1 Տարեգրություն 2։1-55
2 Իսրայելի+ որդիներն էին Ռուբենը,+ Շմավոնը,+ Ղևին,+ Հուդան,+ Իսաքարը,+ Զաբուղոնը,+
2 Դանը,+ Հովսեփը,+ Բենիամինը,+ Նեփթաղիմը,+ Գադը+ և Ասերը:+
3 Հուդայի որդիներն էին Էրը, Օնանը և Սելոմը: Այս երեքին ծնեց Շավայի աղջիկը, որը քանանուհի էր:+ Հուդայի առաջնեկը՝ Էրը, Եհովային տհաճ բաներ էր անում, ուստի Նա զրկեց նրան կյանքից:+
4 Հուդայի հարս Թամարը+ նրա համար ծնեց Փարեսին+ ու Զարային: Հուդան ընդհանուր հաշվով հինգ որդի ուներ:
5 Փարեսի որդիներն էին Եսրոնը և Համուլը:+
6 Զարայի որդիներն էին Զամրին, Եթանը, Եմանը, Քալքոլը և Դարան՝ հինգ հոգի:
7 Քարմիի որդին* Աքարն* էր, որն Իսրայելի վրա աղետ* բերեց+ և անհավատարմորեն վարվեց՝ չհնազանդվելով կործանման դատապարտված իրերի վերաբերյալ պատվերին:+
8 Եթանի որդին* Ազարիան էր:
9 Եսրոնի որդիներն էին Հերամելը,+ Ռամը+ և Քելուբան:*
10 Ռամը ունեցավ Ամինադաբին:+ Ամինադաբը ունեցավ Նաասոնին,+ որը Հուդայի ցեղապետն էր:
11 Նաասոնը ունեցավ Սալմային:+ Սալման ունեցավ Բոոսին:+
12 Բոոսը ունեցավ Օբեդին: Օբեդը ունեցավ Հեսսեին:+
13 Հեսսեն ունեցավ Եղիաբին, որն իր առաջնեկն էր: Երկրորդը Աբինադաբն էր,+ երրորդը՝ Սեմաան,+
14 չորրորդը՝ Նաթանայելը, հինգերորդը՝ Ռադան,
15 վեցերորդը՝ Ասոմը, և յոթերորդը՝ Դավիթը:+
16 Նրանց քույրերն էին Շարուհեան և Աբիգեան:+ Շարուհեայի որդիներն էին Աբեսսան,+ Հովաբը+ և Ասայելը՝+ երեք հոգի:
17 Աբիգեան ծնեց Ամեսային:+ Ամեսայի հայրը իսմայելացի Հեթերն էր:
18 Եսրոնի որդի Քաղեբը* ունեցավ որդիներ, որոնց ծնեցին իր կանայք՝ Ազուբան և Հերիոթը: Նրա որդիներն էին Հասերը, Սոբաբը և Արդոնը:
19 Երբ Ազուբան մահացավ, Քաղեբը ամուսնացավ Եփրաթի+ հետ, որը նրա համար ծնեց Հուրին:+
20 Հուրը ունեցավ Ուրիին: Ուրին ունեցավ Բեսելիելին:+
21 Եսրոնը 60 տարեկանում ամուսնացավ Գաղաադի+ հայր Մաքիրի+ դստեր հետ և նրա հետ հարաբերություն ունեցավ: Մաքիրի դուստրը նրա համար ծնեց Սեգուբին:
22 Սեգուբը ունեցավ Հայիրին,+ որը Գաղաադում+ 23 քաղաք ուներ:
23 Հետո գեսուրացիներն+ ու ասորիները+ նրանցից* խլեցին Հավոթ-Հայիրը,+ նաև Կանաթը+ և դրա կախյալ* ավանները. ընդհանուր հաշվով՝ 60 քաղաք: Սրանք բոլորը Գաղաադի հայր Մաքիրի սերունդներն էին:
24 Եսրոնի+ կինը՝ Աբիան, նրա համար ծնեց Ասքուրին՝+ Թեկուեի+ հորը.* Եսրոնը այդ ժամանակ արդեն մահացել էր Քաղեբ-Եփրաթայում:
25 Եսրոնի առաջնեկի՝ Հերամելի որդիներն էին Ռամը, որը նրա առաջնեկն էր, Բունան, Օրենը, Ասոմը և Աքիան:
26 Հերամելը մեկ ուրիշ կին էլ ուներ, որի անունը Ատարա էր. նա Օնամի մայրն էր:
27 Հերամելի առաջնեկի՝ Ռամի որդիներն էին Մաասը, Համինը և Ակորը:
28 Օնամի որդիներն էին Սամային և Հադան: Սամայիի որդիներն էին Նադաբը և Աբիսուրը:
29 Աբիսուրի կնոջ անունը Աբիհայիլ էր, որը նրա համար ծնեց Աքբանին և Մոլիդին:
30 Նադաբի որդիներն էին Սաղադն ու Ափիմը, բայց Սաղադը մահացավ անզավակ:
31 Ափիմի որդին* Եսսին էր, Եսսիի որդին* Սեսանն էր, և Սեսանի զավակը* Աղային էր:
32 Սամայիի եղբոր՝ Հադայի որդիներն էին Հեթերը և Հովնաթանը, բայց Հեթերը մահացավ անզավակ:
33 Հովնաթանի որդիներն էին Փալեթը և Զազան: Սրանք Հերամելի սերունդներն էին:
34 Սեսանը որդիներ չուներ, այլ միայն դուստրեր ուներ: Նա մի եգիպտացի ծառա ուներ, անունը՝ Հարքա:
35 Սեսանը իր դստերը կնության տվեց Հարքային, և նա նրա համար ծնեց Եթթիին:
36 Եթթին ունեցավ Նաթանին: Նաթանը ունեցավ Զաբադին:
37 Զաբադը ունեցավ Օֆլալին: Օֆլալը ունեցավ Օբեդին:
38 Օբեդը ունեցավ Հեուին: Հեուն ունեցավ Ազարիային:
39 Ազարիան ունեցավ Քելեսին: Քելեսը ունեցավ Ելեասային:
40 Ելեասան ունեցավ Սոսոմեին: Սոսոմեն ունեցավ Սեղումին:
41 Սեղումը ունեցավ Հեկամիային: Հեկամիան ունեցավ Ելիսամային:
42 Հերամելի եղբոր՝ Քաղեբի*+ որդիներն էին նրա առաջնեկ Մեսան, որը Զիփի հայրն էր, և Քեբրոնի հայր Մարեսայի որդիները:
43 Քեբրոնի որդիներն էին Կորխը, Թափուան, Ռեկեմը և Սեման:
44 Սեման ունեցավ Ռաամին, որը Հարկաամի հայրն էր: Ռեկեմը ունեցավ Սամայիին:
45 Սամայիի որդին Մաոնն էր: Մաոնը Բեթսուրի+ հայրն էր:
46 Քաղեբի հարճ Գեֆան ծնեց Առանին, Մոսային և Գազեզին: Առանը ունեցավ Գազեզին:
47 Հադայիի որդիներն էին Ռեգեմը, Հովաթամը, Գեսանը, Փալետը, Գեֆան և Սագաֆը:
48 Քաղեբի հարճ Մաաքան ծնեց Սեբերին և Թարանային:
49 Հետո նա ծնեց Սագաֆին՝ Մադմաննայի+ հորը, և Սևային՝ Մաքաբենայի և Գաբեայի+ հորը: Քաղեբի+ դուստրը Աքսան էր:+
50 Սրանք Քաղեբի սերունդներն էին:
Եփրաթայի+ առաջնեկի՝ Հուրի+ որդիներն էին Սոբալը՝ Կարիաթարիմի+ հայրը,
51 Սալման՝ Բեթլեհեմի+ հայրը, և Հարեփը՝ Բեթ-Կադերի հայրը:
52 Կարիաթարիմի հոր՝ Սոբալի որդին Հարոեն էր: Սոբալը նաև մենուքոթցիների կեսի նախահայրն էր:
53 Կարիաթարիմում բնակվող տոհմերն էին հեթերացիները,+ փութացիները, սումաթացիներն ու մասարացիները: Նրանցից սկիզբ առան սարաացիներն+ ու եսթաուղացիները:+
54 Սալմայի սերունդներն էին Բեթլեհեմի,+ Նետոֆայի, Ատրոթ-Բեթ-Հովաբի բնակիչները, ինչպես նաև մանաքաթցիների կեսը և սարացիները:
55 Գաբեսում ապրող դպիրների տոհմերն էին թարգաթացիները, սամաթացիները և սոկաթացիները: Սրանք այն կենեցիներն էին,+ որ առաջ էին եկել Ամմաթից՝ Ռեքաբյանների+ հորից:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «փորձանք», «արտաքսում»:
^ Բռց.՝ «որդիները»:
^ Բռց.՝ «որդիները»:
^ 18-րդ, 19-րդ և 42-րդ համարներում՝ Քաղեբ:
^ 9-րդ համարում՝ Քելուբա:
^ Խոսքը Հայիրի սերունդների կամ այս համարում նշված քաղաքների բնակիչների մասին է:
^ Կամ՝ «շրջակա»:
^ Այս գլխում հիշատակված որոշ անուններ կարող են վերաբերել տեղանքների, ոչ թե մարդկանց: Այդ դեպքերում «հայր» բառը հավանաբար նշանակում է «հիմնադիր»:
^ Բռց.՝ «որդիները»:
^ Բռց.՝ «որդիները»:
^ Բռց.՝ «որդիները»:
^ 9-րդ համարում՝ Քելուբա: