Սաղմոսներ 96։1-13

  • «Նոր երգ երգեք Եհովայի պատվին»

    • Եհովան ամենաշատն է արժանի գովաբանության (4)

    • Փուչ են ժողովուրդների աստվածները (5)

    • «Շքեղ ու սուրբ հանդերձանքով Եհովայի առաջ խոնարհվեք» (9)

96  Նոր երգ երգեք Եհովայի պատվին,+Ո՛վ երկրի բոլոր մարդիկ, գովերգեք Եհովային:+  2  Գովերգեք Եհովային, փառաբանեք նրա անունը,Ամեն օր պատմեք նրանից եկող փրկության բարի լուրը:+  3  Նրա փառահեղության մասին հայտնեք ազգերին,Նրա զարմանահրաշ գործերի մասին՝ բոլոր ժողովուրդներին:+  4  Մեծ է Եհովան և ամենաշատն է արժանի գովաբանության,Բոլոր աստվածներից առավել նա է ներշնչում ակնածանք:  5  Փուչ են ժողովուրդների բոլոր աստվածները,+Մինչդեռ Եհովան նա է, ով ստեղծել է երկինքը:+  6  Վեհությունն ու շքեղությունն են նրան շրջապատում,+Նրա սրբարանը զորություն ու գեղեցկություն է ճառագում:+  7  Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը, երկրի բոլո՛ր տոհմեր,Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը,Քանի որ զորեղ է նա ու փառահեղ:+  8  Եհովային իր անվանը վայել փառք տվեք,+Ընծա բերեք ու նրա գավիթները եկեք:  9  Շքեղ ու սուրբ հանդերձանքով* Եհովայի առաջ խոնարհվեք:* Ո՛վ երկրի բոլոր մարդիկ, նրանից երկյուղեք: 10  Հայտարարեք ազգերի մեջ. «Եհովան Թագավոր է դարձել:+ Երկիրն ամուր հաստատված է. այն չի կարող սասանվել: Ժողովուրդներին նա կդատի անաչառորեն»:+ 11  Թող երկինքը ուրախանա, և երկիրը ցնծա,Թող ծովը և նրանում եղող ամեն բան աղմկեն որոտաձայն:+ 12  Թող դաշտերն ու այնտեղ եղող ամեն ինչ հրճվեն,+Անտառի բոլոր ծառերը թող Եհովայի առաջ ցնծագին երգեն,+ 13  Որովհետև նա գալիս է,*Գալիս է երկիրը դատելու: Նա երկիրը կդատի արդարությամբ+Եվ ժողովուրդներին՝ հավատարմությամբ:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Քանի որ նրա սրբությունը վեհաշուք է»:
Կամ՝ «Եհովային պաշտեք»:
Կամ՝ «եկել է»: