1 Տարեգրություն 10։1-14

  • Սավուղն ու նրա որդիները մահանում են (1-14)

10  Փղշտացիները Իսրայելի դեմ կռվի դուրս եկան: Իսրայելացիները փախուստի դիմեցին, և շատերը զոհվեցին Գելբուե լեռան վրա:+  Սավուղին ու նրա որդիներին կրնկակոխ հետապնդելով՝ փղշտացիները սպանեցին նրա որդիներին՝ Հովնաթանին, Աբինադաբին և Մելքիսավեին:+  Սավուղի դեմ կռիվը թեժացավ. նետաձիգները նկատեցին նրան ու վիրավորեցին:+  Այդ ժամանակ Սավուղն ասաց իր զինակրին. «Հանի՛ր սուրդ և խոցի՛ր ինձ, որպեսզի այս անթլփատները ինձ չխոցեն ու չտանջեն»:*+ Բայց նրա զինակիրը չուզեց դա անել, որովհետև շատ էր վախենում: Ուստի Սավուղը վերցրեց իր սուրը և ընկավ դրա վրա:+  Երբ զինակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ իր սրի վրա ընկավ ու մեռավ:  Այսպիսով՝ Սավուղը, նրա երեք որդիները և նրա տնից բոլոր նրանք, ովքեր իր հետ էին, մահացան:+  Երբ հովտում բնակվող իսրայելացիները իմացան, որ զորքը փախել է, և որ Սավուղն ու նրա որդիները զոհվել են, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին: Իսկ փղշտացիները եկան ու բնակվեցին այդ քաղաքներում:  Հաջորդ օրը, երբ փղշտացիները եկան զոհվածների իրերը վերցնելու, Սավուղին ու նրա երեք որդիներին Գելբուե լեռան վրա սպանված գտան:+  Փղշտացիները կողոպտեցին Սավուղին, կտրեցին նրա գլուխը, վերցրին զենքուզրահը և պատգամաբերներ ուղարկեցին իրենց երկրով մեկ, որ այդ մասին հայտնեն իրենց կուռքերի տաճարներում+ և ժողովրդին: 10  Սավուղի զենքուզրահը դրեցին իրենց աստծու տաճարում, իսկ գլուխը կախեցին Դագոնի տաճարում:+ 11  Գաղաադի Հաբիս+ քաղաքի բոլոր բնակիչները լսեցին, թե փղշտացիներն ինչ են արել Սավուղին,+ 12  ուստի բոլոր ռազմիկները գնացին, վերցրին Սավուղի ու նրա որդիների դիերը և բերեցին Հաբիս: Նրանք թաղեցին նրանց ոսկորները Հաբիսում՝+ մի մեծ ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին: 13  Այսպիսով՝ Սավուղը մահացավ այն պատճառով, որ Եհովայի հանդեպ անհավատարիմ եղավ, չհնազանդվեց Եհովայի խոսքին,+ նաև դիմեց ոգեհարցի,+ 14  ոչ թե Եհովային: Ուստի Աստված մահվան մատնեց նրան և թագավորությունը տվեց Դավթին՝ Հեսսեի որդուն:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «չծաղրեն»: