Սաղմոսներ 80։1-19
Նվագավարին: «Շուշաններ» երգի մեղեդիով: Հիշեցում: Ասափի երգը:+
80 Ո՛վ Իսրայելի Հովիվ, ականջ դիր,Դու, որ առաջնորդում ես Հովսեփին, ինչպես հոտի:+
Դու, որ նստած ես գահին՝ քերովբեների վերևում,*+ լույս ճառագիր:
2 Եփրեմի, Բենիամինի և Մանասեի առաջ հզոր ուժդ գործի դիր,+Եկ ու մեզ փրկիր:+
3 Ո՜վ Աստված, մեզ նորից հետ ընդունիր,+Մեր հանդեպ բարեհաճ եղիր ու փրկիր:*+
4 Ո՜վ Զորքերի տեր Եհովա Աստված,Մինչև ե՞րբ ես ժողովրդիդ թշնամանքով վերաբերվելուՈւ նրանց աղոթքները մերժելու:+
5 Հացի տեղ արտասուքով ես նրանց կերակրում,Նրանց լիուլի արցունքներ ես խմեցնում:
6 Մեր հարևանների համար կռվապատճառ ես դարձնում մեզ,Մեր թշնամիները ծաղրում են մեզ իրենց ուզածի պես:+
7 Ո՛վ Աստված, մեզ նորից հետ ընդունիր,Մեր հանդեպ բարեհաճ եղիր ու փրկիր:+
8 Եգիպտոսից դու որթատունկ+ բերեցիր,Ազգերին դուրս քշեցիր ու նրանց տեղը այն տնկեցիր:+
9 Նրա համար տեղ բացեցիր,Եվ այն արմատներ գցեց ու երկիրը լցրեց:+
10 Նա իր ստվերով ծածկեց լեռները,Իր ճյուղերով՝ Աստծու մայրիները:
11 Նրա ճյուղերը տարածվեցին մինչև ծովը,Նրա շիվերը՝ մինչև Եփրատ գետը:*+
12 Ինչո՞ւ ես քանդել նրան շրջապատող քարե ցանկապատը,+Ինչո՞ւ ես թողնում, որ բոլոր անցնողները պոկեն նրա պտուղները:+
13 Անտառի վարազներն այն ավերում են,Եվ վայրի կենդանիներն այն խժռում են:+
14 Ո՜վ Զորքերի տեր Աստված, խնդրում եմ, վերադարձիր:
Նայիր երկնքից ու տես՝ ինչ է կատարվում:
Հոգ տար այս որթատունկին՝+
15 Այն ընձյուղին, որը քո աջ ձեռքով տնկեցիր,+Ուշադրություն դարձրու այդ որդուն,* որին, ի պատիվ քեզ, զորացրիր:+
16 Այն այրված+ ու կտրված է,Քո սպառնալից հայացքից* ժողովուրդդ կործանվում է:
17 Աջակցիր քո աջ կողմում եղող մարդուն՝Մարդու որդուն, որին, ի պատիվ քեզ, զորացրիր,+
18 Այդժամ քեզնից չենք հեռանա մենք:
Մեր կյանքը պահպանիր, որ քո անունը կանչենք:
19 Ո՛վ Զորքերի տեր Եհովա Աստված, մեզ նորից հետ ընդունիր,Մեր հանդեպ բարեհաճ եղիր ու փրկիր:+
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «միջև»:
^ Կամ՝ «Թող քո երեսի լույսը շողա մեզ վրա, որ փրկվենք»:
^ Բռց.՝ «մինչև Գետը»:
^ Կամ՝ «ճյուղին»:
^ Կամ՝ «Քո նախատելուց»: