1 Սամուել 2։1-36

  • Աննայի աղոթքը (1-11)

  • Հեղիի երկու որդիների մեղքերը (12-26)

  • Եհովան դատում է Հեղիի տունը (27-36)

2  Աննան աղոթեց՝ ասելով. «Սիրտս Եհովայով ցնծում է:+ Եհովան զորացրել է ինձ:* Քաջաբար պատասխան եմ տալիս թշնամիներիս,*Ուրախանում եմ քո տված փրկությամբ:  2  Եհովայի նման սուրբ չկա,Քեզ նման ուրիշը չկա,+Մեր Աստծու նման վեմ չկա:+  3  Մեծամտորեն մի՛ խոսեք,Թող ձեր բերանից հանդուգն խոսքեր դուրս չգան,Որովհետև Եհովան ամեն ինչ իմացող Աստված է,+Եվ բոլորի գործերը նա արդարությամբ է կշռում:  4  Զորավորների աղեղները կոտրվեցին,Բայց թույլերին զորություն տրվեց:+  5  Նրանք, ովքեր կուշտ էին, մի կտոր հաց վաստակելու համար ստիպված են վարձու աշխատող դառնալ,Իսկ ովքեր սոված էին, այլևս սովի մատնված չեն:+ Ամուլը յոթ որդի է ծնել,+Իսկ շատ որդիներ ունեցողը մենակ է մնացել:*  6  Եհովան կարող է կյանքից զրկել ու պահպանել կյանքը,*Գերեզման* իջեցնել ու այնտեղից դուրս բերել:+  7  Եհովան կարող է աղքատացնել ու հարստացնել,+Նվաստացնել ու բարձրացնել:+  8  Նա խեղճին բարձրացնում է փոշու միջից,Աղքատին հանում է մոխրակույտից,*+Որ իշխանների հետ նստեցնի՝ պատվավոր տեղ տալով: Եհովան է դրել երկրի հիմքերը,+Նա երկիրը դրանց վրա է հաստատել:  9  Իրեն նվիրվածների ճանապարհները նա պահպանում է,+Իսկ չարագործները կլռեցվեն խավարի մեջ,+Քանի որ մարդն իր ուժով չէ, որ հաղթում է:+ 10  Եհովան կկործանի իր դեմ դուրս եկողներին,*+Նա երկնքից կորոտա նրանց վրա:+ Եհովան կդատի ողջ երկիրը,+Նա ուժ կտա իր թագավորին+Եվ կզորացնի իր օծյալին»:*+ 11  Եղկանան գնաց իր տուն՝ Ռամա, իսկ տղան մնաց Հեղի քահանայի մոտ ու սկսեց ծառայել Եհովային:+ 12  Հեղիի որդիները չար մարդիկ էին.+ նրանք հարգանք չունեին Եհովայի հանդեպ: 13  Նրանք ժողովրդի բերած զոհերից վերցնում էին ոչ թե քահանային հասանելիք բաժինը,+ այլ այսպես էին վարվում. ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը զոհ էր մատուցում, միսը եփվելու ժամանակ քահանայի սպասավորը, եռաժանի մեծ պատառաքաղը ձեռքին, գալիս էր, 14  այն մտցնում էր թասի, կաթսայի, պղնձակի կամ կճուճի մեջ, և ինչ էլ որ պատառաքաղը հանում էր, քահանան իրեն էր վերցնում: Նրանք այդպես էին վարվում այն բոլոր իսրայելացիների հետ, որոնք գալիս էին Սելով: 15  Նույնիսկ նախքան ճարպն այրելը+ քահանայի սպասավորը գալիս էր ու զոհ մատուցողին ասում. «Քահանայի համար խորովելու մի՛ս տուր: Քեզնից նա եփած միս չի վերցնի, այլ միայն հում միս»: 16  Երբ այդ մարդն ասում էր նրան՝ «Նախ թող ճարպն այրեն,+ հետո նոր կվերցնես սրտիդ ուզածը», նա պատասխանում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, թե չէ ուժով կվերցնեմ»: 17  Այս սպասավորների մեղքը շատ մեծ էր Եհովայի աչքին,+ քանի որ նրանք* անհարգալից վերաբերմունք ունեին Եհովային մատուցվող ընծաների նկատմամբ: 18  Սամուելը թեև մանուկ էր,+ բայց կտավե եփուդը* հագին՝*+ ծառայություն էր անում Եհովայի առաջ: 19  Նրա մայրը ամեն տարի անթև փոքր վերնահագուստ էր կարում նրա համար և, երբ ինքն ու ամուսինը գալիս էին տարեկան զոհը մատուցելու, բերում էր իր հետ:+ 20  Հեղին, Եղկանային ու նրա կնոջը օրհնելով, ասաց. «Թող Եհովան այս կնոջից քեզ զավակ պարգևի ձեր որդու փոխարեն, որ տվել եք Եհովային»:+ Եվ նրանք տուն վերադարձան: 21  Եհովան ուշադրություն դարձրեց Աննային,+ և նա ուրիշ երեխաներ էլ ունեցավ՝ երեք տղա ու երկու աղջիկ: Իսկ մանուկ Սամուելը մեծանում էր Եհովայի մոտ:*+ 22  Հեղին շատ ծեր էր: Նա լսել էր այն մասին, թե իր որդիներն ինչպես էին վարվում ողջ Իսրայելի հետ,+ նաև այն մասին, որ նրանք հարաբերություն էին ունենում հանդիպման վրանի մուտքի մոտ ծառայող կանանց հետ:+ 23  Նա ասում էր նրանց. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ անում: Բոլոր մարդկանցից ձեր մասին վատ բաներ եմ լսում: 24  Այդպիսի բաներ մի՛ արեք, որդինե՛րս: Եհովայի ժողովրդի մեջ ձեր մասին վատ լուրեր են պտտվում: 25  Եթե մարդը մեկ ուրիշ մարդու դեմ մեղք գործի, ինչ-որ մեկը կարող է նրա համար խնդրել Եհովային, բայց եթե մարդը Եհովայի դեմ մեղք գործի,+ ապա ո՞վ կարող է աղոթել նրա համար»: Սակայն նրանք չէին ուզում լսել իրենց հորը. Եհովան վճռել էր մահվան մատնել նրանց:+ 26  Այդ ընթացքում մանուկ Սամուելը մեծանում էր և ավելի հաճելի էր դառնում թե՛ Եհովայի, թե՛ մարդկանց համար:+ 27  Մի օր Աստծուց մի մարդ եկավ Հեղիի մոտ ու նրան ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մի՞թե ես քո նախահորն ու նրա ընտանիքին հստակ հայտնի չդարձրի իմ ով լինելը, երբ նրանք Եգիպտոսում փարավոնի* ստրուկներն էին:+ 28  Իսրայելի բոլոր տոհմերից ես նրան ընտրեցի,+ որ ինձ համար որպես քահանա ծառայի և իմ զոհասեղանի վրա զոհ մատուցի,+ խունկ ծխեցնի* ու եփուդ կրի իմ առջև: Իսրայելացիների* բոլոր հրկիզվող ընծաները ես քո նախահորն ու նրա սերունդներին տվեցի:+ 29  Ինչո՞ւ եք արհամարհում իմ զոհն ու ընծան, որոնք ես պատվիրեցի մատուցել իմ բնակավայրում:+ Ինչո՞ւ ես քո որդիներին ավելի շատ պատվում, քան ինձ, և ինչո՞ւ եք ինքներդ ձեզ գիրացնում իմ ժողովրդի՝ Իսրայելի ընծայած կենդանիների լավագույն կտորներով:+ 30  Դրա համար էլ ես՝ Եհովաս՝ Իսրայելի Աստվածը, ասում եմ. «Թեև ես ասել եմ, որ քո տունը և քո նախահոր տունը միշտ իմ առջև են քայլելու,+ բայց հիմա ես՝ Եհովաս, ասում եմ, որ այդպես այլևս չի լինի, որովհետև ես կպատվեմ նրանց, ովքեր պատվում են ինձ,+ իսկ ովքեր արհամարհում են ինձ, արհամարհված կլինեն»: 31  Օրեր են գալիս, երբ քեզ ու քո նախահոր տունը կզրկեմ ուժից,* և քո տան մեջ չի լինի մեկը, ով կապրի մինչև ծերություն:+ 32  Ես Իսրայելին բարիք կանեմ, մինչդեռ դու թշնամի կտեսնես իմ բնակավայրում,+ և քո տանը այլևս ծեր չի լինի: 33  Բայց քո սերնդից մեկին* ես չեմ զրկի իմ զոհասեղանի մոտ ծառայություն մատուցելու հնարավորությունից: Նրա պատճառով քո աչքերը կնվաղեն, և հոգիդ հալումաշ կլինի: Իսկ քո տան անդամների մեծ մասը սրից կընկնի:+ 34  Եվ քեզ համար իմ խոսքերը հաստատող նշան կլինի այն, ինչ կպատահի քո երկու որդիներին՝ Օֆնիին ու Փենեհեսին. մեկ օրվա մեջ երկուսն էլ կմեռնեն:+ 35  Իսկ ես ինձ համար մի հավատարիմ քահանա կընտրեմ:+ Նա կկատարի իմ սրտի ցանկությունը:* Ես նրա համար մի մնայուն տուն* կկառուցեմ, և նա միշտ իմ օծյալի առաջ որպես քահանա կծառայի: 36  Ով էլ քո տնից մնա, կգա ու կխոնարհվի նրա առաջ՝ աշխատանք ու հաց խնդրելով, և կասի. «Խնդրում եմ, ինձ քահանա նշանակիր, որ մի կտոր հաց ունենամ ուտելու»»»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Բերանս լայն բացում եմ թշնամիներիս դեմ»:
Բռց.՝ «Եղջյուրս բարձրացված է Եհովայով»: Բառարանում տես «Եղջյուր»:
Բռց.՝ «ցամաքել է»:
Կամ՝ «կյանքի բերել»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ հնարավոր է՝ «աղբանոցից»:
Կամ հնարավոր է՝ «Եհովայի հետ վիճողները սարսափահար կլինեն»:
Բռց.՝ «Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»: Բառարանում տես «Եղջյուր»:
Խոսքը, հավանաբար, Հեղիի երկու որդիների մասին է, հնարավոր է՝ նաև սպասավորների:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Բռց.՝ «եփուդով գոտևորված»:
Կամ՝ «Եհովայի առաջ»: Այսինքն՝ Եհովայի սրբարանում:
Բռց.՝ «փարավոնի տանը»:
Բռց.՝ «Իսրայելի որդիների»:
Կամ հնարավոր է՝ «զոհերի ծուխը վեր բարձրացնի»:
Բռց.՝ «կկտրեմ բազուկը»:
Կարող է վերաբերել նաև մեկից ավելի մարդկանց:
Կամ՝ «այն, ինչ կա իմ սրտում ու հոգում»:
Խոսքը քահանայական սերնդի մասին է: