1 Թագավորներ 11։1-43

  • Սողոմոնի կանայք շեղում են նրա սիրտը (1-13)

  • Սողոմոնի հակառակորդները (14-25)

  • Հերոբովամին խոստում է տրվում, որ տասը ցեղերը իրեն կտրվեն (26-40)

  • Սողոմոնը մահանում է: Ռոբովամը թագավոր է դառնում (41-43)

11  Սողոմոն թագավորը, բացի փարավոնի աղջկանից,+ օտարազգի ուրիշ շատ կանանց էլ սիրեց՝+ մովաբացի,+ ամմոնացի,+ եդոմացի, սիդոնացի+ և քետացի+ կանանց:  Այդ կանայք այն ազգերից էին, որոնց մասին Եհովան ասել էր իսրայելացիներին. «Նրանց հետ որևէ առնչություն չունենաք,* և նրանք էլ չպետք է առնչվեն ձեզ հետ, այլապես ձեր սիրտը հաստատ կշեղեն, որ իրենց աստվածներին պաշտեք»:+ Բայց Սողոմոնի սիրտը կապվեց նրանց* հետ, ու նա սիրեց նրանց:  Նա 700 իշխանազուն կանայք ուներ և 300 հարճ, ու նրա կանայք աստիճանաբար հեռացրին նրա սիրտն Աստծուց:*  Երբ Սողոմոնը ծերացավ,+ նրա կանայք շեղեցին նրա սիրտը, որ ուրիշ աստվածների պաշտի,+ և նրա սիրտն այլևս ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ չէր, ինչպես որ իր հոր՝ Դավթի սիրտն էր:  Սողոմոնը սիդոնացիների Աստարտե+ աստվածուհուն և ամմոնացիների գարշելի Մեղքոմին պաշտեց:+  Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, և լիովին չհնազանդվեց Եհովային, ինչպես որ իր հայրը՝ Դավիթն էր հնազանդվում:+  Այդ ժամանակ էր, որ Սողոմոնը Երուսաղեմի դիմաց՝ լեռան վրա, սրբավայրեր կառուցեց+ մովաբացիների գարշելի աստծու՝ Քամոսի և ամմոնացիների նողկալի աստծու՝ Մողոքի+ համար:+  Նա նույն բանն արեց նաև իր բոլոր օտարազգի կանանց համար, որոնք զոհեր էին մատուցում իրենց աստվածներին՝ այրելով դրանք:  Եհովայի բարկությունը բորբոքվեց Սողոմոնի դեմ, որովհետև նրա սիրտը շեղվել էր Եհովայից՝ Իսրայելի Աստծուց,+ ով երկու անգամ հայտնվել էր նրան+ 10  և նախազգուշացրել, որ ուրիշ աստվածների չպաշտի:+ Բայց նա չհնազանդվեց Եհովայի պատվիրանին: 11  Ուստի Եհովան ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպես վարվեցիր՝ չպահեցիր իմ ուխտն ու իմ կանոնները, որոնք պատվիրել էի քեզ պահել, թագավորությունը քո ձեռքից կխլեմ* և քո ծառաներից մեկին կտամ:+ 12  Բայց հանուն քո հոր՝ Դավթի՝ քո օրերում չեմ անի դա: Ես որդուդ ձեռքից կխլեմ* այն:+ 13  Սակայն ամբողջ թագավորությունը չեմ խլի,*+ այլ հանուն իմ ծառա Դավթի և հանուն Երուսաղեմի, որն ընտրել եմ,+ մեկ ցեղը քո որդուն կտամ»:+ 14  Եհովան Սողոմոնի դեմ հանեց եդոմացի Ադադին,+ որը Եդոմի թագավորական տոհմից էր. նա Սողոմոնի հակառակորդը դարձավ:+ 15  Երբ Դավիթը պարտության էր մատնել Եդոմին,+ զորագլուխ Հովաբը գնացել էր սպանվածներին թաղելու և փորձել էր կոտորել Եդոմի բոլոր տղամարդկանց:* 16  (Հովաբը իսրայելացի բոլոր տղամարդկանց հետ Եդոմում մնացել էր վեց ամիս, մինչև որ Եդոմի բոլոր տղամարդկանց* բնաջնջել էր): 17  Բայց Ադադը, որն այդ ժամանակ դեռ փոքր երեխա էր, իր հոր եդոմացի ծառաներից մի քանիսի հետ փախել էր Եգիպտոս: 18  Նրանք Մադիանից գնացել էին Փառան: Այնտեղից իրենց հետ մարդիկ էին վերցրել և Փառանից+ գնացել էին փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի մոտ, որը նրան տուն էր տվել, նաև ապահովել էր ուտելիքով ու հողատարածք էր հատկացրել: 19  Փարավոնն այնքան էր հավանել Ադադին, որ իր կնոջ՝ Թահփենես թագուհու քրոջը կնության էր տվել նրան: 20  Որոշ ժամանակ անց Թահփենեսի քույրը Ադադի համար որդի էր ծնել՝ Գանեբաթին: Թահփենեսը երեխային մեծացրել* էր փարավոնի պալատում: Գանեբաթը շարունակել էր ապրել փարավոնի պալատում նրա որդիների հետ: 21  Ադադը, Եգիպտոսում լսելով, որ Դավիթը հանգչել է իր նախահայրերի հետ,+ և որ զորագլուխ Հովաբն էլ է մահացել,+ փարավոնին ասել էր. «Թույլ տուր՝ գնամ իմ երկիր»: 22  Սակայն փարավոնը հարցրել էր նրան. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ ուզում ես քո երկիր գնալ»: Նա էլ պատասխանել էր. «Ոչ մի բանի պակաս չունեմ: Բայց խնդրում եմ, թույլ տուր՝ գնամ»: 23  Աստված Սողոմոնի դեմ հանեց նաև Ելիադայի որդուն՝ Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Զոբայի թագավոր Ադրազարից.+ Ռազոնը Սողոմոնի հակառակորդը դարձավ:+ 24  Երբ Դավիթը պարտության էր մատնել Զոբայի մարդկանց,*+ Ռազոնը մարդիկ էր հավաքել և հրոսակախմբի* գլուխ դարձել: Նրանք գնացել ու բնակություն էին հաստատել Դամասկոսում+ և սկսել էին իշխել այնտեղ: 25  Սողոմոնի իշխանության ողջ ընթացքում Ռազոնը Իսրայելի հակառակորդն էր: Նա ևս վնաս պատճառեց իսրայելացիներին, ինչպես որ Ադադը: Ասորիքում թագավորելու ողջ ընթացքում նա մեծ ատելություն էր տածում Իսրայելի հանդեպ: 26  Սողոմոն թագավորի դեմ ապստամբեց* նաև Նաբատի որդին՝+ Հերոբովամը,+ որը նրա ծառան էր:+ Հերոբովամի ծննդավայրը Սարեդան էր. նա Եփրեմի ցեղից էր: Նրա մոր անունը Սարուա էր, որը մի այրի կին էր: 27  Ահա պատմությունն այն մասին, թե ինչու նա ապստամբեց թագավորի դեմ. Սողոմոնը կառուցել էր Թումբը*+ և փակել իր հոր՝ Դավթի քաղաքի+ պարսպի բաց հատվածը: 28  Հերոբովամն ընդունակ երիտասարդ էր: Նկատելով, որ նա աշխատասեր է՝ Սողոմոնը նրան վերակացու էր նշանակել+ Հովսեփի ցեղից բոլոր նրանց վրա, ովքեր հարկադիր աշխատանք էին կատարում: 29  Մի անգամ, երբ Հերոբովամը դուրս էր եկել Երուսաղեմից, ճանապարհին նրան հանդիպել էր սիլոնացի Աքիա+ մարգարեն, որը նոր հագուստ էր հագել: Նրանցից բացի՝ դաշտում ոչ ոք չէր եղել: 30  Այդ ժամանակ Աքիան իր վրայի նոր հագուստը պատռել էր՝ 12 կտոր անելով, 31  և Հերոբովամին ասել էր. «Տասը կտորը քեզ վերցրու, որովհետև Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Թագավորությունը խլելու եմ* Սողոմոնի ձեռքից ու քեզ եմ տալու տասը ցեղը:+ 32  Բայց մի ցեղը նրան է մնալու+ հանուն իմ ծառա Դավթի+ և հանուն Երուսաղեմի՝ այն քաղաքի, որն ընտրել եմ Իսրայելի ցեղերին պատկանող բոլոր տարածքներից:+ 33  Սա անելու եմ այն պատճառով, որ իմ ժողովուրդը թողել է ինձ+ և խոնարհվում է սիդոնացիների աստվածուհի Աստարտեի, Մովաբի աստված Քամոսի և ամմոնացիների աստված Մեղքոմի առաջ: Նրանք չգնացին իմ ճանապարհներով, չարեցին այն, ինչը ճիշտ է իմ աչքում, չպահեցին իմ կանոններն ու օրենքները, ինչպես որ Սողոմոնի հայրը՝ Դավիթը պահեց: 34  Բայց ես ամբողջ թագավորությունը չեմ վերցնելու Սողոմոնի ձեռքից և նրան մինչև իր կյանքի վերջը թողնելու եմ որպես ղեկավար՝ հանուն իմ ծառա Դավթի, որին ընտրեցի,+ քանի որ նա հնազանդվեց իմ պատվիրաններին ու իմ կանոններին: 35  Թագավորությունը վերցնելու եմ Սողոմոնի որդո՛ւ ձեռքից և տասը ցեղերը քեզ եմ հանձնելու:+ 36  Իսկ նրա որդուն մեկ ցեղ եմ տալու, որ իմ ծառան՝ Դավիթը, միշտ ճրագ* ունենա իմ առջև Երուսաղեմում՝+ այն քաղաքում, որն ընտրել եմ ինձ համար, որպեսզի իմ անունն այնտեղ լինի: 37  Ես ընտրելու եմ քեզ, և դու թագավորելու ես քո ուզած բոլոր բաների վրա. դու Իսրայելի թագավորն ես դառնալու: 38  Եվ եթե հնազանդվես այն ամենին, ինչ պատվիրեմ քեզ, գնաս իմ ճանապարհներով և անես այն, ինչը ճիշտ է իմ աչքում՝ պահելով իմ կանոններն ու պատվիրանները, ինչպես որ արեց իմ ծառա Դավիթը,+ ես քեզ հետ կլինեմ: Քեզ համար մնայուն տուն* կկառուցեմ, ինչպես որ Դավթի համար կառուցեցի,+ և Իսրայելը քեզ կտամ: 39  Ես կնվաստացնեմ Դավթի սերունդներին նրանց չար արարքների պատճառով,+ բայց ոչ ընդմիշտ»»:+ 40  Սողոմոնը փորձեց սպանել Հերոբովամին, բայց Հերոբովամը փախավ Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր Սիսակի+ մոտ,+ և այնտեղ մնաց մինչև Սողոմոնի մահը: 41  Սողոմոնի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի և իմաստության մասին գրված է Սողոմոնի կյանքի պատմության գրքում:+ 42  Նա Երուսաղեմում ողջ Իսրայելի վրա թագավորեց 40 տարի: 43  Սողոմոնը հանգչեց իր նախահայրերի հետ: Նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում: Սողոմոնից հետո թագավոր դարձավ նրա որդին՝ Ռոբովամը:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Նրանց հետ չամուսնանաք»:
Կարող է վերաբերել օտարազգի կանանց կամ կուռքերին:
Կամ՝ «նրա կանայք զորեղ ազդեցություն ունեցան նրա վրա»:
Բռց.՝ «կպատռեմ»:
Բռց.՝ «կպատռեմ»:
Բռց.՝ «պատռի»:
Բռց.՝ «արուներին»: Ակներևաբար, խոսքը նաև տղա երեխաների մասին է:
Բռց.՝ «արուներին»: Ակներևաբար, խոսքը նաև տղա երեխաների մասին է:
Կամ հնարավոր է՝ «կաթից կտրել»:
Բռց.՝ «սպանել էր նրանց»:
Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:
Բռց.՝ «ձեռք բարձրացրեց»:
Կամ՝ «Մելոնը»: Եբր. բառը նշանակում է «լիցք»: Սա, հավանաբար, ամրոցաձև շինություն էր:
Բռց.՝ «պատռելու եմ»:
Այսինքն՝ սերունդ:
Խոսքը թագավորական դինաստիայի մասին է: