1 Կորնթացիներ 5։1-13
5 Ինձ լուրեր են հասել, որ ձեր մեջ կա մեկը, ով իր հոր կնոջ հետ է կենակցում:+ Դա մի այնպիսի անբարոյականություն*+ է, որ նույնիսկ անհավատների մեջ չկա:
2 Ու դեռ մի բան էլ հպարտանո՞ւմ եք դրանով: Չէ՞ որ փոխարենը պետք է սգայիք+ և այդ բանն անող մարդուն ձեր միջից հեռացնեիք:+
3 Թեև ես ֆիզիկապես բացակա եմ, բայց մտքով* ձեզ հետ եմ և արդեն դատել եմ այդ բանն անող մարդուն, ասես անձամբ ներկա եմ այդտեղ:
4 Երբ մեր Տեր Հիսուսի անունով հավաքվեք, իմացեք, որ ես՝ մեր Տեր Հիսուսից լիազորվածս, մտովի ձեզ հետ եմ,
5 և այդ մարդուն հանձնեք Սատանային,+ որ վերացնեք նրա մեղսալի ազդեցությունը,* և որ ժողովի լավ ոգին պահպանված մնա Տիրոջ օրը:+
6 Լավ չէ, որ պարծենում եք դրանով: Չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը:+
7 Հեռացրեք հնուց մնացած թթխմորը, որպեսզի նոր զանգված լինեք: Ըստ էության՝ դուք խմորումից զերծ եք, քանի որ Քրիստոսը՝ մեր Պասեքի գառը,+ արդեն զոհաբերվել է:+
8 Հետևաբար եկեք նշենք տոնը*+ ոչ թե հնուց մնացած թթխմորով կամ չարության ու մեղքի թթխմորով, այլ անարատության ու ճշմարտության անթթխմոր հացով:
9 Իմ նամակում ձեզ գրել էի, որ դադարեցնեք անբարոյական մարդկանց* հետ շփումը:
10 Եվ ես նկատի չեմ ունեցել, որ պետք է ամբողջովին առանձնանաք այս աշխարհի+ անբարոյական մարդկանցից, ագահներից, շորթողներից կամ կռապաշտներից: Այլապես դուք ստիպված կլինեիք դուրս գալ աշխարհից:+
11 Իսկ հիմա ձեզ գրում եմ, որ այլևս որևէ շփում չունենաք*+ այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում, սակայն անբարոյական մարդ է կամ ագահ է,+ կռապաշտ, չարախոս,* հարբեցող+ կամ էլ շորթող.+ այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեք:
12 Իմ ի՞նչ գործն է, որ դրսիններին դատեմ: Չէ՞ որ պետք է ներսիններին դատեք,
13 իսկ դրսիններին Աստված է դատելու:+ Այնպես որ «հեռացրեք չար մարդուն ձեր միջից»:+
Ծանոթագրություններ
^ Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
^ Կամ՝ «ոգով»:
^ Բռց.՝ «մարմնի կործանման համար»:
^ Խոսքը Անթթխմոր հացերի տոնի մասին է:
^ Բառարանում տես «Անբարոյականություն»:
^ Բռց.՝ «չխառնվեք»:
^ Կամ՝ «վիրավորական խոսքեր ասող»: