Սաղմոսներ 88։1-18
Կորխի որդիների երգը:+ Նվագավարին: Մախալաթ:* Փոխնեփոխ երգեցողության համար: Եզրահյան Եմանի+ մասքիլը:*
88 Ո՜վ Եհովա, իմ Աստվա՛ծ, իմ Փրկի՛չ,+Ողջ ցերեկը քեզ օգնության եմ կանչում,Գիշերն էլ եմ քո առաջ աղաղակում:+
2 Թող աղոթքս հասնի քեզ,+Ականջ դիր օգնության աղերսանքիս:*+
3 Նեղություններով լի է իմ կյանքը,+Հասել եմ մահվան դուռը:*+
4 Մարդկանց համար մեռածի* հաշիվ եմ,+Անօգնական եմ մնացել՝*+
5 Մեռյալների մեջ թողնված,Ինչպես սպանվածները, որ գերեզմանում են պառկած,Որոնց դու այլևս չես հիշում,Որոնք զրկված են քո հոգատարությունից:
6 Դու ինձ իջեցրիր ամենախոր փոսը,Խավար տեղերը, մեծ անդունդը:
7 Ցասումդ ինձ ուժգին ճնշում է,+Քո հզոր ալիքներով ինձ ջախջախում ես: (Սելա)
8 Իմ ծանոթներին ինձնից հեռացրել ես,+Նրանց համար ինձ գարշելի ես դարձրել:
Ես ծուղակի մեջ եմ և չեմ կարողանում ազատվել:
9 Իմ տառապանքներից աչքերս տկարացել են:+
Ո՛վ Եհովա, օրնիբուն քեզ եմ կանչում,+Ձեռքերս դեպի քեզ եմ տարածում:
10 Մի՞թե մեռելները կարող են քո հրաշքները տեսնել:
Մի՞թե անզոր մեռյալները կարող են վեր կենալ ու քեզ գովերգել:+ (Սելա)
11 Մի՞թե քո հավատարիմ սիրո մասին հռչակվելու է գերեզմանումԵվ քո հավատարմության մասին՝ փտության այդ վայրում:*
12 Մի՞թե քո հրաշքների մասին պատմվելու է խավարում,Քո արդարության մասին՝ մոռացության երկրում:+
13 Բայց ես, ո՛վ Եհովա, դեռ օգնության եմ կանչում քեզ,+Ամեն առավոտ աղոթում եմ քեզ:+
14 Ո՛վ Եհովա, ինչո՞ւ ես ինձ մերժում,+Ինչո՞ւ ես ինձնից երես դարձնում:+
15 Մանկությունից ի վեր ես տառապում եմ, մահվան վտանգի տակ եմ:+
Այնքան զարհուրելի բաների միջով ես ինձ անցնել տվել, որ էլ ուժ չունեմ:
16 Քո բորբոքված բարկությունն ինձ ջախջախում է,+Քո սարսափելի արհավիրքներն ինձ կործանում են:
17 Դրանք ջրերի պես օրնիբուն շրջապատում են ինձ,Սեղմում են ամեն կողմից:*
18 Ընկերներիս ու բարեկամներիս ինձնից հեռացրել ես.+
Խավարն է միակ ընկերս:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Կռացիր ու լսիր օգնության աղերսանքս»:
^ Բռց.՝ «Կյանքս հասել է գերեզման»: Գերեզման. եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Կամ՝ «գերեզմանում եղողի»:
^ Կամ՝ «Դարձել եմ մի մարդ, ով ուժ չունի»:
^ Կամ՝ «աբադոնում»:
^ Կամ հնարավոր է՝ «բոլորը միանգամից»: