Սաղմոսներ 98։1-9
-
Եհովան՝ Փրկիչ է և արդար Դատավոր
-
Եհովայի փրկարար գործերը հայտնի են դարձել (2, 3)
-
Երգ:
98 Նոր երգ երգեք Եհովայի պատվին,+Որովհետև նա հրաշալի գործեր է արել:+
Իր աջով՝ իր սուրբ բազկով, փրկություն է բերել:*+
2 Եհովան հայտնի է դարձրել իր փրկարար գործերը,+Ազգերի առաջ ցույց է տվել իր արդարությունը:+
3 Նա չի մոռացել, որ խոստացել է Իսրայելի հանդեպ սեր* ու հավատարմություն դրսևորել:+
Աշխարհի բոլոր ծայրերում ապրողները տեսան, որ մեր Աստվածը մեզ փրկություն է տվել:*+
4 Ո՛վ երկրի բոլոր մարդիկ, ցնծագին գոչյուններով Եհովային փառաբանեք,Ուրախացեք, գոչեք հրճվանքով, Աստծուն գովերգեք:+
5 Գովերգեք* Եհովային քնարով,Քնարով ու քաղցրահունչ երգերով:
6 Արքայի՝ Եհովայի առաջ աղաղակեք ցնծագին գոչյուններով,Շեփոր ու եղջերափող հնչեցնելով:+
7 Թող որոտաձայն գովք հյուսեն ծովն ու այնտեղ եղող ամեն բան,Երկիրն ու այնտեղ բնակվողները թող այդ գովքին միանան:
8 Թող գետերը ծափ տան,Թող լեռները Եհովայի առաջ ուրախ երգեն միաձայն,+
9 Որովհետև նա գալիս է* երկիրը դատելու:
Նա կդատի երկիրը արդարությամբ+Եվ ժողովուրդներին՝ անաչառությամբ:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «հաղթանակ է բերել իրեն»:
^ Կամ՝ «տեսան մեր Աստծու հաղթանակը»:
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
^ Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:
^ Կամ՝ «եկել է»: