1 Տարեգրություն 16։1-43
16 Այսպիսով՝ ճշմարիտ Աստծու տապանակը բերեցին ու դրեցին այն վրանում, որը Դավիթը կանգնեցրել էր դրա համար,+ և ճշմարիտ Աստծու առաջ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին:+
2 Ողջակեզներն+ ու խաղաղության զոհերը+ մատուցելուց հետո Դավիթը օրհնեց ժողովրդին Եհովայի անունով:
3 Նա բոլոր իսրայելացիներին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, մեկական կլոր հաց և արմավի, ինչպես նաև չամիչի մեկական բլիթ* բաժանեց:
4 Հետո նա ղևտացիներից ոմանց հանձնարարեց Եհովայի տապանակի առաջ ծառայել,+ որ պատվեն,* շնորհակալություն հայտնեն ու գովերգեն Իսրայելի Աստված Եհովային:
5 Նրանց մեջ գլխավորը Ասափն էր,+ նրանից հետո՝ Զաքարիան: Հեյելը, Սեմիրամոթը, Հեիելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբդեդոմն ու Հեյելը+ տավիղ և քնար էին նվագում,+ Ասափը ծնծղաներ էր հնչեցնում,+
6 իսկ քահանաներ Բանեան ու Հաազիելը ճշմարիտ Աստծու տապանակի առաջ մշտապես շեփորներ էին փչում:
7 Այդ օրը Դավիթը Ասափին+ ու նրա եղբայրներին առաջին անգամ հանձնարարեց երգել Եհովայի պատվին իր հյուսած շնորհակալական երգը.
8 «Շնորհակալություն հայտնեք Եհովային,+ կանչեք նրա անունը,Ժողովուրդների մեջ հռչակեք նրա գործերը:+
9 Գովերգեք* նրան, երգով փառաբանեք,+Նրա բոլոր զարմանահրաշ գործերի մասին խորհեք:*+
10 Պարծեցեք նրա սուրբ անվամբ:+
Թող Եհովային ապավինողների* սիրտը լցվի ուրախությամբ:+
11 Ձեր հայացքն ուղղեք* Եհովային+ և նրանից զորություն խնդրեք,Շարունակ նրա հավանությունը* փնտրեք:+
12 Հիշեք նրա զարմանահրաշ գործերը,+Նրա հրաշքներն ու ազդարարած դատավճիռները,
13 Ո՛վ նրա ծառա Իսրայելի սերունդներ,+Հակոբի՛ որդիներ, նրա ընտրյալնե՛ր:+
14 Նա Եհովան է՝ մեր Աստվածը:+
Ողջ երկրում իրագործվում են նրա դատավճիռները:+
15 Հիշեք նրա ուխտը* հավիտյան,Մի՛ մոռացեք նրա խոստումը* մինչև հազարերորդ սերունդը,+
16 Աբրահամի հետ իր կապած ուխտը,+Իսահակին տված երդումը,+
17 Որը օրենք դարձրեց Հակոբի համար,+Հավիտենական ուխտ՝ Իսրայելի համար՝
18 Ասելով. «Քանանի երկիրը քեզ եմ տալու+Որպես քեզ բաժին ընկած ժառանգություն»:+
19 Նա ասաց դա այն ժամանակ, երբ նրանք սակավաթիվ էին,Այո՛, շատ քիչ էին և այդ երկրում պանդուխտ էին:+
20 Նրանք երկրից երկիր էին գնումԵվ թագավորությունից՝ թագավորություն:+
21 Նա ոչ մեկի թույլ չէր տալիս, որ ճնշեն նրանց,+Թագավորների էր նախատում հանուն նրանց՝+
22 Ասելով. «Իմ օծյալներին մի՛ դիպեք,Իմ մարգարեներին չարիք մի՛ արեք»:+
23 Ո՛վ երկրի բոլոր մարդիկ, գովերգեք Եհովային,Ամեն օր պատմեք՝ ինչպես է նա փրկում,+
24 Նրա փառահեղության մասին հայտնեք ազգերին,Նրա զարմանահրաշ գործերի մասին՝ բոլոր ժողովուրդներին,
25 Որովհետև մեծ է Եհովան և ամենաշատն է արժանի գովաբանության,Բոլոր աստվածներից առավել նա է ներշնչում ակնածանք:+
26 Փուչ են ժողովուրդների բոլոր աստվածները,+Մինչդեռ Եհովան նա է, ով ստեղծել է երկինքը:+
27 Վեհությունն ու շքեղությունն են նրան շրջապատում,+Նրա բնակավայրը լի է զորությամբ, այնտեղ ուրախություն է տիրում:+
28 Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը, երկրի բոլո՛ր տոհմեր,Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը,Քանի որ զորեղ է նա ու փառահեղ:+
29 Եհովային իր անվանը վայել փառք տվեք,+Ընծա բերեք ու ներկայացեք նրա առաջ:+
Շքեղ ու սուրբ հանդերձանքով* Եհովայի առաջ խոնարհվեք:*+
30 Ո՛վ երկրի բոլոր մարդիկ, նրանից երկյուղեք:
Երկիրն ամուր հաստատված է.
Այն չի սասանվի:+
31 Թող երկինքը ուրախանա, և երկիրը ցնծա,+Հայտարարեք ազգերի մեջ. «Եհովան Թագավոր է դարձել»:+
32 Թող ծովը և դրանում եղող ամեն բան աղմկեն որոտաձայն,Թող դաշտերն ու այնտեղ եղող ամեն ինչ հրճվեն,
33 Անտառի ծառերը թող Եհովայի առաջ ցնծագին երգեն,Որովհետև նա գալիս է* երկիրը դատելու:
34 Շնորհակալություն հայտնեք Եհովային, որովհետև նա բարի է.+
Նրա հավատարիմ սերը հավերժական է:+
35 Ասեք. «Փրկիր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված,+Համախմբիր մեզ և ազատիր ազգերից,Որ քո սուրբ անունը փառաբանենք+Եվ ցնծությամբ քեզ գովաբանենք:+
36 Փա՛ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն,Հավիտենությունից հավիտենություն»»:
Եվ ողջ ժողովուրդն ասաց՝ ամեն,* ու գովաբանեց Եհովային:
37 Այնուհետև Դավիթը Ասափին+ ու նրա եղբայրներին պատվիրեց, որ մնան ու մշտապես ծառայեն այնտեղ՝ Եհովայի ուխտի տապանակի առջև՝+ կատարելով իրենց ամենօրյա պարտականությունները:+
38 Աբդեդոմն ու նրա եղբայրները՝ 68 հոգի, ինչպես նաև Ուսան և Իդիթունի որդի Աբդեդոմը դռնապաններ էին:
39 Սադոկ+ քահանան ու մյուս քահանաները ծառայում էին Եհովայի խորանի առաջ՝ Գաբաոնում գտնվող սրբավայրում,+
40 որպեսզի կանոնավորաբար՝ առավոտյան ու երեկոյան, Եհովային ողջակեզներ մատուցեին ողջակեզի զոհասեղանի վրա և կատարեին այն ամենը, ինչ գրված է Եհովայի՝ Իսրայելին տված Օրենքում:+
41 Նրանց հետ էին Եմանը, Իդիթունն+ ու մյուս մարդիկ, որոնք անվանապես ընտրվել էին՝ շնորհակալություն հայտնելու Եհովային,+ քանի որ «նրա հավատարիմ սերը հավերժական է»:+
42 Եմանն+ ու Իդիթունը պետք է հնչեցնեին շեփորները, ծնծղաներն ու մյուս գործիքները, որոնց նվագակցությամբ գովերգում էին ճշմարիտ Աստծուն: Իդիթունի որդիները+ հսկում էին մուտքը:
43 Հետո ողջ ժողովուրդը տուն գնաց: Դավիթն էլ տուն գնաց, որ օրհնի իր տնեցիներին:
Ծանոթագրություններ
^ Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված արմավների, ինչպես նաև չամիչների մասին է:
^ Բռց.՝ «հիշեն»:
^ Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
^ Կամ հնարավոր է՝ «խոսեք»:
^ Բռց.՝ «փնտրողների»:
^ Բռց.՝ «Փնտրեք»:
^ Բռց.՝ «երեսը»:
^ Բռց.՝ «նրա պատվիրած խոսքը»:
^ Կամ հնարավոր է՝ «Քանի որ նրա սրբությունը վեհաշուք է»:
^ Կամ՝ «երկրպագեք Եհովային»:
^ Կամ՝ «եկել է»:
^ Կամ՝ «թող այդպես լինի»: