Սոփոնիա 3։1-20
3 Վա՜յ ըմբոստ ու պղծված քաղաքին,* որը կեղեքում է իր իսկ բնակիչներին:+
2 Նա չհնազանդվեց,+ խրատ չընդունեց,+Չապավինեց Եհովային+ ու չմոտեցավ իր Աստծուն:+
3 Նրա իշխանները նրանում մռնչացող առյուծներ են,+Դատավորները՝ գիշերը որսի դուրս եկած գայլեր.
Մինչև առավոտ նրանք կրծելու ոսկոր անգամ չեն թողնում:
4 Նրա մարգարեները հանդուգն են, դավաճան մարդիկ:+
Նրա քահանաները պղծում են այն, ինչ սուրբ է,+Նրանք ոտնահարում են օրենքը:+
5 Եհովան ներկա է այնտեղ, նա արդար է,+Անարդարացիորեն չի վարվում:
Ինչպես որ ամեն օր բացվում է արշալույսը,Այնպես էլ ամեն առավոտ նա հայտնում է իր դատավճիռները:+
Սակայն անարդարը չգիտի՝ ամոթն ինչ է:+
6 «Ես բնաջինջ արեցի ազգերին, նրանց աշտարակներն* ավերվեցին:
Նրանց փողոցներն ամայացրի, այնպես որ դրանցով անցնող չեղավ:
Նրանց քաղաքները ավերակ դարձան. ոչ մի մարդ չմնաց, ոչ մի բնակիչ:+
7 Ես նրան* ասացի՝ «Միայն թե վախեցիր* ինձանից և խրատ ընդունիր»,+Որ նրանից հաշիվ չպահանջեմ* իր գործած բոլոր մեղքերի համար,Եվ նա* բնաջինջ չլինի:+
Բայց նա է՛լ ավելի էր տենչում չար գործեր անելու:+
8 Ուստի համբերությամբ սպասեք* ինձ,+– ասում է Եհովան,–Մինչև այն օրը, երբ վեր կենամ, որ ավար վերցնեմ,*Որովհետև իմ դատավճիռն է՝ ժողովել ազգերին, հավաքել թագավորություններըԵվ նրանց վրա թափել իմ զայրույթը, իմ ողջ բորբոքված բարկությունը:+
Իմ նախանձախնդրության կրակը կսպառի ողջ երկիրը:+
9 Այդ ժամանակ ես ժողովուրդների լեզուն կփոխեմ ու նրանց մաքուր լեզու կտամ,Որպեսզի նրանք բոլորը կանչեն Եհովայի անունը*Եվ ուս ուսի ծառայեն նրան:*+
10 Ինձ աղերսողները՝ իմ ցիրուցան եղած ժողովրդի դուստրը,Եթովպիայի գետերի շրջանից ինձ նվեր կբերի:+
11 Այդ օրը դու չես ամաչի քո բոլոր արարքներից,Որոնցով ըմբոստացար իմ դեմ,+Որովհետև այդ ժամանակ ես քո միջից կհեռացնեմ մեծամիտ պարծենկոտներին,Եվ դու այլևս ամբարտավանությամբ* չես վարվի իմ սուրբ լեռան վրա:+
12 Ես քո մեջ կթողնեմ խոնարհ ու հեզ մարդկանց,+Եվ նրանց համար Եհովայի անունը ապաստան կլինի:*
13 Ողջ մնացած իսրայելացիները+ անարդարությամբ չեն վարվի,+Սուտ չեն խոսի, և նրանց բերանում նենգավոր լեզու չի լինի:
Նրանք կուտեն* ու հանգիստ կառնեն, և ոչ ոք չի վախեցնի նրանց»:+
14 Ուրախ բացականչի՛ր, ո՛վ Սիոնի դուստր:
Ցնծությամբ բացականչի՛ր, ո՛վ Իսրայել:+
Ուրախացի՛ր ու հրճվի՛ր ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր:+
15 Եհովան չեղյալ է համարել քո դեմ կայացրած դատավճիռները:+
Նա հետ է մղել քո թշնամուն:+
Իսրայելի Թագավորը՝ Եհովան, քեզ հետ է:+
Դու այլևս չես վախենա աղետից:+
16 Այդ օրը Երուսաղեմին կասվի.
«Մի՛ վախեցիր, Սիո՛ն,+Թևաթափ մի՛ եղիր:
17 Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, քեզ հետ եմ,+Որպես Հզոր՝ քեզ կփրկեմ:
Մեծ բերկրանքով կցնծամ քեզնով,+Քո հանդեպ սիրուց մղված՝ կլռեմ:*
Ես կուրախանամ քեզնով ու հրճվանքով կբացականչեմ:
18 Ես կհավաքեմ նրանց, ովքեր վշտացած են այն պատճառով,Որ չեն կարողանում մասնակցել քո տոներին:+
Նրանք հեռու են քեզնից, որովհետև գերության մեջ են ու նախատինք են կրում:+
19 Այդ ժամանակ ես կգործեմ բոլոր նրանց դեմ, ովքեր կեղեքում են քեզ:+
Ես կփրկեմ կաղերին+ ու կհավաքեմ ցիրուցան եղածներին:+
Այնպես կանեմ, որ նրանք գովքի արժանանան
Եվ լավ անուն ունենան այն բոլոր վայրերում, որտեղ անպատիվ են եղել:
20 Այդ ժամանակ հետ կբերեմ ձեզ,Այդ ժամանակ ձեզ մեկտեղ կհավաքեմ:
Այնպես կանեմ, որ գովքի արժանանաք+Եվ երկրի բոլոր ժողովուրդների մեջ լավ անուն ունենաք,Երբ ձեր աչքի առաջ հետ բերեմ ձեզնից նրանց, ովքեր գերի են»,– ասում է Եհովան:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Երուսաղեմին:
^ Կամ՝ «անկյունային աշտարակները»:
^ Բռց.՝ «նրա բնակավայրը»:
^ Կամ՝ «նրան չպատժեմ»:
^ Բառարանում տես «Աստվածավախություն»:
^ Այսինքն՝ Երուսաղեմին:
^ Կամ՝ «շարունակեք սպասել»:
^ Կամ հնարավոր է՝ «երբ վեր կենամ որպես վկա»:
^ Կամ՝ «միասնաբար երկրպագեն նրան»:
^ Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
^ Այսինքն՝ մեծամտաբար:
^ Կամ՝ «Եվ նրանք ապաստան կգտնեն Եհովայի անվան մեջ»:
^ Կամ՝ «կարածեն»:
^ Կամ՝ «հանգստություն կգտնեմ», «բավարարվածության զգացում կունենամ»: