Սաղմոսներ 8։1-9

  • Աստծու փառքը և մարդուն ընձեռված պատիվը

    • «Ի՜նչ փառահեղ է անունդ» (1,9)

    • «Ի՞նչ է մահկանացու մարդը» (4)

    • Մարդը վայելչությամբ է պսակված (5)

Նվագավարին: Գիթթիթ:* Դավթի երգը: 8  Ո՜վ Եհովա, մեր Տե՛ր, ի՜նչ փառահեղ է անունդ ողջ երկրով մեկ,Դու բարձրացրել ես քո փառքը երկինքներից էլ վեր:*+  2  Երեխաների ու մանուկների+ բերանով ցույց տվեցիր զորավոր լինելդ,Որ լռեցնես հակառակորդներիդ և վրիժառու թշնամիներիդ:  3  Երբ նայում եմ երկնքին՝ քո ձեռքի* գործին,Քո ստեղծած լուսնին ու աստղերին,+  4  Մտածում եմ՝ ի՞նչ է մահկանացու մարդը, որ հիշում ես նրան,Ի՞նչ է մարդու որդին, որ հոգ ես տանում նրան:+  5  Աստվածանման էակներից* նրան փոքր-ինչ ցածրացրիր,Փառքով ու վայելչությամբ պսակեցիր:  6  Քո ձեռքի գործերը նրա իշխանությանն ես հանձնել,+Ամեն ինչ նրա ոտքերի տակ ես դրել.  7  Բոլոր հոտերն ու նախիրները,Բոլոր վայրի կենդանիները,+  8  Երկնքի թռչուններն ու ծովի ձկները,Ծովերում ապրող բոլոր արարածները:  9  Ո՜վ Եհովա, մեր Տե՛ր, ի՜նչ փառահեղ է անունդ ողջ երկրով մեկ:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Գիթթիթ»:
Կամ հնարավոր է՝ «Քո փառքը հռչակվում է երկինքներից էլ վեր»:
Բռց.՝ «մատների»:
Կամ՝ «Հրեշտակներից»: