1 Տարեգրություն 23։1-32
23 Երբ Դավիթը ծերացել էր, և նրա կյանքը մոտենում էր ավարտին,* իր որդի Սողոմոնին Իսրայելի թագավոր նշանակեց:+
2 Հետո նա մեկտեղ հավաքեց Իսրայելի բոլոր իշխաններին, քահանաներին+ ու ղևտացիներին:+
3 Երեսուն տարեկան և ավելի բարձր տարիքի ղևտացիներին+ մեկ առ մեկ հաշվեցին, և նրանց թիվը կազմեց 38 000:
4 Նրանցից 24 000-ը վերահսկում էին Եհովայի տանն արվող աշխատանքները, 6 000-ը գլխավորներ ու դատավորներ էին,+
5 4 000-ը՝ դռնապաններ,+ իսկ 4 000-ը գովաբանում էին+ Եհովային՝ նվագելով երաժշտական այն գործիքները, որոնց մասին Դավիթն ասել էր. «Գովաբանության համար եմ պատրաստել դրանք»:
6 Հետո Դավիթը նրանց խմբերի բաժանեց՝+ հաշվի առնելով, թե Ղևիի որ որդուց էին սերել՝ Գերսոնից, Կահաթից, թե Մերարիից:+
7 Գերսոնյաններից Լադանն ու Սեմեին էին:
8 Լադանի որդիներն էին Հեիելը, որն իր գերդաստանի գլուխն էր, ապա Զեթամն ու Հովելը՝+ երեք հոգի:
9 Սեմեիի որդիներն էին Սալոմոթը, Հազիելը և Առանը՝ երեք հոգի: Նրանք Լադանի գերդաստանների գլուխներն էին:
10 Սեմեիի որդիներն էին Հեթը, Զիզան, Հեուսը և Բերիան: Այս չորսը Սեմեիի որդիներն էին:
11 Հեթն իր գերդաստանի գլուխն էր, երկրորդը Զիզան էր: Հեուսն ու Բերիան շատ որդիներ չունեին, այդ պատճառով մեկ գերդաստան էին համարվում և նույն պարտականություններն ունեին:
12 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը,+ Քեբրոնը և Օզիելը՝+ չորս հոգի:
13 Ամրամի որդիներն էին Ահարոնը+ և Մովսեսը:+ Ահարոնը և իր որդիներն ընդմիշտ առանձնացվեցին,+ որպեսզի սրբագործեն* Սրբությունների Սրբությունը, զոհեր մատուցեն Եհովայի առաջ, ծառայեն նրան և նրա անունով միշտ օրհնեն ժողովրդին:+
14 Ճշմարիտ Աստծու մարդու՝ Մովսեսի որդիները հաշվառված էին Ղևիի ցեղի մեջ:
15 Մովսեսի որդիներն էին Գերսամը+ և Եղիեզերը:+
16 Գերսամի որդիներից Սեբուելը+ իր գերդաստանի գլուխն էր:
17 Եղիեզերի սերունդներից* Ռաբիան+ էր իր գերդաստանի գլուխը: Եղիեզերը ուրիշ որդիներ չուներ, բայց Ռաբիայի որդիները խիստ շատ էին:
18 Իսահառի+ որդիներից Սալոմիթն+ էր իր գերդաստանի գլուխը:
19 Քեբրոնի որդիներն էին Հերիան, որն իր գերդաստանի գլուխն էր, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հաազիելը, և չորրորդը՝ Հեկամամը:+
20 Օզիելի որդիներն էին+ Միքան, որն իր գերդաստանի գլուխն էր, և երկրորդը՝ Եսիան:
21 Մերարիի որդիներն էին Մոողին և Մուսին:+ Մոողիի որդիներն էին Եղիազարը և Կիսը:
22 Եղիազարը մահացավ անորդի. նա միայն դուստրեր ուներ: Այդ պատճառով նրանց ազգականները՝* Կիսի որդիները, ամուսնացան նրանց հետ:
23 Մուսիի որդիներն էին Մոողին, Եդերը և Հերեմոթը՝ երեք հոգի:
24 Սրանք էին Ղևիի որդիները՝ գրանցված ըստ իրենց գերդաստանների, այսինքն՝ ըստ իրենց գերդաստանների գլուխների: Հաշվառված էին 20 տարեկան և ավելի բարձր տարիքի ղևտացիները. նրանց անունները գրանցված էին ցուցակներում: Նրանք ծառայում էին Եհովայի տանը:
25 Դավիթն ասել էր. «Իսրայելի Աստված Եհովան խաղաղություն է տվել իր ժողովրդին+ և Երուսաղեմում բնակվելու է հավիտյան:+
26 Այլևս կարիք չի լինի, որ ղևտացիները տանեն խորանը և դրա պատկանելիքները»:+
27 Դավթի վերջին հրահանգների համաձայն՝ 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր ղևտացիները հաշվառվել էին:
28 Նրանց պարտականությունն էր օգնել Ահարոնի սերունդներին+ ծառայություն անելու Եհովայի տանը՝ հոգ տանելու գավիթներին*+ ու ճաշասենյակներին, մաքրելու բոլոր սուրբ իրերը, ինչպես նաև անելու ճշմարիտ Աստծու տանը մատուցվող ծառայության հետ կապված ցանկացած աշխատանք:
29 Նրանք պատասխանատու էին Աստծու առաջ դրվող հացերի,+ որպես հացի ընծա մատուցվող մանր աղացած ալյուրի, անթթխմոր լոշիկների,+ թավայի մեջ պատրաստվող բլիթների, յուղի հետ խառնված խմորի համար,+ ինչպես նաև բոլոր բաների ծավալի ու չափի համար:
30 Ամեն առավոտ ու երեկո+ ղևտացիները պետք է իրենց տեղերում լինեին, որ շնորհակալություն հայտնեին Եհովային ու գովաբանեին նրան:+
31 Նաև Շաբաթ օրերին,+ նորալուսինների+ և տոների ժամանակ+ նրանք օգնում էին ողջակեզներ մատուցել Եհովային այն քանակությամբ, որքան որ պահանջվում էր ըստ օրենքի, և դա Եհովայի առաջ անում էին կանոնավորաբար:
32 Բացի այդ՝ նրանք կատարում էին հանդիպման վրանի ու սուրբ վայրի հետ կապված իրենց պարտականությունները և օգնում էին իրենց եղբայրներին՝ Ահարոնի սերունդներին՝ ծառայելով Եհովայի տանը:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «և օրերից կշտացել»:
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Բռց.՝ «որդիներից»:
^ Բռց.՝ «եղբայրները»: