1 Սամուել 29։1-11

  • Փղշտացիները չեն վստահում Դավթին (1-11)

29  Փղշտացիները+ իրենց բոլոր զորքերը հավաքեցին Աֆեկում, իսկ իսրայելացիները բանակ դրեցին Հեզրայելում+ գտնվող աղբյուրի մոտ: 2  Փղշտացիների կառավարիչները սկսեցին իրենց զինվորներով առաջ շարժվել՝ հարյուր-հարյուր և հազար-հազար, իսկ Դավիթն ու իր մարդիկ Անքուսի+ հետ գնացին նրանց հետևից: 3  Փղշտացիների իշխանները հարցրին. «Ինչո՞ւ են այս եբրայեցիներն այստեղ»: Անքուսը պատասխանեց. «Դավիթն է՝ Իսրայելի թագավոր Սավուղի ծառան: Արդեն մեկ տարի է կամ ավելի, ինչ նա ինձ մոտ է,+ և իմ կողմն անցնելու օրից մինչև այսօր նրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ նկատել»: 4  Փղշտացիների իշխանները վրդովվեցին և ասացին. «Հե՛տ ուղարկիր այդ մարդուն:+ Թող վերադառնա այն քաղաք, որը հատկացրել ես նրան: Թույլ մի՛ տուր՝ մեզ հետ գա պատերազմելու, որ կռվի ժամանակ մեր դեմ դուրս չգա:+ Էլ ինչպե՞ս նա պետք է արժանանա իր տիրոջ բարեհաճությանը, եթե ոչ մեր մարդկանց գլուխները նրան ներկայացնելով: 5  Սա այն Դավիթը չէ՞, որի մասին պարելով երգում էին. «Սավուղը հազարավորների կոտորեց,Իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»»:+ 6  Անքուսը+ կանչեց Դավթին ու ասաց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. դու ազնիվ մարդ ես, ու ես կուզեի, որ իմ զորքի հետ մասնակցեիր այս ռազմարշավին,+ որովհետև ինձ մոտ գալուդ օրից մինչև այսօր քո մեջ ոչ մի վատ բան չեմ նկատել:+ Բայց կառավարիչները քեզ չեն վստահում:+ 7  Ուստի վերադարձիր խաղաղությամբ և չանես մի բան, որը դուր չի գա փղշտացիների կառավարիչներին»: 8  Սակայն Դավիթն ասաց Անքուսին. «Բայց ի՞նչ եմ արել, քեզ մոտ գալուս օրից մինչև այսօր ի՞նչ վատ բան ես տեսել ծառայիդ մեջ: Ինչո՞ւ չպետք է իմ տեր թագավորի հետ գամ ու կռվեմ նրա թշնամիների դեմ»: 9  Անքուսն էլ պատասխանեց Դավթին. «Դու ինձ համար Աստծու հրեշտակի պես լավն ես,+ բայց փղշտացիների իշխաններն ասացին, որ թույլ չտամ՝ մեզ հետ գաս պատերազմի: 10  Ուստի դու և քո տիրոջ ծառաները, որոնք քեզ հետ են եկել, վաղ առավոտյան՝ լույսը բացվելուն պես, վեր կացեք ու գնացեք»: 11  Այսպիսով՝ Դավիթն ու իր մարդիկ առավոտ շուտ վեր կացան, որ վերադառնան փղշտացիների երկիր, իսկ փղշտացիները գնացին Հեզրայել:+

Ծանոթագրություններ