1 Տարեգրություն 26։1-32

  • Դռնապանների խմբերը (1-19)

  • Գանձարանի պատասխանատուները և այլ նշանակումներ ունեցող մարդիկ (20-32)

26  Դռնապանների+ խմբերում ընդգրկված էին Կորխյաններից՝ Ասափի սերունդներից, Կորեի որդի Մասելամիան,+  Մասելամիայի որդիները՝ Զաքարիան, որը առաջնեկն էր, երկրորդը՝ Հեդիելը, երրորդը՝ Զաբադիան, չորրորդը՝ Հաթնիելը,  հինգերորդը՝ Էլամը, վեցերորդը՝ Հովհանանը, և յոթերորդը՝ Ելիոենային,  Աբդեդոմն ու իր որդիները՝ Սեմայիան, որը առաջնեկն էր, երկրորդը՝ Հովզաբադը, երրորդը՝ Հովաքը, չորրորդը՝ Սաքարը, հինգերորդը՝ Նաթանայելը,  վեցերորդը՝ Ամիելը, յոթերորդը՝ Իսաքարը, և ութերորդը՝ Փելաթը. այսպես Աստված օրհնել էր Աբդեդոմին:  Նրա որդի Սեմայիան որդիներ ունեցավ, որոնք իրենց գերդաստանների գլուխներն էին, որովհետև զորեղ և շնորհալի մարդիկ էին:  Սեմայիայի որդիներն էին Օթնին, Ռաֆայելը, Օբեդն ու Ելզաբադը: Ելզաբադի եղբայրները՝ Եղիուսն ու Սամաքիան, նույնպես շնորհալի մարդիկ էին:  Սրանք բոլորը սերել էին Աբդեդոմից: Նրանք, նրանց որդիներն ու եղբայրները շնորհալի մարդիկ էին և այդ ծառայության համար՝ համապատասխան. Աբդեդոմի ընտանիքից 62 հոգի էին:  Մասելամիան+ 18 որդիներ ու եղբայրներ ուներ, որոնք շնորհալի մարդիկ էին: 10  Մերարիյաններից Ուսայի որդիներն էին Սամարին՝ գլխավորը, (թեև նա առաջնեկը չէր, բայց հայրը նրան գերդաստանի գլուխ էր նշանակել), 11  երկրորդը՝ Քեղկիան, երրորդը՝ Տաբալիան, և չորրորդը՝ Զաքարիան: Ուսան ընդհանուր հաշվով 13 որդիներ ու եղբայրներ ուներ: 12  Դռնապանների այս խմբերում ինչպես գլխավորները, այնպես էլ նրանց եղբայրները Եհովայի տանն արվող ծառայության հետ կապված պարտականություններ ունեին: 13  Անկախ այն բանից՝ իրենց գերդաստանները մեծ էին, թե փոքր, նրանք վիճակ գցեցին,+ որպեսզի որոշեն, թե ով որ դարպասի մոտ է ծառայելու: 14  Արևելյան կողմը վիճակով ընկավ Սելեմիային: Հետո վիճակ գցեցին նրա որդու՝ իմաստուն խորհրդական Զաքարիայի համար, և նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը: 15  Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, իսկ նրա որդիներին+ բաժին ընկան ամբարները: 16  Սուփիմին և Ուսային+ բաժին ընկավ արևմտյան կողմը՝ Սալեքեթի դարպասից ոչ հեռու գտնվող հատվածը, որը դեպի վեր տանող գլխավոր ճանապարհի մոտ էր: Մի պահակախումբը մյուսի դիմացն էր կանգնում: 17  Արևելյան կողմում կանգնում էր վեց ղևտացի, հյուսիսային կողմում՝ ամեն օր չորս, հարավային կողմում՝ ամեն օր չորս, իսկ ամբարների+ մոտ՝ երկուական ղևտացի: 18  Արևմտյան կողմում, որտեղ սյունասրահն էր, չորս հոգի կանգնում էր գլխավոր ճանապարհի մոտ,+ երկու հոգի՝ սյունասրահի: 19  Սրանք էին դռնապանների խմբերը, որոնք Կորխի և Մերարիի սերունդներից էին: 20  Մյուս ղևտացիներից Աքիան պատասխանատու էր ճշմարիտ Աստծու տան և Աստծուն նվիրված* իրերի գանձարանների համար:+ 21  Լադանի որդիներից, այսինքն՝ Գերսոնի սերունդներից Հեքիելը,+ որը Գերսոնի սերնդից Լադանի գերդաստանների գլուխներից մեկն էր, 22  Հեքիելի որդիները՝ Զեթամն ու նրա եղբայր Հովելը, պատասխանատու էին Եհովայի տան գանձարանների համար:+ 23  Ամրամյաններից, Իսահառյաններից, Քեբրոնյաններից և Օզիելյաններից+ 24  Մովսեսի որդի Գերսամի որդի Սեբուելը պահեստապետ էր: 25  Նրա եղբայրները՝ Եղիեզերի+ սերունդները, սրանք էին. Ռաբիան,+ նրա որդի Հեսայիան, նրա որդի Հորամը, նրա որդի Զեքրին և նրա որդի Սալոմոթը: 26  Սալոմոթն ու նրա եղբայրները պատասխանատու էին գանձարաններում գտնվող բոլոր սուրբ իրերի համար,+ որոնք նվիրաբերել* էին Դավիթ թագավորը,+ գերդաստանների գլուխները,+ հազարապետները, հարյուրապետներն ու զորագլուխները: 27  Պատերազմների ժամանակ վերցված+ ավարի+ մի մասը նրանք առանձնացրել էին որպես սուրբ իրեր՝ Եհովայի տան մասին հոգ տանելու նպատակով: 28  Սալոմիթն* ու նրա եղբայրները պատասխանատու էին նաև Սամուել տեսանողի,*+ Կիսի որդի Սավուղի, Ների որդի Աբեների+ և Շարուհեայի որդի+ Հովաբի+ կողմից նվիրաբերված* իրերի համար: Ցանկացած բան, որ նվիրաբերվում էր, նրանց հոգածությանն էր հանձնվում: 29  Իսահառյաններից+ Քոնոնիան ու նրա որդիները Աստծու տնից դուրս տարբեր հանձնարարություններ էին կատարում՝ որպես Իսրայելի գլխավորներ ու դատավորներ:+ 30  Քեբրոնյաններից+ Ասաբիան ու նրա եղբայրները՝ 1 700 շնորհալի մարդիկ, Իսրայելի՝ Հորդանանից արևմուտք ընկած տարածքում ղեկավարում էին այն բոլոր գործերը, որոնք կապված էին Եհովային ու թագավորին մատուցվող ծառայությունների հետ: 31  Քեբրոնյաններից Հերիյան+ Քեբրոնյանների ազգատոհմի գլուխն էր, ինչպես որ նշված է իրենց տոհմաբանության մեջ: Դավթի թագավորության 40-րդ տարում+ նրանց մեջ սկսեցին փնտրել ուժեղ ու շնորհալի մարդկանց և այդպիսիներին գտան Գաղաադում գտնվող Հազերում:+ 32  Հերիյայի եղբայրները գերդաստանների գլուխներ էին և շնորհալի մարդիկ. նրանց թիվը 2 700 էր: Դավիթ թագավորը նրանց Ռուբենյանների, Գադյանների ու Մանասեի ցեղի կեսի վրա իշխանություն տվեց, որպեսզի ղեկավարեն այն բոլոր գործերը, որոնք կապված էին ճշմարիտ Աստծուն և թագավորին մատուցվող ծառայությունների հետ:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սրբագործված»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «սրբագործել»: Բառարանում տես «Սրբագործել»:
25-րդ և 26-րդ համարներում՝ Սալոմոթ:
Բռց.՝ «սրբագործված»: Բառարանում տես «Սրբագործել»:
Եբր.՝ ռոե: Բառարանում տես «Տեսանող»: