Սոփոնիա 1։1-18

  • Եհովայի դատաստանի օրը մոտ է (1-18)

    • Եհովայի օրը շտապելով գալիս է (14)

    • Արծաթն ու ոսկին չեն կարող փրկել (18)

1  Հուդայի թագավորի՝ Ամոնի+ որդի Հովսիայի+ օրերում Եհովան իր խոսքը հայտնեց Եզեկիայի որդի Ամարիայի որդի Գոդողիայի որդի Քուսիի որդի Սոփոնիային.*   «Ես երկրի երեսից ամեն ինչ ամբողջությամբ կբնաջնջեմ,– ասում է Եհովան:+   Կվերացնեմ մարդուն և անասունին,Երկնքի թռչուններին և ծովի ձկներին,+Նաև գայթակղության քարերը*+ չարագործների հետ միասին: Երկրի երեսից կբնաջնջեմ մարդկանց,– ասում է Եհովան:–   Ես ձեռքս կուղղեմ Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ,Այս վայրից կջնջեմ Բահաղի բոլոր հետքերը+Եվ քրմերի անունը քահանաների հետ մեկտեղ,+   Նաև կկործանեմ նրանց, ովքեր կտուրների վրա խոնարհվում են երկնքի զորքի առաջ,+Նրանց, ովքեր խոնարհվում են Եհովայի առաջ և հավատարմության երդում են տալիս նրան,+Բայց միևնույն ժամանակ նաև Մեղքոմին են հավատարմության երդում տալիս,+   Նրանց, ովքեր երես են թեքում Եհովայից,+Ովքեր չեն փնտրում Եհովայի առաջնորդությունը և խորհուրդ չեն հարցնում նրանից»:+   Լռե՛ք Գերիշխան Տեր Եհովայի առաջ, որովհետև մոտ է Եհովայի օրը:+ Եհովան զոհ է պատրաստել, սրբագործել* է նրանց, ում հրավիրել է:   «Այն օրը, երբ ես՝ Եհովաս, զոհաբերություն անեմ,Հաշվեհարդար կտեսնեմ իշխանների, թագավորի որդիների+ և բոլոր նրանց հետ,Ովքեր օտարականի հագուստ են կրում:   Այդ օրը ես հաշվեհարդար կտեսնեմ բոլոր նրանց հետ, ովքեր բարձրանում են հարթակի* վրա,Ովքեր իրենց տիրոջ տունը լցնում են բռնությամբ ու խաբեությամբ: 10  Այդ օրը,– ասում է Եհովան,–Ձկների դարպասի+ մոտից աղաղակ կլսվի,Քաղաքի նոր հատվածից՝+ ողբ,Եվ բլուրներից՝ ուժգին թնդյուն: 11  Ողբացե՛ք, ո՛վ Մաքթեսի* բնակիչներ,Որովհետև բոլոր առևտրականները բնաջնջվել են,*Բոլոր արծաթ կշռողները կործանվել են: 12  Այդ ժամանակ ես ճրագներ կվերցնեմ ու կխուզարկեմ ԵրուսաղեմըԵվ հաշվեհարդար կտեսնեմ ինքնագոհ մարդկանց հետ,*Ովքեր իրենց սրտում ասում են. «Եհովան ո՛չ բարիք կանի, ո՛չ չարիք»:+ 13  Նրանց հարստությունը կթալանվի, և տները կավերվեն:+ Նրանք տներ կշինեն, բայց դրանցում չեն բնակվի,Խաղողի այգիներ կտնկեն, բայց դրանց գինին չեն խմի:+ 14  Մոտ է Եհովայի մեծ օրը,+Մոտ է և շտապելով գալիս է:+ Եհովայի օրվա ձայնը դառնալից է:+ Ռազմիկը կաղաղակի այդ օրը:+ 15  Ցասման օր կլինի այդ օրը,+Նեղության ու տառապանքի օր,+Փոթորկի ու ավերման օր,Մթության ու խավարի օր,+Ամպերի ու թանձր խավարի օր,+ 16  Եղջերափող փչելուԵվ ամրացված քաղաքների ու բարձր աշտարակների* դեմ+Պատերազմի կոչ անելու օր:+ 17  Ես նեղության մեջ կգցեմ մարդկանց,Եվ նրանք կույրի պես ման կգան,+Որովհետև Եհովայի դեմ են մեղք գործել:+ Նրանց արյունը ոտքի տակի փոշու պես կլինի,Իսկ մարմինը՝* գոմաղբի պես:+ 18  Ո՛չ նրանց արծաթը, ո՛չ էլ ոսկին չեն կարողանա փրկել նրանց Եհովայի ցասման օրը:+ Իմ նախանձախնդրության կրակը կսպառի ողջ երկիրը,+Որովհետև կործանում՝ սարսափելի կործանում կբերեմ երկրի բոլոր բնակիչների վրա»:+

Ծանոթագրություններ

Նշանակում է «Եհովան ծածկել է (փայփայել է)»:
Ակներևաբար, խոսքը կռապաշտությանն առնչվող առարկաների կամ գործերի մասին է:
Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «շեմքի»: Հավանաբար վերաբերում է թագավորական գահի պատվանդանին:
Բռց.՝ «լռության են մատնվել»:
Ըստ ամենայնի, դա մի թաղամաս էր Երուսաղեմում, որը գտնվում էր Ձկների դարպասի մոտ:
Կամ՝ «նրանց հետ, ովքեր նման են գինու տակառի հատակին նստած մրուրի»:
Կամ՝ «բարձր անկյունային աշտարակների»:
Բռց.՝ «աղիքները»: