Սաղմոսներ 99։1-9
99 Եհովան Թագավոր է դարձել.+ թող ժողովուրդները սարսռան:
Նա նստած է գահին՝ քերովբեների վերևում.*+ թող երկիրը երերա:
2 Եհովան Սիոնում ցույց է տվել իր մեծությունը,Բոլոր ազգերի վրա է տարածվում նրա մեծ իշխանությունը:+
3 Քո մեծ անունը թող փառաբանեն նրանք,+Չէ՞ որ այն սուրբ է և ներշնչում է ակնածանք:
4 Նա արդարություն սիրող հզոր Թագավոր է:+
Ո՛վ Աստված, դու արդար չափանիշներ ես սահմանել,Հակոբի համար հաստատել ես այն, ինչ արդար ու ճիշտ է:+
5 Մեծարեք Եհովային՝ մեր Աստծուն,+Նրա ոտքերի* առաջ խոնարհվեք.*+
Չէ՞ որ նա սուրբ է:+
6 Մովսեսն ու Ահարոնը նրա քահանաներից էին,+Սամուելը նրա անունը կանչողների* թվում էր:+
Նրանք դիմում էին Եհովային,Եվ նա նրանց պատասխանում էր:+
7 Նա խոսում էր նրանց հետ ամպի սյան միջից,+Եվ նրանք հնազանդվում էին նրա հորդորներին,* նրա տված օրենքներին:+
8 Ո՛վ Եհովա, մեր Աստվա՛ծ, դու նրանց պատասխանում էիր,+Նրանց հանդեպ ներողամիտ էիր,+Բայց մեղսալի արարքների համար նրանց պատժում էիր:*+
9 Մեր Աստծուն՝ Եհովային, մեծարեք,+Նրա սուրբ լեռան մոտ խոնարհվեք,*+Որովհետև Եհովան՝ մեր Աստվածը, սուրբ է:+
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «միջև»:
^ Կամ՝ «ոտքերի պատվանդանի»:
^ Կամ՝ «նրան պաշտեք»:
^ Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
^ Կամ՝ «հիշեցումներին»:
^ Բռց.՝ «վրեժխնդիր էիր լինում»:
^ Կամ՝ «նրան պաշտեք»: