1 Տարեգրություն 24։1-31
24 Ահարոնի սերունդներին բաժանեցին խմբերի: Ահարոնի որդիներն էին Նադաբը, Աբիուն,+ Եղիազարն ու Իթամարը:+
2 Սակայն Նադաբն ու Աբիուն իրենց հորից շուտ մահացան.+ նրանք որդիներ չունեին: Եղիազարն+ ու Իթամարը շարունակեցին ծառայել որպես քահանաներ:
3 Դավիթը, Եղիազարի սերնդից Սադոկը+ և Իթամարի սերնդից Աքիմելեքը Ահարոնի սերունդներին բաժանեցին խմբերի, որ նրանք կատարեն իրենց ծառայության հետ կապված պարտականությունները:
4 Եղիազարի սերունդների մեջ գերդաստանների գլուխներն ավելի շատ էին, քան Իթամարի սերունդների մեջ, ուստի նրանց համապատասխանաբար էլ բաժանեցին. Եղիազարի սերնդից գերդաստանների 16 գլուխ կար, իսկ Իթամարի սերնդից՝ 8:
5 Այնուհետև վիճակ հանեցին,+ որպեսզի կազմակերպեն թե՛ մի խմբի և թե՛ մյուս խմբի ծառայությունը, քանի որ սուրբ վայրի, ինչպես նաև ճշմարիտ Աստծուն մատուցվող ծառայության համար պատասխանատուներ կային և՛ Եղիազարի, և՛ Իթամարի սերունդներից:
6 Ղևտացիների քարտուղարը՝ Նաթանայելի որդի Սեմայիան, թագավորի, իշխանների, քահանա Սադոկի,+ Աբիաթարի+ որդի Աքիմելեքի+ և քահանաների ու ղևտացիների գերդաստանների գլուխների ներկայությամբ գրանցեց նրանց անունները. մեկ գերդաստան ընտրվում էր Եղիազարից, մեկ գերդաստան էլ՝ Իթամարից:
7 Առաջին վիճակն ընկավ Հովարիբին, երկրորդը՝ Հեդայիային,
8 երրորդը՝ Հարիմին, չորրորդը՝ Սեուրինին,
9 հինգերորդը՝ Մելքիային, վեցերորդը՝ Միամինին,
10 յոթերորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային,+
11 իններորդը՝ Հեսուային, տասներորդը՝ Սեքենիային,
12 տասնմեկերորդը՝ Ելիասիբին, տասներկուերորդը՝ Հակիմին,
13 տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Հեսբեաբին,
14 տասնհինգերորդը՝ Բելգային, տասնվեցերորդը՝ Եմմերին,
15 տասնյոթերորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսեսին,
16 տասնիններորդը՝ Փեթայիային, քսաներորդը՝ Հեզեկիելին,
17 քսանմեկերորդը՝ Հաքինին, քսաներկուերորդը՝ Գամուլին,
18 քսաներեքերորդը՝ Դալայիային, և քսանչորսերորդը՝ Մաազիային:
19 Այս հաջորդականությամբ էին նրանք գալու Եհովայի տուն՝ կատարելու իրենց ծառայությունը՝+ համաձայն այն ընթացակարգի, որը Իսրայելի Աստված Եհովայի հրահանգով սահմանել էր իրենց նախահայր Ահարոնը:
20 Մնացած ղևտացիներն էին Սուբայելը,+ որն Ամրամի+ որդիներից էր, Սուբայելի որդիներից՝ Հադայիան,
21 Ռաբիայի+ որդիներից՝ Եսիան, որը նրանց գլխավորն էր,
22 Իսահառի որդիներից՝ Սալոմոթը,+ Սալոմոթի որդիներից՝ Հեթը,
23 Քեբրոնի որդիներից՝ Հերիան,+ որը նրանց գլխավորն էր, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հաազիելը, չորրորդը՝ Հեկամամը,
24 Օզիելի որդիներից՝ Միքան, Միքայի որդիներից՝ Սամիրը:
25 Միքայի եղբայրը Եսիան էր: Եսիայի որդիներից՝ Զաքարիան:
26 Մերարիի+ որդիները՝ Մոողին ու Մուսին, Հաազիայի որդիներից՝ Բենոն,
27 Մերարիի սերունդներից՝ Հաազիայի որդիներ Բենոն, Սոհամը, Զաքուրը և Եբրին,
28 Մոողիի որդիներից Եղիազարը, որը որդիներ չուներ,+
29 Կիսի որդիներից Հերամելը,
30 Մուսիի որդիները՝ Մոողին, Եդերը և Հերիմոթը:
Սրանք էին ղևտացիները՝ ըստ իրենց գերդաստանների:
31 Նրանք էլ իրենց եղբայրների՝ Ահարոնի սերունդների պես վիճակ գցեցին+ Դավիթ թագավորի, Սադոկի, Աքիմելեքի և քահանաների ու ղևտացիների գերդաստանների գլուխների ներկայությամբ: Ավագ եղբոր ազգատոհմին վերաբերվում էին այնպես, ինչպես կրտսեր եղբոր ազգատոհմին: