1 Տարեգրություն 3։1-24
3 Դավթի որդիները, որ ծնվել էին Քեբրոնում,+ սրանք էին. առաջնեկը Ամնոնն էր,+ որի մայրը հեզրայելացի Աքինոամն էր,+ երկրորդը՝ Դանիելը, որի մայրը կարմեղոսցի Աբիգեան էր,+
2 երրորդը՝ Աբիսողոմը,+ որի մայրը Մաաքան էր՝ Գեսուրի թագավոր Թոլմիի դուստրը, չորրորդը՝ Ադոնիան,+ որի մայրը Ագգիթն էր,
3 հինգերորդը՝ Սափատիան, որի մայրը Աբիտալն էր, և վեցերորդը՝ Եթրամը, որի մայրը Էգլան էր. նա նույնպես Դավթի կինն էր:
4 Այս վեցին Դավիթն ունեցել էր Քեբրոնում: Նա այնտեղ թագավորել էր 7 տարի ու 6 ամիս, իսկ Երուսաղեմում՝ 33 տարի:+
5 Երուսաղեմում ծնված նրա որդիներն էին+ Սեմաան, Սոբաբը, Նաթանը+ և Սողոմոնը.+ այս չորսի մայրը Բերսաբեն+ էր՝ Ամիելի դուստրը:
6 Մյուս ինը որդիներն էին Եբաարը, Ելիսաման, Ելիֆալետը,
7 Նոքան, Նաֆեկը, Հաբիեն,
8 Ելիսաման, Ելիադան ու Ելիֆալետը:
9 Սրանք բոլորը Դավթի որդիներն էին, և նրանց քույրը Թամարն էր:+ Դավիթը նաև իր հարճերից ծնված որդիներ ուներ:
10 Սողոմոնի որդին Ռոբովամն էր,+ նրա որդին՝ Աբիան,+ նրա որդին՝ Ասան,+ նրա որդին՝ Հովսափատը,+
11 նրա որդին՝ Հովրամը,+ նրա որդին՝ Օքոզիան,+ նրա որդին՝ Հովասը,+
12 նրա որդին՝ Ամասիան,+ նրա որդին՝ Ազարիան,+ նրա որդին՝ Հովաթամը,+
13 նրա որդին՝ Աքազը,+ նրա որդին՝ Եզեկիան,+ նրա որդին՝ Մանասեն,+
14 նրա որդին՝ Ամոնը,+ և նրա որդին՝ Հովսիան:+
15 Հովսիայի որդիներն էին Հոհանանը, որը առաջնեկն էր, երկրորդը՝ Հովակիմը,+ երրորդը՝ Սեդեկիան,+ և չորրորդը՝ Սեղումը:
16 Հովակիմի որդիներն էին Հեքոնիան+ և նրա որդին՝ Սեդեկիան:
17 Հեքոնիայի որդիները, որոնք ծնվեցին նրա գերության ժամանակ, սրանք էին. Սաղաթիելը,
18 Մելքիրամը, Փադայիան, Սանեսարը, Հեկամիան, Օսաման և Նադաբիան:
19 Փադայիայի որդիներն էին Զորաբաբելը+ և Սեմեին: Զորաբաբելի որդիներն էին Մեսուլամը և Հանանիան (նրանց քույրը Սալոմիթն էր)
20 ու ևս հինգը՝ Ասուբան, Օհողը, Բարաքիան, Ասադիան և Հովսաբեսեդը:
21 Հանանիայի որդիներն էին Փալատիան և Հեսայիան: Հեսայիայի որդին* Ռաֆայիան էր, Ռաֆայիայի որդին՝* Առնանը, Առնանի որդին՝* Աբդիան, Աբդիայի որդին՝* Սեքենիան,
22 Սեքենիայի որդիներն էին Սեմայիան ու նրա որդիները՝ Քետտուսը, Իգալը, Բարիան, Նաարիան և Սաֆատը՝ վեց հոգի:
23 Նաարիայի որդիներն էին Ելիոենան, Հիզկիան ու Եզրիկամը՝ երեք հոգի:
24 Ելիոենայի որդիներն էին Օդավիան, Ելիասիբը, Փալայիան, Ակկուբը, Հոհանանը, Դալայիան և Անանին՝ յոթ հոգի: