1 Տարեգրություն 1։1-54
1 Ադամ,Սեթ,+Ենոս,
2 Կայնան,Մաղաղիել,+Հարեդ,+
3 Ենոք,+Մաթուսաղա,Ղամեք,+
4 Նոյ,+Սեմ,+ Քամ և Հաբեթ:+
5 Հաբեթի որդիներն էին՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հավան, Թոբել,+ Մեսեք+ և Թիրաս:+
6 Գոմերի որդիներն էին՝ Ասքանազ, Ռիֆաթ և Թորգոմա:+
7 Հավանի որդիներն էին՝ Ելիսա, Թարսիս, Կիտիմ և Ռոդանիմ:
8 Քամի որդիներն էին՝ Քուշ,+ Միսրայիմ, Փութ և Քանան:+
9 Քուշի որդիներն էին՝ Սեբա,+ Եվիլա, Սաբաթա, Ռեգմա+ և Սեբեթաքա:+
Ռեգմայի որդիներն էին՝ Սաբա և Դեդան:
10 Քուշը ունեցավ Նեբրովթին:+ Երկրի վրա նա առաջինն էր, որ հզոր առաջնորդ* դարձավ:
11 Միսրայիմը ունեցավ Լուդիմին,+ Անամիմին, Լեհաբիմին, Նեփթուքիմին,+
12 Պաթուրեսիմին,+ Քասլուքիմին (որից սերեցին փղշտացիները)+ և Կափթորիմին:*+
13 Քանանը ունեցավ Սիդոնին՝+ իր առաջնեկին, և Քետին:+
14 Քանանից սերեցին նաև հեբուսացիները,+ ամորհացիները,+ գերգեսացիները,+
15 խևացիները,+ արկեցիները, սենացիները,
16 արվադացիները,+ սեմարացիներն ու եմաթացիները:
17 Սեմի որդիներն էին Էլամը,+ Ասուրը,+ Արփաքսադը, Լուդը և Արամը,ինչպես նաև* Հուսը, Հուլը, Գաթերը և Մաշը:+
18 Արփաքսադը ունեցավ Սաղային,+ իսկ Սաղան ունեցավ Եբերին:
19 Եբերն ունեցավ երկու որդի: Մեկի անունը Փալեկ* էր+ (որովհետև նրա օրերում երկրի բնակչությունը բաժանվեց ու ցիրուցան եղավ):* Նրա եղբոր անունը Հեկտան էր:
20 Հեկտանը ունեցավ Ելմոդադին, Սալաֆին, Ասարմոթին, Հարաքին,+
21 Հադորամին, Ուզալին, Դիկլային,
22 Գեբաղին, Աբիմեելին, Սաբային,
23 Օֆիրին,+ Եվիլային+ և Հոբաբին. սրանք բոլորը Հեկտանի որդիներն էին:
24 Սեմ,Արփաքսադ,Սաղա,
25 Եբեր,Փալեկ,+Ռագավ,+
26 Սերուգ,+Նաքոր,+Թարա,+
27 Աբրամ, այսինքն՝ Աբրահամ:+
28 Աբրահամի որդիներն էին Իսահակը+ և Իսմայելը:+
29 Ահա նրանց սերունդները. Նաբեոթը+ (Իսմայելի առաջնեկը), Կեդարը,+ Ադբեելը, Մաբսամը,+
30 Մասման, Դուման, Մասսեն, Քոդադը, Թեման,
31 Հետուրը, Նաֆեսը և Կեդման: Սրանք Իսմայելի որդիներն էին:
32 Քետուրայի՝+ Աբրահամի հարճի ծնած որդիներն էին Զեմրանը, Հեկսանը, Մադանը, Մադիանը,+ Եսբոկը և Սովեն:+
Հեկսանի որդիներն էին Սաբան ու Դեդանը:+
33 Մադիանի որդիներն էին Գեֆան,+ Աֆերը, Հանոքը, Աբիդան ու Ելդագան:
Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին:
34 Աբրահամը ունեցավ Իսահակին:+ Իսահակի որդիներն էին Եսավը+ և Իսրայելը:+
35 Եսավի որդիներն էին՝ Եղիփազ, Ռագուել, Հեուս, Հեգլոմ և Կորխ:+
36 Եղիփազի որդիներն էին՝ Թեման,+ Օմար, Զաֆո, Գոթամ, Կենեզ, Թամնա և Ամաղեկ:+
37 Ռագուելի որդիներն էին՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա:+
38 Սեիրի+ որդիներն էին՝ Լոտան, Սոբալ, Սեբեգոն, Անա, Դիսոն, Եզեր և Դիսան:+
39 Լոտանի որդիներն էին՝ Քոռի և Հոմամ: Լոտանի քույրը Թամնան էր:+
40 Սոբալի որդիներն էին՝ Գալվան, Մանաքաթ, Գեբալ, Սեֆո և Օնամ:
Սեբեգոնի որդիներն էին՝ Այիա և Անա:+
41 Անայի որդին* էր Դիսոնը:
Դիսոնի որդիներն էին՝ Ամադան, Եսբան, Եթրան և Քառան:+
42 Եզերի+ որդիներն էին՝ Բիլհան, Զաավան և Ական:
Դիսանի որդիներն էին՝ Հուս և Առան:+
43 Նախքան իսրայելացիների* վրա որևէ թագավոր կիշխեր, Եդոմի+ երկրում իշխել են հետևյալ թագավորները.+ Բեորի որդի Բաղան, որի աթոռանիստ քաղաքը Դենհաբան էր:
44 Բաղայի մահից հետո սկսեց թագավորել Հոբաբը, որի հայրը Զարան էր՝ Բոսրայից:+
45 Հոբաբի մահից հետո սկսեց թագավորել Հուսամը՝ թեմանացիների երկրից:
46 Հուսամի մահից հետո սկսեց թագավորել Բադադի որդի Ադադը, որը Մովաբի տարածքում* պարտության մատնեց մադիանացիներին. նրա աթոռանիստ քաղաքը Ավիթն էր:
47 Ադադի մահից հետո սկսեց թագավորել Սամալան՝ Մասրեկայից:
48 Սամալայի մահից հետո սկսեց թագավորել Սավուղը՝ Ռոհոբոթից, որը գտնվում է գետի մոտ:
49 Սավուղի մահից հետո սկսեց թագավորել Բահաղ-Հանանը՝ Աքբորի որդին:
50 Բահաղ-Հանանի մահից հետո սկսեց թագավորել Ադադը:* Նրա աթոռանիստ քաղաքը Փոգովն էր: Նրա կնոջ անունը Մետաբել էր, որը Մեզաաբի աղջիկ Մատրեթի դուստրն էր:
51 Ի վերջո Ադադն էլ մահացավ:
Եդոմի ցեղապետներն էին՝ Թամնա, Գալվա, Հեթաթ,+
52 Օլիբամա, Էլա, Փինոն,
53 Կենեզ, Թեման, Մաբզար,
54 Մագեդիել և Իրամ: Սրանք Եդոմի ցեղապետներն էին:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «հզոր մեկը»:
^ Հնարավոր է՝ այս անունները ներկայացնում են Միսրայիմից սերած ցեղերին ու ժողովուրդներին:
^ Նշանակում է «բաժանում»:
^ Բռց.՝ «երկիրը բաժանվեց»:
^ Բռց.՝ «որդիները»:
^ Բռց.՝ «Իսրայելի որդիների»:
^ Բռց.՝ «դաշտում»: