին Սարեթը, Իսահառը և Եթնանը:
8 Կովսը ունեցավ Ենոբին ու Սոբեբային: Կովսից առաջ եկան Հարումի որդի Ահարհելի տոհմերը:
9 Գաբեսը իր եղբայրներից ավելի պատվարժան էր: Նրա մայրը նրան Գաբես* էր անվանել՝ ասելով. «Ցավով ունեցա նրան»:
10 Գաբեսը Իսրայելի Աստծուն խնդրեց. «Երանի՜ թե օրհնես ինձ ու իմ տարածքը մեծացնես: Երանի՜ թե քո ձեռքն ինձ հետ լինի, ու պահպանես ինձ, որ ոչ մի փորձանք ինձ չպատահի»: Եվ Աստված կատարեց նրա խնդրանքը:
11 Սուհայի եղբայր Քելուբը ունեցավ Մեքիրին, որը Եսթոնի հայրն էր:
12 Եսթոնը ունեցավ Բեթռափային, Փասեին և Թանային՝ Իրնաասի հորը: Սրանք Հռեքայի բնակիչներն էին:
13 Կենեզի որդիներն էին Գոթոնիելը+ և Սարայիան: Գոթոնիելի որդին* Աթաթն էր:
14 Եփրայիի հայրը Մաոնաթային էր: Սարայիան ունեցավ Հովաբին, որը Գե-Քարասիմի* հայրն էր: Այս հովիտն այդպես էր կոչվում, քանի որ այնտեղ բնակվողները արհեստավորներ էին:
15 Հեֆոնեի որդի Քաղեբի+ որդիներն էին Իրուն, Էլան և Նաամը: Էլայի որդին* Կենեզն էր:
16 Հալելելի որդիներն էին Զիփը, Զիֆան, Թիրիան և Ասարելը:
17 Եզրայի որդիներն էին Հեթերը, Մորադը, Աֆերը և Հալոնը: Մորադի կանանցից մեկը* ծնեց Մարիամին, Սամայիին և Եսբային՝ Եսթեմովի հորը:
18 (Նրա հրեա կինը ծնեց Հերեդին՝ Գեդորի հորը, Քաբերին՝ Սոքովի հորը, և Հեքթիելին՝ Զանոայի հորը): Սրանք փարավոնի դուստր Բեթիայի որդիներն էին, որին Մորադը կնության էր առել:
19 Օդիայի կնոջ՝ Նայեմի քրոջ որդիներն էին գարմեցի Կեիլայի հայրը և մաքաթացի Եսթեմովի հայրը:
20 Սիմոնի որդիներն էին Ամնոնը, Ռինան, Բենանանը և Թիլոնը: Եսսիի որդիներն էին Զոհեթը և Բենզոհեթը:
21 Հուդայի որդի Սելոմի+ որդիներն էին Էրը՝ Լեքայի հայրը, և Լաադան՝ Մարեսայի հայրը: Նրանից սերել էին նաև Ասբեայի տոհմերը, որոնք բարձրորակ կտոր գործողներ էին,
22 Հոկիմը, Քուզեբայի մարդիկ, Հովասը և Սարաֆը, որոնք մովաբացի կանայք ունեին, և Հասուբի-Լեհեմը: Այս տեղեկությունը վերցված է հին արձանագրություններից:
23 Նրանք բրուտներ էին ու բնակվում էին Նեթայիմում և Գադերայում: Նրանք ապրում էին այնտեղ և աշխատում էին թագավորի համար:
24 Շմավոնի+ որդիներն էին Նամուելը, Համինը, Հարիբը, Զարան և Սավուղը:+
25 Սավուղի որդին Սեղումն էր, նրա որդին՝ Մաբսամը, և նրա որդին՝ Մասմանը:
26 Մասմայի որդիներն էին Ամուելը, նրա որդին՝ Զաքուրը, և նրա որդին՝ Սեմեին:
27 Սեմեին ուներ 16 որդի և 6 դուստր, բայց նրա եղբայրները շատ զավակներ չունեին, և նրանց տոհմերից ոչ մեկը այնքան բազմամարդ չէր, որքան Հուդայի տոհմերն էին:+
28 Նրանք բնակվում էին Բերսաբեեում,+ Մոլադայում,+ Ասար-Սուալում,+
29 Բալլայում, Ասեմում,+ Թուլադում,
30 Բաթուելում,+ Հորմայում,+ Սիկելակում,+
31 Բեթ-Մարքաբոթում, Ասար-Սուսիմում,+ Բեթ-Բիրիում և Սագարիմում: Այս քաղաքները նրանցն էին նախքան Դավթի թագավոր դառնալը:
32 Նրանց բնակավայրերն էին Եթամը, Այինը, Ռեմոնը, Թոքանը և Ասան՝+ հինգ քաղաք
33 իրենց ավաններով, որոնք գտնվում էին այդ քաղաքների շուրջը և հասնում էին մինչև Բաալ: Սրանք էին նրանց բնակության վայրերը և տոհմաբանությունը:
34 Շմավոնից սերել էին նաև Մոսոբաբը, Համլեքը, Հովսանը՝ Ամասիայի որդին,
35 Հովելը, Հեուն, որը Հոսաբիայի որդին էր, Սարայիայի թոռն էր և Ասիելի ծոռը,
36 Ելքիոենան, Հեկեբան, Հասուիան, Ասայիան, Ադիելը, Հեսիմիելը, Բանեան
37 և Զիզան, որը Սեֆեի որդին էր, Ալոնի թոռն էր, Հեդայիայի ծոռը, Սամարիի ծոռնորդին և Սեմայիայի ծոռան թոռը:
38 Անուններով հիշատակված այս մարդիկ իրենց տոհմերում տոհմապետներ էին: Նրանց գերդաստանները բազմամարդ դարձան:
39 Նրանք գնացին իրենց հոտերի համար արոտավայրեր փնտրելու Գեդորի մոտակայքում՝ հասնելով մինչև հովտի արևելյան կողմը:
40 Ի վերջո նրանք գտան փարթամ ու լավ արոտավայրեր. այդ տարածքն ընդարձակ էր, խաղաղ ու հանգիստ: Նախկինում այնտեղ Քամի սերունդներն են ապրել:+
41 Անուններով թվարկված այս մարդիկ Հուդայի թագավոր Եզեկիայի+ օրերում եկան հարձակվեցին վրանաբնակ Քամյանների, ինչպես նաև այնտեղ ապրող մոանիմցիների վրա և նրանց բնաջնջեցին. նրանց հետքն անգամ չկա այսօր: Այդ մարդիկ բնակություն հաստատեցին նրանց տարածքում, քանի որ այնտեղ իրենց հոտերի համար արոտավայրեր կային:
42 Շմավոնի ցեղից 500 մարդ գնաց Սեիրի լեռնային շրջան:+ Նրանց առաջնորդում էին Փալատիան, Նաարիան, Ռաֆայիան և Օզիելը՝ Եսսիի որդիները:
43 Նրանք կոտորեցին ողջ մնացած ամաղեկացիներին+ և մինչ օրս այնտեղ են բնակվում:
Ծանոթագրություններ
^ Այս գլխում հիշատակված որոշ անուններ կարող են վերաբերել տեղանքների, ոչ թե մարդկանց: Այդ դեպքերում «հայր» բառը հավանաբար նշանակում է «հիմնադիր»:
^ Այս անունը թերևս կապ ունի եբր. մի բառի հետ, որը նշանակում է «ցավ»:
^ Բռց.՝ «որդիները»:
^ Նշանակում է «արհեստավորների հովիտ»:
^ Բռց.՝ «որդիները»:
^ Բռց.՝ «Նա»: Հավանաբար, խոսքը 18-րդ համարում հիշատակված Բեթիայի մասին է:

