Սաղմոսներ 87։1-7

  • Սիոնը՝ ճշմարիտ Աստծու քաղաքը

    • Սիոնում ծնվածները (4-6)

Կորխի որդիների երգը:+ 87  Աստծու քաղաքի հիմքը գցված է սուրբ լեռներում:+  2  Եհովան Սիոնն*+ ավելի է սիրում,Քան Հակոբի մյուս բոլոր բնակավայրերը:*  3  Ո՜վ ճշմարիտ Աստծու քաղաք, քո փառքի մասին է խոսվում:+ (Սելա)  4  Ինձ* ճանաչողների* թվում կնշեմ Ռախաբն*+ ու Բաբելոնը,Նրանց թվում են փղշտացիների երկիրը, Տյուրոսը և Քուշը:* Այդ տեղերից եղողների մասին կասվի. «Այս մարդն այնտեղ է ծնվել»:  5  Իսկ Սիոնի մասին կասվի. «Ամենքը այնտեղ են ծնվել»: Բարձրյալը այն կամրապնդի:  6  Եհովան ազգերի մարդկանց գրանցելիս կհայտարարի. «Այս մարդն այնտեղ է ծնվել»: (Սելա)  7  Եվ երգիչներն+ ու շուրջպար բռնողները+ կասեն. «Իմ բոլոր բարիքների աղբյուրը դու ես»:*+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Սիոնի դարպասները»:
Բռց.՝ «Հակոբի վրանները»:
Կամ՝ «Եթովպիան»:
Հավանաբար, խոսքը Եգիպտոսի մասին է:
Կամ՝ «ընդունողների»:
Այսինքն՝ Աստծուն:
Բռց.՝ «Իմ բոլոր աղբյուրները քեզանում են»: